Արսեն Բոշնաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Բոշնաղյան
հունիսի 26, 1914(1914-06-26)[1] - հունվարի 8, 1972(1972-01-08)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՆոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1] և Մոսկվայի ճակատամարտ[1]
ԿրթությունՕրենբուրգի բարձրագույն ռազմաավիացիոն օդաչուական ուսումնարան (1935)[1]
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Արսեն Սերգեյի Բոշնաղյան (հունիսի 26, 1914(1914-06-26)[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 8, 1972(1972-01-08)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային բանակի գեներալ-մայոր (1958): ԽՄԿԿ անդամ (1940), Հայրենական մեծ պատերազմի 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Բոշնաղյանը ծնվել է 1914 թվականի հունիսի 26-ին, Նոր Բայազետ (Գավառ) քաղաքում[2]։ 1932 թվականին ավարտել է Թիֆլիսի հետևակային դպրոցը, 1935 թվականին՝ Օրենբուրգի ավիադպրոցը, 1955 թվականին՝ Մոսկվայի գլխավոր շտաբի բարձրագույն դասընթացները։ 1935-1940 թվականներին ծառայել է Հայկական առանձին լեռնահրաձգային դիվիզիայում։ Ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան և Գերմանա-խորհրդային պատերազմի սկսվելոււ պես նշանակվել գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի օգնական, 1941-1943 թվականներին ծառայել շտաբային, բանակի գեներալ Սերգեյ Շտեմենկոյի ղեկավարությամբ, ով մասնակցում էր Մոսկվայի պաշտպանության, Հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Սևաստոպոլի ռազմական գործողությունների պլանների մշակմանն ու իրականացմանը, ծառայել է գնդապետ Սիմոն Զավարյանի, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հրամանատարության ներքո։ Հետագայում աշխատել է որպես կորպուսի օպերատիվ բաժնի, դիվիզիայի, ապա կորպուսի շտաբի պետ, բանակի հրամանատարի տեղակալ։ 1943 թվականին Բոշնաղյանը նշանակվել է առաջին մերձբալթյան ռազմաճակատի 6-րդ գվարդիական բանակի հրաձգային կորպուսի շտաբի օպերատիվ բաժնի պետ։ Անմիջականորեն մասնակցել է Բելառուսիայի և Մերձբալթյան հանրապետությունների ազատագրման մարտերին։ Մասնակցել է Նևել, Գորոդոկ, Վիտեբսկ, Պոլոցկ, Ելգավա քաղաքների ազատագրման համար մղված մարտերին։ 1944 թվականի հոկտեմբերից մինչև 1945 թվականի մայիսը Բոշնաղյանն անմիջական մասնակցություն է ունեցել Յուրլանդական թերակղզու և Քյոնիկսբերգ քաղաքի գրավման մարտերի պլանավորմանը և իրականացմանը։ 1955 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի բարձրագույն ակադեմիական դասընթացները։ 1960–1963 թվականներին ծառայել է Գերմանիայում տեղակայված խորհրդային զորախմբերում։

Արսեն Բոշնաղյանը մահացել է 1972 թվականի հունվարի 8-ին, Երևանում[3][4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան (2 անգամ)
  • Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Արսեն Սերգեյի Բոշնաղյան». www.kyavartv.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  4. «Բոշնաղյան Արսեն Սերգեյի | historyofarmenia.am.am». www.armin.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 520