Արտեմիսիա I
Արտեմիսիա I | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և զորավար |
---|---|
Ծննդյան օր | մ.թ.ա. 5-րդ դար[1] |
Ծննդավայր | Հալիկառնաս |
Վախճանի օր | մ.թ.ա. 5-րդ դար |
Վախճանի վայր | Եփեսոս, Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա |
Դինաստիա | Lygdamid dynasty? |
Քաղաքացիություն | Աքեմենյան պետություն |
Հայր | Լիգդամիս I |
Զավակներ | Պիսինդելիս |
Արտեմիսիա (հին հունարեն՝ Ἀρτεμισία, մ.թ.ա. 5-րդ դար[1], Հալիկառնաս - մ.թ.ա. 5-րդ դար, Եփեսոս, Սելջուկ, Իզմիրի մարզ, Թուրքիա), Հալիկառնասի տիրուհի)։ Իշխել է Կարիայում ամուսնու մահից հետո։ Հպատակվել է պարսիկներին, որոնք մ.թ.ա. V դարում իշխում էին ողջ Հոնիայում (Փոքր Ասիայի արևմտյան ծովափի միջին մասի և Էգեյան ծովի հարակից կղզիների հին հունական անվանումը)։ Ուղեկցել է պարսից արքա Քսերքսես I-ին հունական արշավանքի ժամանակ։ Նրա հրամանատարության տակ էին սեփական հինգ և մի քանի այլ քաղաքների ռազմանավեր։ Հերոդոտոսի հավաստմամբ՝ դրանք լավագույնն էին պարսկական նավատորմում` զիջելով միայն սիդոնական նավերին[2]։ Կռվել է հույների դեմ Արտեմիսի ճակատամարտում[3]։ Պատմության մեջ հայտնի է դարձել Սալամինի ծովամարտին մասնակցելու շնորհիվ։ Ըստ Հերոդոտոսի Արտեմիսիան աչքի էր ընկնում պարսից արքային տրվող իր օգտակար խորհուրդներով[2], քաջությամբ ու վճռականությամբ[4], Քսերքսեսի զորահրամանատարների շարքում հատուկ դիրքով[3]։
Անունն ու ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտեմիսիա անունը Արտեմիսիոս (Ἀρτεμίσιος) անվան իգական ձևն է, ծագել է հունական դիցաբանությունում որսորդության աստվածուհի Արտեմիսի (Ἄρτεμῐς + -ῐ́ᾱ) անունից։ Հերոդոտոսի հավաստմամբ՝ Արտեմիսիայի հայրը Լիգդամիս I էր Հալիկառնասից, իսկ մայրը ծագումով Կրետեից[2] էր։
Սալամինի ճակատամարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Զորահրամանատարներից միայն Արտեմիսիան է խորհուրդ տալիս պարսից արքա Քսերքսեսին խուսափել հույների հետ ծովում կռվելուց[3]։ Չնայած արքան չհետևեց նրա խորհրդին, մ.թ.ա. 480 թվականի սեպտեմբերին Արտեմիսիան մասնակցեց Սալամինի ծովամարտին` պարսկական տերության դաշնակից զորքերի կազմում։ Ճակատամարտի թեժ պահին հունական նավի[5] գրոհից խուսանավելու համար Արտեմիսիան, պատահաբար կամ դիտավորյալ, բախվեց դաշնակիցների նավին, կործանեց և խորտակեց այն։ Այդպես նա մոլորեցրեց աթենացիներին՝ նրանք կարծեցին, թե նա իրենց կողմից է[6]։ Հույները Արտեմիսիային գերի վերցնելու հրաման ունեին։ Նրան ողջ բռնելու համար 1000 դրախմա պարգև էր նշանակված, սակայն Արտեմիսիային հաջողվեց փախուստի դիմել[5]։
Քսերքսեսը հետևում էր ճակատամարտին հեռավոր բլուրներից ու չհասկացավ, որ Արտեմիսիան հակառակորդի նավի փոխարեն խորտակեց իրենց իսկ նավը։ Արքան հպարտ էր իր հրամանատարի քաջությամբ։ Համաձայն Հերադոտոսի` Քսերքսեսը հայտարարեց. «Իմ տղամարդիկ դարձել են կին, իսկ կանայք՝ տղամարդ»[7]:
Սալամինի պարտությունից հետո Արտեմիսիան համոզեց Քսերքսեսին վերադառնալ Փոքր Ասիա, հակառակ զորավար Մարդոնիոսի կարծիքի, որ պետք է մնալ։ Հետագայում արքան հրամայեց Արտեմիսիային տեղափոխել իր արտամուսնական որդիներին Եփեսոս[8],[7],[7],[7], որտեղից էլ, հավանաբար, նրանք մեկնելու էին մայրաքաղաք Շոշ սկսված ապստամբությունը ճնշելու[9]։
Մահն ու ավանդությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուզանդիայի Փոտ պատրիարքը գրի է առել մի լեգենդ Արտեմիսիայի կրքոտ սիրո մասին։ Երբ Դարդանիա անունով տղամարդը մերժում է Արտեմիսիային, գուշակի հետ խորհրդակցելուց հետո նա իրեն ժայռից նետում է Էգեյան ծովը։ Հերոդոտոսը ավելի բարեհաճ էր Արտեմիսիայի նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ նա կռվել է հույների դեմ պարսիկների հետ միասին։ Գուցե դա բացատրվում է նրանով, որ Հերոդոտոսն էլ ծագումով Հալիկառնասից էր։ Փահլավիների հարստության օրոք կառուցած իրանական կործանիչը կոչվել էր Արտեմիսիայի անունով։
Արտեմիսիայի կերպարին անդրադարձել են 1962 թվականին նկարահանված «300 սպարտացիներ» ֆիլմում, ինչպես նաև մի շարք ժամանակակից ստեղծագործություններում, այդ թվում Գոռ Վիդալի «Աշխարհի ստեղծումը» վեպում և Նոամա Մուրրոյի «300 սպարտացիներ. Կայսրության ծաղկումը» (2014թ.) ֆիլմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.britannica.com/biography/Artemisia-I
- ↑ 2,0 2,1 2,2 Геродот. История. VII, 99
- ↑ 3,0 3,1 3,2 Геродот. История. VIII, 68—69
- ↑ «Артемизия, правительницы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 5,0 5,1 Геродот. История. VIII, 93
- ↑ Геродот. История. VIII, 87
- ↑ Геродот. История. VIII, 88
- ↑ Геродот. История. VIII, 100—103
- ↑ Примечание Г. А. Стратановского в кн. Геродот История в девяти книгах / Пер. и примеч. Г. А. Стратановского ; Под общ. ред. С. Л. Утченко ; Ред. пер. Н. А. Мещерский. — Л.: Наука. Ленингр. отд-ние, 1972. — С. 600.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտեմիսիա I» հոդվածին։ |
|