Ավստրո-Հունգարիան Առաջին համաշխարհային պատերազմում
Արտաքին տեսք
Ավստրո-Հունգարիան Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտավ 1914 թվականի հուլիսի 28-ին, էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի և նրա կնոջ Սարաևոյի սպանությունից մեկ ամիս հետո, որը իրականացրել էր 18-ամյա ուսանող, «Սև ձեռք» ազգայնական կազմակերպության անդամ բոսնիական սերբ Գավրիլո Պրինցիպը։
Պատերազմի մեջ մտնելուց հետո հաջորդեց Սերբիային վերջնագիր ներկայացնելը և համընդհանուր զորահավաքը։ Զինված հակամարտության մեջ ներգրավվելուց հետո վերջինս պատերազմ է հայտարարում՝ Ռուսական կայսրությանը և Բելգիային, իսկ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմի մեջ են մտնում Ռուսաստանի կողմից։
Պատերազմ հայտարարելու ժամանակագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեպքերի ժամանակագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1915 թվականին արևելյան ռազմաճակատում ընթանում էր դաժան կռիվ ռուսական և ավստրո-հունգարական զորքերի միջև Կարպատներում։ Այդ տարում ավստրո-գերմանական զորքերը ճեղքում են ռուսական ռազմաճակատը Գալիցիայում։
- 1915 թվականի մայիսի 23ին Իտալիան պատերազմ է հայտարարում Ավստրո-Հունգարիային և այդ ժամանակ իտալական զորքերը ձգտում են գրավել ավստրիացիների պլացդարմը Իզոնցոյում։
- 1916 թվականի հունիսի 4ին իրականացվում է Բրուսիլական ճեղքումը։ Ռուսական բանակը ճեղքում է ավստրո-հունգարական պաշտպանությունը Պրիպյատական ճահիճների հարավում։ Կռիվը շարունակվեց մինչև օգոստոսի 10-ը։
- 1916 օգոստոսի 27ին Ավստրո-Հունգարիան պատերազմ է հայտարարում Ռումինիային։ Ռումինական զորքերը հարձակման են անցնում Տրանսիլվանիայում։ Ավստրո-Հունգարիայի և Գերմանիայի զորքերը անցկացնում են հաջող հակահարձակումներ ռումինական բանակի դեմ։
- 1916 թվականի նոյեմբերի 21ին մահանում է ավստրիական կայսր Ֆրանց Յոզեֆը։ Նոր կայսր է դառնում նրա զարմիկը՝ Կառլ I անվամբ Կառլ Ֆրանց Յոսեֆը։
- 1917 թվականին Չինաստանը պատերազմ է հայտարարում Գերմանիային և Ավստրո-Հունգարիային։ Այդ ժամանակ իտալական ռազմաճակատում սկսվում է Կապորետտոյի ճակատամարտը։ Ավստրո-Հունգարիայի և Գերմանիայի զորքերին հաջողվում է ճեղքել ռազմաճակատի գիծը։ Իտալական մասերը ստեղծում են նոր պաշտպանության սահմանագիծ Պյավե գետի մոտ։
- 1917 թվականի դեկտեմբերի 3ին Բրեստ-Լիտովսկում սկսվում են բանակցություն՝ Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի և Օսմանյան Կայսրության (Թուրքիայի) միջև զինադադարի համար։ Երեք ամիս հետո ստորագրվեց Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը
- 1918 թվականի ապրիլին Հռոմում սկսեց աշխատանքը չեխոսլովակական, ռումինական, հարավսլավիական և լեհական տարածքների ներկայացուցիչների կոնֆերանսը, որոնք մտնում էին Ավստրո-Հունգարիայի կազմի մեջ։
- Կես տարի անց Ավստրիայում տեղի ունեցավ հեղափոխություն ու որին հաջորդից Ավստրո-Հունգարիայի փլուզումը։