Անրի դե Բայե-Լատուր
Անրի դե Բայե-Լատուր ֆր.՝ Henri de Baillet-Latour | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1876[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրյուսել, Բելգիա |
Մահացել է | հունվարի 6, 1942[3][4][5] (65 տարեկան) |
Մահվան վայր | Իքսել, Բելգիա |
Քաղաքացիություն | Բելգիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Լյուվենի կաթոլիկ համալսարան |
Մասնագիտություն | մարզական պաշտոնյա և քաղաքական գործիչ |
Ամուսին | Elizabeth Alexandrina Gräfin von Clary und Aldringen? |
Ծնողներ | հայր՝ Ferdinand de Baillet-Latour?, մայր՝ Caroline, Comtesse d'Oultremont?[6] |
Զբաղեցրած պաշտոններ | Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ |
Անդամություն | Միջազգային օլիմպիական կոմիտե և Բելգիայի Օլիմպիական Կոմիտե |
Երեխաներ | Resy de Baillet-Latour?[7] |
Henri de Baillet-Latour Վիքիպահեստում |
Անրի դե Բայե-Լատուր (ֆր.՝ Henri de Baillet-Latour, մարտի 1, 1876[1][2][3][…], Բրյուսել, Բելգիա - հունվարի 6, 1942[3][4][5], Իքսել, Բելգիա), բելգիացի արիստոկրատ, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) երրորդ նախագահ։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անրի դե Բայե-Լատուրը ծնվել է 1876 թվականի մարտի 1-ին Բելգիայի Բրյուսել քաղաքում[8][9]։ Նա երեք երեխաներից ամենամեծն էր։ Նրա հայրը Անտվերպեն նահանգի նախկին նահանգապետ կոմս Ֆերդինանդ դե Բայե-Լատուրն էր, իսկ մայրը՝ կոմսուհի Քերոլայն դ'Օլտրեմոնտ դե Դուրասը[8]։
1895-1897 թվականներին սովորել է իրավագիտություն Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում[9]։
1904 թվականի հուլիսի 14-ին տեղի է ունեցել իր ամուսնությունը կոմսուհի Էլիզաբեթ Կլարի-Ալդրինգենի հետ[8]։ 1905 թվականի մայիսին ծնվել է նրանց որդին՝ Գի Սիգֆրիդ Ֆերդինանտը, իսկ 1908 թվականի փետրվարին՝ դուստրը Սոֆի Թերեզա Ղիսլեյն Մարին[9]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելգիայի օլիմպիական կոմիտե
[խմբագրել | խմբագրել կոդը]1903 թվականին Դե Բայե–Լատուրը ընտրվել է ՄՕԿ-ի անդամ։ Նրան հանձնարարվել էր սպորտի կազմակերպումը Բելգիայում, իսկ 1906 թվականին եղել է Բելգիայի օլիմպիական կոմիտեի հիմնադիրներից մեկը, որը այնուհետև ղեկավարել է։ Նա պատասխանատու էր համակարգելու Բելգիայի մասնակցությունը 1908 թվականին Լոնդոնի Օլիմպիական խաղերին և 1912 թվականի Ստոկհոլմի օլիմպիական խաղերին[8]։
1919 թվականին Բելգիայի Անտվերպեն քաղաքը իրավունք էր ստացել հյուրընկալելու 1920 թվականի VII ամառային օլիմպիական խաղերը։ Բայե-Լատուրը ուներ միայն մեկ տարի նախապատրաստվելու խաղերին, ինչը բավականին բարդ էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո Բելգիայում տեղի ունեցած ավերածությունների պատճառով[10]։ Նա հաղթահարել է բոլոր դժվարությունները։ 1920 թվականի խաղերը, չնայած կարճ ծանուցմանը, հսկայական հաջողություն ունեցան՝ նրան մեծ հարգանք բերելով ՄՕԿ-ի իր գործընկերների շրջանում[11]։
Միջազգային օլիմպիական կոմիտե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Պիեռ դը Կուբերտենը՝ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադիրը, 1925 թվականին պաշտոնաթող է եղել նախագահությունից (դառնալով պատվավոր նախագահ), նրա իրավահաջորդ է ընտրվել Անրի դե Բայե-Լատուրը[10][11]։ 1933 թվականի հունիսին երկրորդ ժամկետով վերընտրվել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում և պաշտոնը զբաղեցրել տասնյոթ տարի՝ մինչև նրա մահը՝ 1942 թվականը։ Որպես ՄՕԿ-ի նախագահ՝ նա նվիրված էր օլիմպիական խաղերի ավանդական գաղափարների և ամբողջականության պահպանմանը[10], ինչպես նաև գլոբալ մակարդակով սիրողական սպորտի արժեքներին օժանդակելուն՝ չնայած այն քաղաքական և առևտրային ճնշումներին, որոնք սպառնում էին օլիմպիական շարժմանը[11]։ Նա հաստատակամ էր նույնիսկ դիվանագիտական և շատ հարգված ՄՕԿ-ի շրջանակներում[10]։
1939 թվականի հունիսին ՄՕԿ-ը միաձայն քվեարկել է հօգուտ Գերմանիայի կազմակերպելու 1940 թվականի Ձմեռային խաղերը՝ փոխարինելով Ճապոնիային, որը վերադարձրել էր 1940 թվականի խաղերը կազմակերպելու իրավունքը։ Դե Բայե-Լատուրը պնդում էր, որ այդ որոշումը հօգուտ Նացիստական Գերմանիայի, որը երեք ամիս առաջ էր գրավել Չեխիայի պետությունը, ցույց է տալիս ՄՕԿ-ի անկախությունը քաղաքական ազդեցությունների նկատմամբ։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անրի դե Բայե-Լատուրը մահացել է սրտի կաթվածից 1942 թվականի հունվարի 6-ին Բրյուսելում[10]։ Մահվանից չորս ամիս առաջ 36 տարեկան հասակում մահացել էր իր միակ որդին Շոտլանդիայի Արան կղզում ինքնաթիռի վթարի ժամանակ[9], մինչ ակտիվ ծառայության մեջ էր Բելգիայի Ազատ ուժերում[8]։
Որպես ՄՕԿ-ի նախագահ Անրի դե Բայե–Լատուրին հաջորդել է իր փոխնախագահ Սիգֆրիդ Էդստրյոմը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica, 1968.
- ↑ 2,0 2,1 http://www.olympic.org/Assets/OSC%20Section/pdf/LRes_17E.pdf
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Dictionnaire des Wallons (ֆր.) — Fédération Wallonie-Bruxelles, Institut Jules Destrée.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 6,0 6,1 6,2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Henri de Baillet-Latour Fonds list» (PDF). IOC. 2011 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Florence Carpentier (2018 թ․ ապրիլի 11). «Henri de Baillet-Latour: Globalising the Olympic Movement». Global Sport Leaders. էջեր 107–123. doi:10.1007/978-3-319-76753-6_5. ISBN 978-3-319-76752-9.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Presidents of the International Olympic Committee since 1894». Olympic Museum. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 «Henri de Baillet-Latour». Berkley Center for Religion, Peace, and World Affairs. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի դե Բայե-Լատուր» հոդվածին։ |
|