Ռամեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռամեն
Ռամենի բաղադրիչները
ճապոնական չինական խոհանոց
ԵնթատեսակԼապշայով ապուր
Առաջացման երկիր Ճապոնիա
ՀիմնականYoumian? և Japanese noodles?
 Ramen Վիքիպահեստում
Ռամեն

Ռամեն կամ ռամյոն (ճապ.՝ 拉麺、柳麺 ռա:մեն), ճապոնական ուտեստ ցորենից պատրաստված լապշայով։ Փաստացիորեն իրենից ներկայացնում է ոչ թանկ ֆասթֆուդ, որն ունի մեծ էներգետիկ արժեք և լավ համ։ Համարվում է չինական, կորեական և ճապոնական խոհանոցների ուտեստ։

Ռամենի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռամեն» բառը ծագում է երկու չինական «լամյան» հիերոգլիֆներից (չինարեն ավանդ. 拉麺, հեշտ. 拉面 , պինին: lāmiàn, պալլ.: լամյան), որոնք ճապոներենում կարդացվում են որպես «ռա» և «մեն» և նշանակում են «ձգել» և «լապշա» համապատասխանաբար։ Նույն բառը Միջին Ասիայում արտասանվում է որպես լագման։ Ռամենը համարվում է Ճապոնիայից Չինաստան եկած ուտեստներից մեկը. չինական լապշայի պատրաստման տարբերակը մի փոքր տարբերվում է միջինասիականից, այդ իսկ պատճառով չինացիները ռամենն անվանում են «ճապոնական լամյան»։

Ռամենի հայրենիքը Չինաստանն է, և Ճապոնիայում այն ևս անվանում են տյուկա սոբա (չինական լապշա), Կորեայում՝ ռամեն (կորեերեն՝ 라면): Ճապոնացիները սկսել են ուտել այն 20-րդ դարի 10-ական թվականներին, մոտավորապես այն ժամանակ, երբ չինական խոհանոցը սկսեց իր վրա լայն ուշադրություն գրավել։ Երբ ուտեստը առաջին անգամ հայտնվեց Ճապոնիայում, այն հիմնականում վաճառում էին փոքր փողոցային սրճարաններում՝ ռամեն-յաներում։ Այսօր ռամենը դեռևս վաճառում են ռամեն-յաներում, սակայն վերջին ժամանակներում այն սկսել են վաճառել և՛ սրճարաններում, և՛ ռեստորաններում և նույնիսկ առևտրային ավտոմատներում, որ նման են սրճարանային ավտոմատներին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամեն» հոդվածին։