Արամ Լևոնի Անանյան (2 սեպտեմբերի, 1980թ.), հայ պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, պատմական գիտությունների թեկնածու։ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն։ Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի որդին։ ☃☃
1996-2000 թթ. - Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, բակալավրի աստիճան։
2000-2002 թթ. - Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան։
2002-2005 թթ. - ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի ասպիրանտուրա, «Հայոց ցեղասպանության գործոնը հայ-թուրքական հարաբերություններում 1991-2005 թթ.» թեմայով թեզ։
2007-2008 թթ. - «Ֆորում» պարբերականի գլխավոր խմբագիր։
2008-2009 թթ. - Հայաստանի նախագահի ռեֆերենտ։
2009 թ. օգոստոսի 10-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի վարչապետի օգնական[1]։
2011 թ. հոկտեմբերի 18-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի վարչապետի օգնականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[2]։
2011 թ. հոկտեմբերի 18-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար՝ հասարակական հիմունքներով[3]։
2011 թ. հոկտեմբերի 20-ից - «Արմենպրես» գործակալության տնօրեն։
2012 թ. մայիսի 25-ին Հայաստանի Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով՝ ազատվելով Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից[4]։