Բալենու ճանճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալենու ճանճ
Բալենու ճանճ
Բալենու ճանճ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Երկթևանիներ (Diptera)
Ընտանիք Խայտաթևավորներ (Tephritidae)
Ցեղ Rhagoletis
Տեսակ Բալենու ճանճ (R. cerasi)
Միջազգային անվանում
Rhagoletis cerasi

Բալենու ճանճ (լատին․՝ Rhagoletis cerasi), խայտաթևավորների ընտանիքի միջատ, որը վնասում է բալենու, կեռասեու (հատկապես՝ ուշահաս սորտերի), ծիրանենու, ցախակեռասի, կծոխուրի պտուղները։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 3-3,5 մմ է, մարմինը՝ փայլուն մուգ գորշագույն, գրեթե սև, գլուխը, վահանիկը և ոտքերը՝ դեղին, թևերի վրա կա 4 լայնակի մուգ զոլ։ Աչքերը կանաչ են՝ կարմրավուն արտացոլումներով[1]։

Հարսնյակները ձմեռում են հողում և կեղծ կոկոններում։ Ճանճերը թռչում են գարնանը։ Ձվադրում են 1-ական՝ պտղամսի մեջ, թրթուրները սնվում են պտղամսով, այնուհետև մտնում են հողի մեջ և հարսնյակավորվում։ Ձմեռում են հարսնյակի փուլում։ Տարեկան տալիս է մեկ սերունդ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է հիմնականում Եվրոպայում, Ռուսաստանի եվրոպական մասում, Կովկասում, Ղազախստանում, Միջին Ասիայում։ Հայաստանում իր վնասակարությամբ հատկապես աչքի է ընկնում Սիսիանի, Գորիսի, Աբովյանի, Արտաշատի և Երևանի քաղաքամերձ այգիներում։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է Հյուսիսային Ամերիկայում 2016 թվականին[2]։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հողի միջշարային հարբնային շրջանի աշնանավար, ճանճի ձվադրումից առաջ՝ ծառերի մշակում վիսմետրինով, անթիոյով, անոմետրինով, քլորով և այլ միջատասպաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. V. A. Korneyev, S.V. Korneyev, R. I. Mishustin The Carpomyini Fruit Flies (Diptera: Tephritidae) of Europe, Caucasus, and Middle East: New Records of Pest Species, with Improved Keys
  2. Wakie, Tewodros T. (2018). «Assessing the risk of establishment of Rhagoletis cerasi (Diptera: Tephritidae) in the United States and globally». Journal of Economic Entomology. 111 (3): 1275–1284. doi:10.1093/jee/toy054. PMID 29528438.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։