Արսեն Բոշնաղյան
Արսեն Բոշնաղյան | |
---|---|
հունիսի 26, 1914[1] - հունվարի 8, 1972[1] (57 տարեկան) | |
Ծննդավայր | Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] և Մոսկվայի ճակատամարտ[1] |
Կրթություն | Օրենբուրգի բարձրագույն ռազմաավիացիոն օդաչուական ուսումնարան (1935)[1] |
Պարգևներ |
Արսեն Սերգեյի Բոշնաղյան (հունիսի 26, 1914[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 8, 1972[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային բանակի գեներալ-մայոր (1958): ԽՄԿԿ անդամ (1940), Հայրենական մեծ պատերազմի 1941-1945) մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արսեն Բոշնաղյանը ծնվել է 1914 թվականի հունիսի 26-ին, Նոր Բայազետ (Գավառ) քաղաքում[2]։ 1932 թվականին ավարտել է Թիֆլիսի հետևակային դպրոցը, 1935 թվականին՝ Օրենբուրգի ավիադպրոցը, 1955 թվականին՝ Մոսկվայի գլխավոր շտաբի բարձրագույն դասընթացները։ 1935-1940 թվականներին ծառայել է Հայկական առանձին լեռնահրաձգային դիվիզիայում։ Ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան և Գերմանա-խորհրդային պատերազմի սկսվելոււ պես նշանակվել գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի օգնական, 1941-1943 թվականներին ծառայել շտաբային, բանակի գեներալ Սերգեյ Շտեմենկոյի ղեկավարությամբ, ով մասնակցում էր Մոսկվայի պաշտպանության, Հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Սևաստոպոլի ռազմական գործողությունների պլանների մշակմանն ու իրականացմանը, ծառայել է գնդապետ Սիմոն Զավարյանի, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հրամանատարության ներքո։ Հետագայում աշխատել է որպես կորպուսի օպերատիվ բաժնի, դիվիզիայի, ապա կորպուսի շտաբի պետ, բանակի հրամանատարի տեղակալ։ 1943 թվականին Բոշնաղյանը նշանակվել է առաջին մերձբալթյան ռազմաճակատի 6-րդ գվարդիական բանակի հրաձգային կորպուսի շտաբի օպերատիվ բաժնի պետ։ Անմիջականորեն մասնակցել է Բելառուսիայի և Մերձբալթյան հանրապետությունների ազատագրման մարտերին։ Մասնակցել է Նևել, Գորոդոկ, Վիտեբսկ, Պոլոցկ, Ելգավա քաղաքների ազատագրման համար մղված մարտերին։ 1944 թվականի հոկտեմբերից մինչև 1945 թվականի մայիսը Բոշնաղյանն անմիջական մասնակցություն է ունեցել Յուրլանդական թերակղզու և Քյոնիկսբերգ քաղաքի գրավման մարտերի պլանավորմանը և իրականացմանը։ 1955 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի բարձրագույն ակադեմիական դասընթացները։ 1960–1963 թվականներին ծառայել է Գերմանիայում տեղակայված խորհրդային զորախմբերում։
Արսեն Բոշնաղյանը մահացել է 1972 թվականի հունվարի 8-ին, Երևանում[3][4]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- Կարմիր դրոշի շքանշան (2 անգամ)
- Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Արսեն Սերգեյի Բոշնաղյան». www.kyavartv.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Բոշնաղյան Արսեն Սերգեյի | historyofarmenia.am.am». www.armin.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 520)։ |
- Հունիսի 26 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Հունվարի 8 մահեր
- 1972 մահեր
- Գավառ քաղաքում ծնվածներ
- Երևան քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ ԶՈՒ հայ գեներալ-մայորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ