Սերգեյ Շտեմենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Շտեմենկո
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 20, 1907(1907-02-20)
ԾննդավայրՈւրյուպինսկ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 23, 1976(1976-04-23)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1939)
Մասնագիտությունսպա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
 Sergey Shtemenko Վիքիպահեստում

Սերգեյ Մատվեևիչ Շտեմենկո (ռուս.՝ Сергей Матвеевич Штеменко, փետրվարի 20, 1907(1907-02-20), Ուրյուպինսկ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - ապրիլի 23, 1976(1976-04-23)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ռազմական գործիչ, բանակի գեներալ (1968

Կարմիր բանակում ծառայել է 1926 թվականից։ Ավարտել է Սևաստոպոլի զենիթային հրետանու դպրոցը (1930 թվական), ԲԳԿԲ-ի մեքենայավորման և մոտորավորմաև (1937 թվական), Գլխավոր շտաբի (1940 թվական) ռազմական ակադեմիաները։

«Հայրենական Մեծ պատերազմին» (1941-1945 թվականներ) մասնակցել է սկզբից։ 1943 թվականի մայիսից եղել է Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, օգնել է կազմակերպելու Անդրկովկասյան ռազմաճակատի Հյուսիսային և Սևծովյան զորախմբերի, Պրիմորիեի Աոանձին բանակի, 1-ին, 2-րդ, 3-րդ Մերձբալթյան ռազմաճակատների, Արևմտյան, 4-րդ Ուկրաինական և 2-րդ Բելառուսական ռազմաճակատների ռազմական գործողությունները։

Ետպատերազմյան տարիներին եղել է Գլխավոր շտաբի պետ և ԽՍՀՄ Զինված ուժերի մինիստրի տեղակալ (1948-1952 թվականներ)։ 1952 թվականից շարունակել է պատասխանատու պաշտոններ վարել զինված ուժերում։ 1962 թվականից Ցամաքային զորքերի շտաբի պետն էր և Գլխավոր հրամանատարի 1-ին տեղակալը, 1964 թվականից՝ ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, 1968 թվականից՝ Վարշավայի պայմանագրի մասնակից երկրների Միացյալ զինված ուժերի շտաբի պետ։ 1952-1966 թվականներին եղել է ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, Սուվորովի I և II աստիճանի, Կուտուզովի I աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով։ Գրել է «Գլխավոր շտաբը պատերազմի տարիներին» (գիրք 1-2, 1973-1975 թվականներ) գիրքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Штеменко Сергей Матвеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 578
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Շտեմենկո» հոդվածին։