Ասահիկավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Ասահիկավա
Դրոշ Զինանշան
Flag of Asahikawa, Hokkaido.svg Emblem of Asahikawa, Hokkaido.svg

Asahikawa city Heiwa street shopping park.jpg
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Մակերես747,6 կմ²
Բնակչություն331 392 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[1]
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ0166
Փոստային ինդեքսներ070-0031
Պաշտոնական կայքcity.asahikawa.hokkaido.jp(ճապոներեն)
##Ասահիկավա (Ճապոնիա)
Red pog.png
Ասահիկավայի համայնապատկրը Արաշիյամա սարից

Ասահիկավա (ճապ.՝ 旭川市 Asahikawa-shi), քաղաք Ճապոնիայում՝ Կամիկավա ենթապրեֆեկտուրայում, որի վարչական կենտրոնն է։ Մեծությամբ երկրորդ բնակավայրն է Հոկայդո կղզում՝ Սապորո քաղաքից հետո[2][3]։ 2000 թվականի ապրիլի 1-ից դասվել է Ճապոնիայի կենտրոնական քաղաքների շարքին։ Ներկայումս լայնորեն համբավված է իր Աշահիյամա կենդանաբանական այգու և Ասահիկավա ռամենի շնորհիվ։

2011 թվականի հունիսի 30-ի դրությամբ քաղաքն ունեցել է 352.105 բնակիչ՝ ընդհանուր 173.961 տնային տնտեսությամբ։ Բնակչության խտությունը կազմել է 470,96 մարդ/կմ², զբաղեցրած տարածքը՝ 747.6 կմ2 (288.6 sq mi)[3]:

Քաղաքների համաշխարհային օրվա կապակցությամբ Ասահիկավան 2019 թվականի հոկտեմբերի 31-ին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՍտեղծարար քաղաքների ցանցում՝ որպես լավ նախագծված քաղաք[4]։

Ունի երկրորդ դասի օդանավակայան, որտեղից 1970 թվականից ի վեր կանոնավոր թռիրքներ են իրականացվում դեպի երկրի մայրաքաղաք Տոկիո (ամենօրյա) և ճապոնական այլ քաղաքներ։ Որոշ ավիաընկերությունների ինքնաթիռներ թռիչքներ են կատարում նաև դեպի Հարավային Կորեայի քաղաքներ[5] և Չինական Հանրապետության մայրաքաղաք Թայպեյ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասահիկավան հիմնադրվել է 1922 թվականի օգոստոսի 1-ին, կարճ ժամանակում դարձել Հոկայդո կղզու հյուսիսային հատվածի կենտրոնական քաղաքը, որի ազդեցությունը նկատելի է տարածաշրջանի արդյունաբերության ու առևտրի վրա։ Այստեղ մոտավորապես 130 վտակ ու գետ կա և ավելի քան 740 կամուրջ[6]։ Իշիկարի գետի վրա գցված Ասահիբաշի կամուրջը իր կառուցման ժամանակից՝ 1932 թվականից ի վեր համարվում է Ասահիկավայի խորհրդանիշերից մեկը, 2001 թվականի հոկտեմբերի 22-ին էլ ներառվել է Հոկայդոյի պատմա-մշակութային հուշարձանների ցանկում[7]։

Հեյվա փողոցը

Հաշվի առնելով Ասահիկավայի ձմեռներին բնորոշ սառնությունն ու ձնառատությունը՝ ամեն տարի այստեղ՝ Իշիկարի գետի ափին անց է կացվում ձմեռային փառատոն, որին մասնակցում են ոչ միայն հազարավոր տեղացիներ, այլև բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Բացի այդ, քաղաքը շրջապատող սարերի ու բլուրների լանջերին կառուցվել ու գործում են հատուկ դահուկորդների համար նախատեսված բազմաթիվ հանգրվաններ ու հանգստյան տներ։ 1902 թվականի հունվարի 25-ին այստեղ արձանագրվել է −41 °C (−41.8 °F), որն ամենացածր ջերմաստիճանն է Ճապոնիայի պատմության մեջ[8]։

Ասահիբաշի կամուրջը

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիհակավայի կլիման խոնավ մայրցամաքային է, որը Köppen climate classification-ի դասակարգմամբ ունի Dfb նիշը[9]։

Ճապոնիայի առավել ցուրտ բնակավայրերից է, որտեղ շուրջ 120 տարի առաջ արձանագրված (−41 °C (−42 °F)) ջերմաստիճանը դեռևս համարվում է ռեկորդային Հոկայդո կղզու և ընդհանրապես Ճապոնիայի բնակավայրերում[10][11][12] (հաշվի չառնելով Ֆուձիյամայի լեռնագագաթին արձանագրված ավելի ցածր ջերմաստիճանները)[13]։ Ըստ որոշ աղբյուրների՝ Ասահիկավան Ճապոնիայի ամենացուրտ քաղաքն է[14][15][16]։

Ասահիկավա, 1981–2010 normalsի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 11.7
(53.1)
12.2
(54)
18.8
(65.8)
29.6
(85.3)
34.3
(93.7)
35.9
(96.6)
35.0
(95)
36.0
(96.8)
32.9
(91.2)
25.0
(77)
22.0
(71.6)
14.7
(58.5)
36.0
(96.8)
Միջին բարձր °C (°F) −3.5
(25.7)
−2.1
(28.2)
2.6
(36.7)
11.7
(53.1)
17.7
(63.9)
22.9
(73.2)
25.8
(78.4)
26.3
(79.3)
21.6
(70.9)
14.8
(58.6)
5.8
(42.4)
−0.8
(30.6)
11.9
(53.4)
Միջին օրական °C (°F) −7.5
(18.5)
−6.5
(20.3)
−1.8
(28.8)
5.6
(42.1)
11.8
(53.2)
16.5
(61.7)
20.2
(68.4)
21.1
(70)
15.9
(60.6)
9.2
(48.6)
1.9
(35.4)
−4.3
(24.3)
6.84
(44.33)
Միջին ցածր °C (°F) −13.3
(8.1)
−12.7
(9.1)
−6.3
(20.7)
0.0
(32)
5.4
(41.7)
11.6
(52.9)
15.9
(60.6)
16.8
(62.2)
11.2
(52.2)
3.9
(39)
−2
(28)
−7.9
(17.8)
2.0
(35.6)
Ռեկորդային ցածր °C (°F) −41
(−42)
−38.3
(−36.9)
−34.1
(−29.4)
−19
(−2)
−7.1
(19.2)
−1.2
(29.8)
1.0
(33.8)
2.4
(36.3)
−1.8
(28.8)
−8
(18)
−25
(−13)
−30
(−22)
−41
(−42)
Տեղումներ մմ (դյույմ) 69.6
(2.74)
51.3
(2.02)
54.0
(2.126)
47.6
(1.874)
64.8
(2.551)
63.6
(2.504)
108.7
(4.28)
133.5
(5.256)
130.9
(5.154)
104.3
(4.106)
117.2
(4.614)
96.6
(3.803)
1042,1
(41,028)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 174
(68.5)
131
(51.6)
111
(43.7)
23
(9.1)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
3
(1.2)
107
(42.1)
189
(74.4)
743
(292.5)
Միջ. ձնառատ օրեր 30.4 26.8 25.1 9.4 0 0 0 0 0 2.9 17.7 29.3 141.6
% խոնավություն 80 79 69 67 66 74 78 79 77 78 81 82 76
Միջին ամսական արևային ժամ 73.8 105.8 149.6 167.1 197.6 189.3 161.8 147.3 142.2 132.0 64.0 60.3 1590,8
աղբյուր: JPA[17][18]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սակագուչի Նագիսա, ճապոնացի պատանիների «կուռք»[20]
  • Միուրա Այակո, գրող
  • Յուկո Էմոտո, ձյուդոիստ
  • Յասուշի Ինոուե, գրող
  • Շիգեո Նակատա, ըմբիշ
  • Կենտարո սուզուկի, ֆուտբոլիստ
  • Koyo Takahashi, բասկետբոլիստ
  • Միհո Յաբե, դերասանուհի
  • Նանամի Հաշիմոտո, ճապոնացի պատանիների «կուռք»
  • Կիտանոֆուջի Կացուակի, սումո ըմբշամարտիկ
  • Բիկկի Սունազավա, նկարիչ և քանդակագործ[21]։
  • Կազուհիրո Ֆուջիտա, մանգա նկարող

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 住民基本台帳人口・世帯数 | 総合政策部計画局統計課 (яп.)
  2. «Asahikawa»։ Encyclopedia of Japan։ Tokyo: Shogakukan։ 2013։ OCLC 56431036։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-25-ին։ Վերցված է 2013-11-19 
  3. 3,0 3,1 Nihon Rekishi Chimei Taikei 旭川市 [Asahikawa] (ճապոներեն)։ Tokyo: Shogakukan։ 2013։ OCLC 173191044։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-25-ին։ Վերցված է 2013-11-19 
  4. «UNESCO celebrates World Cities Day designating 66 new Creative Cities»։ UNESCO (անգլերեն)։ 2019-10-30։ Վերցված է 2019-11-05 
  5. Nihon Rekishi Chimei Taikei 旭川空港 [Asahikawa Airport] (ճապոներեն)։ Tokyo: Shogakukan։ 2013։ OCLC 173191044։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-25-ին։ Վերցված է 2013-11-19 
  6. Asahikawa 8 Scenes Կաղապար:In lang
  7. Hokkaido Heritage Website: 6, Asahibashi Bridge Կաղապար:In lang
  8. Asahikawa City 7th General Scheme Gist(չաշխատող հղում) Կաղապար:In lang
  9. «Asahikawa, Japan Köppen Climate Classification (Weatherbase)»։ Weatherbase։ Վերցված է 2019-03-08 
  10. «Asahikawa Fact File - Location, Weather, Population and other information»։ www.asahikawa-tourism.com։ Վերցված է 2019-03-10 
  11. «Enjoying an Extremely Cold City – Asahikawa, Hokkaido | Welcome to Amazing Japan! | NHK WORLD RADIO JAPAN»։ NHK WORLD (անգլերեն)։ Վերցված է 2019-03-10 (չաշխատող հղում)
  12. nbakki։ «Top 10 Coldest Temperature Records in Japan»։ How much is it in Tokyo? (անգլերեն)։ Վերցված է 2019-03-10 
  13. «Seasons come and go - but when? - Wild Watch | Japan Nature Guides»։ www.japannatureguides.com։ Վերցված է 2019-03-10 
  14. «Hokkaido's cities»։ www.hisgo.com։ Վերցված է 2019-03-10 
  15. «日本で一番寒い場所はどこ? - 日本の最低気温ランキング»։ www.tabi2ikitai.com։ Վերցված է 2019-03-10 
  16. «日本一寒い町!陸別町ってどんなところ!?»։ NAVER まとめ։ Վերցված է 2019-03-10 
  17. 平年値(年・月ごとの値)։ Japan Meteorological Agency։ Վերցված է 2010-02-22 
  18. 観測史上1〜10位の値(年間を通じての値)։ Japan Meteorological Agency։ Վերցված է 2010-02-22 
  19. «Interactive City Directory»։ Sister Cities International։ Արխիվացված է օրիգինալից 14 July 2014-ին։ Վերցված է 11 March 2014 
  20. http://stage48.net/wiki/index.php/Sakaguchi_Nagisa
  21. Dubreuil Chisato O. (2004)։ From the Playground of the Gods: The Life and Art of Bikky Sunazawa (անգլերեն)։ Arctic Studies Center, National Museum of Natural History, Smithsonian Institution։ ISBN 9780967342986։ Վերցված է 22 April 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]