Բազմակնությունն իսլամում
Բազմակնությունն իսլամում (արաբ․՝ تعدد الزوجات՝ բառացիորեն՝ բազմակնություն, պոլիգամիա), շարիաթական օրենսդրությունում բազմակնության պահանջների ամբողջականությունը սահմանող տերմին։ Օրենսդրության տեսանկյունից բազմակնության փաստը իրավիճակից կախված կարող է գնահատվել որպես մուբահ (թույլատրելի), որպես Մակրուհ (հանդիմանական) և որպես վաջիբ (պարտադիր)։ Մուսուլմաններին արգելված է միաժամանակ ունենալ ավելի քան չորս կին[1]։
Հիմնավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմակնության հիմնական ղուրանական հիմքը հանդիսանում է այաթը՝ Ան-Նիսի սուրիները (Կանայք)։
Եթե դուք վախենում եք, որ արդարացի չեք լինի որբերի նկատմամբ, ապա ամուսնացեք այլ կանանց հետ, որոնք ձեզ դուր են գալիս՝ երկուսի, երեքի, չորսի։ Եթե դուք վախենում եք, որ միատեսակ արդարացի չեք գտնվի նրանց նկատմամբ, ապա բավարարվեք մեկով կամ ստրուկներով, որոնց նվաճել են ձեր ձեռքերը։ Դա մոտ է անարդարությունից խուսափելուն (կամ աղքատությանը)։ - Ղուրան
|
Արդարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղուրանում բազմակին ամուսնուց, որը գտնվում է այսպես կոչված հավասարաիրավ ամուսնության» մեջ պահանջվող արդարությունը պետք է դրսևորվի սնունդով, հագուստով, խմիչքով, բնակարանով և այլնի հավասար ապահովմամբ։ Դրանով հանդերձ՝ «հավասարությունը» ենթադրում է կանանցից յուրաքանչյուրին ապահովվել այն ամենով, ինչ նրանց անհրաժեշտ է, այլ ոչ թե կանանացից յուրաքանչյուրին տալ նույնաքանակ այն ամենից ինչ հնարավոր է[2]։
Տղամարդը պարտավոր է կանանցից յուրաքանչյուրին տրամադրել առանձին բնակարան։ Եթե կանայք համաձայն են, նրանք կարող են ապրել նույն տանը, սակայն տարբեր սենյակներում[3]։ Ամուսինը չպետք է կանանցից մեկին տրամադրի շքեղ բնակարան, իսկ մյուսին՝ հին հյուղակ։
Ամուսինը պարտավոր է իր կանանց հետ անցկացվող օրերն ու գիշերները հավասար բաժանել։ Կանանցից մեկի թույտվությամբ նա կարող է նրա մոտ ավելի քիչ ժամանակ անցկացնել, քան մյուսի հետ[4]։
Ինչ վերաբերում է սիրուն, ապա մարդը ի վիճակի չէ այդ զգացմունքը հավասար բաժանել կանանց մեջ։ Շարիաթը չի պարտավորեցնում կանանցից յուրաքանչյուրի հանդեպ հավասար սեր տածել[2]։
Շարիաթի կանոնակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տղամարդու հետ կապված իրավիճակից կախված՝ բազմակնությունը կարող է լինել ցանկալի (մուստահաբ), ոչ ցանկալի (մակրուհ) և արգելված (հարամ).
- Եթե կինը չի պահպանում ամուսնու մաքրաբարոյությունը կամ ծանր հիվանդ է, անպտուղ և այլն, իսկ ամուսինը երեխա է ուզում, ապա ցանկալի է (մուստահաբ), որ նա ամուսնանա ուրիշի հետ։
- Եթե տղամարդը ցանկանում է ամուսնանալ ուրիշ կնոջ հետ առանց անհրաժեշտության կամ հասարակության մեջ հարգանքն ավելացնելու համար, ապա բազմակնությունը նրա համար ոչ ցանկալի է (մակրուհ):
- Եթե տղամարդը աղքատ է, թույլ կամ համոզված է նրանում, որ չի կարող հավասարություն պահպանել կանանց միջև, ապա նրա համար ամուսնությունը համարվում է մեղսալից գործ (հարամ)[2]։
Բազմակնության օգուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ մուսուլմանների՝ բազմակնությունը լուծում է սոցիալական մի շարք խնդիրներ․
- Տղամարդկանց հետ է պահում ամուսնական անհավատարմությունից։ Շատ տղամարդկանց էությունը այնպիսին է, որ նրանք դիմում են ամուսնական դավաճանության, ինչն էլ հանգեցնում է վեներական հիվանդությունների տարածմանը, բաժանությունների թվի աճին և այլն։
- Կնոջ պաշտպանություն։ Ներկայումս կանանց թիվը աշխարհում գերակշռում է տղամարդկանց թվին, իսկ բազմակնությունը հնարավորություն է տալիս շատ կանանց գտնվել տղամարդկանց հոգածության և խնամակալության տակ։
- Սերունդ։ Բազմակնությունը նպաստում է սերնդի աճին[2]։
Մախաչկալա քաղաքի Կենտրոնական մզկիթի իմամ Մուհամեդռասուլ Սաադուևի կարծիքով « տղամարդկանց, որոնք մտածված գնում են այդ քայլին, կարելի է համարել հայրենասերներ, քանի որ նրանք խնամքի տակ են վերցնում երկու, որոշ դեպքերում նաև՝ 3-4 ընտանիք։ Նման տղամարդկանց պետք է արտոնություններ տալ[5]։
Բազմակնությունը տարբեր երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսլամական երկրների մած մասում բազմակնությունը իրավական նորմ է։ Սակայն Թուրքիայում, Թունիսում և Ալժիրում բազմակնությունը օրենսդրությամբ արգելված է։ Իրանում երկրորդ ամուսնության համար հարկավոր է առաջին կնոջ համաձայնությունը։ Իրաքում, Մարոկկոյում, Սիրիայում և Պակիստանում դրա համար անհրաժեշտ է ստանալ իշխանությունների թույլտվությունը[6]։
Ռուսաստանում բազմակնությունտը արգելված է դաշնային օրենքով։ 2000-ական թվականների սկզբին Ինգուշեթիայի նախագահ Ռուսլան Աուշևը հանրապետությունում թույլատրում է բազմակնությունը, սակայն շուտով ինգուշեթ տղամարդկանց կրկին զրկել են մի քանի կին ունենալու հնարավորությունից[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Али-заде, 2007
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Каримов А.
- ↑ Ибн Кудама аль-Мугни. — Т. 7. — С. 229.Բնօրինակ տեքստ (ռուս.)
Человек не должен объединять двух жен в одном доме, кроме как с их соизволения. И нет разницы между молодыми женами и старыми, поскольку в этом может быть для них вред, который станет причиной ревности и вражды. Нахождение жен в одном доме может привести к спорам и баталиям.
- ↑ аш-Шафии аль-Умм. — Т. 5. — С. 110.Բնօրինակ տեքստ (ռուս.)
Сунна посланника Аллаха, мир ему и благословение Аллаха, и все ученые говорят о том, что человек обязан делить поровну между женами дни и ночи. Он должен быть справедливым и не имеет права ущемлять их в этом.
- ↑ «Дагестанский имам: Многоженцы – истинные патриоты, которых нужно холить и лелеять». IslamNews. 2015 թ․ մայիսի 21. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
- ↑ 6,0 6,1 «Многоженство в России: миф или реальность?». Mail.ru. 2015 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քարիմով Ա․ (2013 թ․ հոկտեմբերի 24). «Բազմակնությունը իսլամում և նրա իմաստնությունը». islamcivil.ru. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.