Ասահիկավա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ասահիկավա | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Համայնք | Kamikawa Subprefecture? | ||||
Մակերես | 747,66 կմ² | ||||
Բնակչություն | ▼331 392 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | 0166 | ||||
Փոստային դասիչ | 070-0031 | ||||
Պաշտոնական կայք | city.asahikawa.hokkaido.jp(ճապոներեն) և city.asahikawa.hokkaido.jp/foreign/d059268.html(անգլ.) | ||||
| |||||
Ասահիկավա (ճապ.՝ 旭川市 Asahikawa-shi), քաղաք Ճապոնիայում՝ Կամիկավա ենթապրեֆեկտուրայում, որի վարչական կենտրոնն է։ Մեծությամբ երկրորդ բնակավայրն է Հոկայդո կղզում՝ Սապորո քաղաքից հետո[2][3]։ 2000 թվականի ապրիլի 1-ից դասվել է Ճապոնիայի կենտրոնական քաղաքների շարքին։ Ներկայումս լայնորեն համբավված է իր Աշահիյամա կենդանաբանական այգու և Ասահիկավա ռամենի շնորհիվ։
2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ քաղաքն ունեցել է 352.105 բնակիչ՝ ընդհանուր 173.961 տնային տնտեսությամբ։ Բնակչության խտությունը կազմել է 470,96 մարդ/կմ², զբաղեցրած տարածքը՝ 747.6 կմ2 (288.6 sq mi)[3]:
Քաղաքների համաշխարհային օրվա կապակցությամբ Ասահիկավան 2019 թվականի հոկտեմբերի 31-ին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ստեղծարար քաղաքների ցանցում՝ որպես լավ նախագծված քաղաք[4]։
Ունի երկրորդ դասի օդանավակայան, որտեղից 1970 թվականից ի վեր կանոնավոր թռիրքներ են իրականացվում դեպի երկրի մայրաքաղաք Տոկիո (ամենօրյա) և ճապոնական այլ քաղաքներ։ Որոշ ավիաընկերությունների ինքնաթիռներ թռիչքներ են կատարում նաև դեպի Հարավային Կորեայի քաղաքներ[5] և Չինական Հանրապետության մայրաքաղաք Թայպեյ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասահիկավան հիմնադրվել է 1922 թվականի օգոստոսի 1-ին, կարճ ժամանակում դարձել Հոկայդո կղզու հյուսիսային հատվածի կենտրոնական քաղաքը, որի ազդեցությունը նկատելի է տարածաշրջանի արդյունաբերության ու առևտրի վրա։ Այստեղ մոտավորապես 130 վտակ ու գետ կա և ավելի քան 740 կամուրջ[6]։ Իշիկարի գետի վրա գցված Ասահիբաշի կամուրջը իր կառուցման ժամանակից՝ 1932 թվականից ի վեր համարվում է Ասահիկավայի խորհրդանիշերից մեկը, 2001 թվականի հոկտեմբերի 22-ին էլ ներառվել է Հոկայդոյի պատմա-մշակութային հուշարձանների ցանկում[7]։
Հաշվի առնելով Ասահիկավայի ձմեռներին բնորոշ սառնությունն ու ձնառատությունը՝ ամեն տարի այստեղ՝ Իշիկարի գետի ափին անց է կացվում ձմեռային փառատոն, որին մասնակցում են ոչ միայն հազարավոր տեղացիներ, այլև բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Բացի այդ, քաղաքը շրջապատող սարերի ու բլուրների լանջերին կառուցվել ու գործում են հատուկ դահուկորդների համար նախատեսված բազմաթիվ հանգրվաններ ու հանգստյան տներ։ 1902 թվականի հունվարի 25-ին այստեղ արձանագրվել է −41 °C (−41.8 °F), որն ամենացածր ջերմաստիճանն է Ճապոնիայի պատմության մեջ[8]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասիհակավայի կլիման խոնավ մայրցամաքային է, որը Köppen climate classification-ի դասակարգմամբ ունի Dfb նիշը[9]։
Ճապոնիայի առավել ցուրտ բնակավայրերից է, որտեղ շուրջ 120 տարի առաջ արձանագրված (−41 °C (−42 °F)) ջերմաստիճանը դեռևս համարվում է ռեկորդային Հոկայդո կղզու և ընդհանրապես Ճապոնիայի բնակավայրերում[10][11][12] (հաշվի չառնելով Ֆուձիյամայի լեռնագագաթին արձանագրված ավելի ցածր ջերմաստիճանները)[13]։ Ըստ որոշ աղբյուրների՝ Ասահիկավան Ճապոնիայի ամենացուրտ քաղաքն է[14][15][16]։
Ասահիկավա, 1981–2010 normalsի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 11.7 (53.1) |
12.2 (54) |
18.8 (65.8) |
29.6 (85.3) |
34.3 (93.7) |
35.9 (96.6) |
35.0 (95) |
36.0 (96.8) |
32.9 (91.2) |
25.0 (77) |
22.0 (71.6) |
14.7 (58.5) |
36.0 (96.8) |
Միջին բարձր °C (°F) | −3.5 (25.7) |
−2.1 (28.2) |
2.6 (36.7) |
11.7 (53.1) |
17.7 (63.9) |
22.9 (73.2) |
25.8 (78.4) |
26.3 (79.3) |
21.6 (70.9) |
14.8 (58.6) |
5.8 (42.4) |
−0.8 (30.6) |
11.9 (53.4) |
Միջին օրական °C (°F) | −7.5 (18.5) |
−6.5 (20.3) |
−1.8 (28.8) |
5.6 (42.1) |
11.8 (53.2) |
16.5 (61.7) |
20.2 (68.4) |
21.1 (70) |
15.9 (60.6) |
9.2 (48.6) |
1.9 (35.4) |
−4.3 (24.3) |
6.84 (44.33) |
Միջին ցածր °C (°F) | −13.3 (8.1) |
−12.7 (9.1) |
−6.3 (20.7) |
0.0 (32) |
5.4 (41.7) |
11.6 (52.9) |
15.9 (60.6) |
16.8 (62.2) |
11.2 (52.2) |
3.9 (39) |
−2 (28) |
−7.9 (17.8) |
2.0 (35.6) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −41 (−42) |
−38.3 (−36.9) |
−34.1 (−29.4) |
−19 (−2) |
−7.1 (19.2) |
−1.2 (29.8) |
1.0 (33.8) |
2.4 (36.3) |
−1.8 (28.8) |
−8 (18) |
−25 (−13) |
−30 (−22) |
−41 (−42) |
Տեղումներ մմ (դյույմ) | 69.6 (2.74) |
51.3 (2.02) |
54.0 (2.126) |
47.6 (1.874) |
64.8 (2.551) |
63.6 (2.504) |
108.7 (4.28) |
133.5 (5.256) |
130.9 (5.154) |
104.3 (4.106) |
117.2 (4.614) |
96.6 (3.803) |
1042,1 (41,028) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 174 (68.5) |
131 (51.6) |
111 (43.7) |
23 (9.1) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
3 (1.2) |
107 (42.1) |
189 (74.4) |
743 (292.5) |
Միջ. ձնառատ օրեր | 30.4 | 26.8 | 25.1 | 9.4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2.9 | 17.7 | 29.3 | 141.6 |
% խոնավություն | 80 | 79 | 69 | 67 | 66 | 74 | 78 | 79 | 77 | 78 | 81 | 82 | 76 |
Միջին ամսական արևային ժամ | 73.8 | 105.8 | 149.6 | 167.1 | 197.6 | 189.3 | 161.8 | 147.3 | 142.2 | 132.0 | 64.0 | 60.3 | 1590,8 |
աղբյուր: JPA[17][18] |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բլումինգտոն, Իլինոյս, ԱՄՆ[19]
- Նորմալ, Իլինոյս, Իլինոյս, ԱՄՆ
- Սուվոն, Գյոնգի, Հարավային Կորեա
- Յուժնո-Սախալինսկ, Սախալինի մարզ, Ռուսաստան
- Հարբին, Հեյլունցզյան, Չինաստան
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սակագուչի Նագիսա, ճապոնացի պատանիների «կուռք»[20]
- Միուրա Այակո, գրող
- Յուկո Էմոտո, ձյուդոիստ
- Յասուշի Ինոուե, գրող
- Շիգեո Նակատա, ըմբիշ
- Կենտարո սուզուկի, ֆուտբոլիստ
- Koyo Takahashi, բասկետբոլիստ
- Միհո Յաբե, դերասանուհի
- Նանամի Հաշիմոտո, ճապոնացի պատանիների «կուռք»
- Կիտանոֆուջի Կացուակի, սումո ըմբշամարտիկ
- Բիկկի Սունազավա, նկարիչ և քանդակագործ[21]։
- Կազուհիրո Ֆուջիտա, մանգա նկարող
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքապետարանը
-
Տեսարան քաղաքի կենտրոնից
-
Տեսարան քաղաքի կենտրոնից
-
Փողոցներից մեկը
-
Օդանավակայանը
-
Երկաթուղային կայարանի հյուսիսային մուտքը
-
Կենդանաբանական այգու մուտքը
-
Քանդակագործության թանգարանը
-
Դահուկուղիներ՝ քաղաքի մերձակա սարալանջերին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 住民基本台帳人口・世帯数 | 総合政策部計画局統計課 (яп.)
- ↑ «Asahikawa». Encyclopedia of Japan. Tokyo: Shogakukan. 2013. OCLC 56431036. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ 3,0 3,1 旭川市 [Asahikawa]. Nihon Rekishi Chimei Taikei (ճապոներեն). Tokyo: Shogakukan. 2013. OCLC 173191044. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «UNESCO celebrates World Cities Day designating 66 new Creative Cities». UNESCO (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ 旭川空港 [Asahikawa Airport]. Nihon Rekishi Chimei Taikei (ճապոներեն). Tokyo: Shogakukan. 2013. OCLC 173191044. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Asahikawa 8 Scenes (ja)
- ↑ Hokkaido Heritage Website: 6, Asahibashi Bridge (ja)
- ↑ Asahikawa City 7th General Scheme Gist(չաշխատող հղում) (ja)
- ↑ «Asahikawa, Japan Köppen Climate Classification (Weatherbase)». Weatherbase. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Asahikawa Fact File - Location, Weather, Population and other information». www.asahikawa-tourism.com. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Enjoying an Extremely Cold City – Asahikawa, Hokkaido | Welcome to Amazing Japan! | NHK WORLD RADIO JAPAN». NHK WORLD (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ nbakki. «Top 10 Coldest Temperature Records in Japan». How much is it in Tokyo? (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Seasons come and go - but when? - Wild Watch | Japan Nature Guides». www.japannatureguides.com. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Hokkaido's cities». www.hisgo.com. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ «日本で一番寒い場所はどこ? - 日本の最低気温ランキング». www.tabi2ikitai.com. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ «日本一寒い町!陸別町ってどんなところ!?». NAVER まとめ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ 平年値(年・月ごとの値). Japan Meteorological Agency. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ 観測史上1〜10位の値(年間を通じての値). Japan Meteorological Agency. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Interactive City Directory». Sister Cities International. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 11-ին.
- ↑ http://stage48.net/wiki/index.php/Sakaguchi_Nagisa
- ↑ Dubreuil, Chisato O. (2004). From the Playground of the Gods: The Life and Art of Bikky Sunazawa (անգլերեն). Arctic Studies Center, National Museum of Natural History, Smithsonian Institution. ISBN 9780967342986. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Asahikawa travel guide from Wikivoyage
- Official Website (ճապոներեն)
- Asahikawa Tourism Website (անգլերեն)
- Asahikawa Winter Festival
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասահիկավա» հոդվածին։ |
|