Խայտաթևավորներ
Խայտաթևավորներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Tephritidae
Newman, 1834
|
||||||||||
Ենթաընտանիքներ | ||||||||||
|
Խայտաթևավորներ (լատ.՝ Tephritidae կամ Trypetidae), կարճաբեղիկ երկթևանի միջատների ընտանիք։ Հայաստանում հանդիպում է մոտ 46 տեսակ։ Առավել տարածված Են Արարատյան դաշտում, Սյունիքի, Կոտայքի մարզերում։
Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանր կամ միջին մեծության ճանճեր են։ Գլուխը կլորավուն է՝ լայն ճակատով։ Թևերը խայտաբղետ են՝ մուգ շերտերով կամ ցանցավոր բծերով։
Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թրթուրները հիմնականում բուսակեր են, զարգանում են բարդածաղկավորների ծաղկազամբյուղներում և այլ բույսերում։
Գյուղատնտեսության վնասատուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ տեսակներ գյուղատնտեսության վնասատուներ են. բալենու ճանճը (Phagoletis cerasi) հիմնականում վնասում է կեռասենու և բալենու պտուղները, որոնք հասունանալիս գորշանում են, կնճռոտվում և փոքրանում։ Սեխի ճանճը (Myopardalis pardalina) վնասում է սեխին և ձմերուկին, պտուղները չեն մեծանում, փտում են կամ կարծրանում։ Հանդիպում են նաև ծորենու, չիչխանի, մասրենու ճանճերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|