Jump to content

Անտոնիո Ձանարդի Լանդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիո Ձանարդի Լանդի
Դիմանկար
Ծնվել էմայիսի 24, 1950(1950-05-24)[1] (74 տարեկան)
ԾննդավայրՈւդինե, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունՊադովայի համալսարան
Մասնագիտությունդիվանագետ
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան «Ավստրիական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվավոր նշան՝ արծաթե աստղով և Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»
 Antonio Zanardi Landi Վիքիպահեստում

Անտոնիո Ձանարդի Լանդի (իտալ.՝ Antonio Zanardi Landi; մայիսի 24, 1950(1950-05-24)[1], Ուդինե, Իտալիա), իտալացի դիվանագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին ավարտել է Պադուանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1974 թվականին աշխատել է FIAT S.p.A. ավտոմոբիլային բաժնում։

1978 թվականին դիվանագիտական ծառայության է անցել՝ հանրապետության արարողակարգի դեպարտամենտ նշանակվելով։

1978-1979 թվականներին սովորել է Փարիզի (ֆրանսիա) բարձրագույն դպրոցում։

1981 թվականից աշխատել է Իտալիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարությունում։

1982 թվականից՝ Կանադայում (Օտտավա) Իտալիայի դեսպանատան առաջին քարտուղար։

1984-1987 թվականներին՝ Թեհրանում Իտալիայի հյուպատոս (ԻրանԻրան-իրաքյան պատերազմի ժամանակ կազմակերպել է բոլոր իտալացի քաղաքացիների տարհանումը Իրանի մայրաքաղաքից։

1987 թվականից՝ Մեծ Բրիտանիայում (Լոնդոն) Իտալիայի դեսպանատան մամուլի և տեղեկատվության հարցերով խորհրդական։

1989-1992 թվականներին աշխատել է Իտալիայի ԱԳՆ կենտրոնական բաժնում։

1992 թվականից՝ Սուրբ Աթոռում Իտալիայի դեսպանության խորհրդական։

1994 թվականից՝ իտալական աշխարհաքաղաքական «Լիմես» ամսագրի գիտական խորհրդի անդամ».

1996 թվականին՝ դուրս է բերվել նահանգից և աշխատանքի է ուղարկվել Ֆյեզոլի Եվրոպական Համալսարան, որպես գլխավոր քարտուղար։

2000 թվականից Իտալիայի արտաքին գործերի նախարարի կաբինետի աշխատակից, խորհրդարանի հետ հարաբերությունները համակարգելու պարտականություններով։

2002 թվականից Իտալիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարության համակարգող խմբի ղեկավար։

2004 թվականից՝ Սերբիայում և Չեռնոգորիայում (Բելգրադ) Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան։

2006 թվականին կատարել է Իտալիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարի տեղակալի պարտականությունները։

2010 թվականից Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) և համատեղության կարգով Թուրքմենստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան[2]։

2011 թվականի փետրվարի 8-ին իր հավատարմագրերն է հանձնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Անատոլիի Մեդվեդևին[3]։

2013 թվականի հունիսի 2-ին նշանակվել է Իտալիայի Հանրապետության նախագահի դիվանագիտական խորհրդական։ Խորհրդականի գործառույթները պետք է սկսեին իրականացնել Մոսկվայում նրա դիվանագիտական առաքելության ավարտից հետո[4][5]։

Անտոնիո Ձանարդի Լանդին Եկատերինբուրգում ալյումինե արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ:

Ունի երեք երեխա՝ Պետրո, Բենեդետտա և Կատերինա։

Զինվորական կոչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցամաքային ուժերի պահեստազորի կրտսեր լեյտենանտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Catalogue of the Library of the Pontifical University of the Holy Cross
  2. «Встреча в МИД Туркменистана». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  3. Дмитрий Медведев принял верительные грамоты десяти новых руководителей дипломатических миссий в России
  4. Antonio Zanardi Landi sarà il consigliere di Giorgio Napolitano Արխիվացված 2013-06-23 Wayback Machine (իտալ.)
  5. Il Presidente Napolitano ha nominato Consigliere per gli affari diplomatici l'amb. Zanardi Landi (իտալ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Ձանարդի Լանդի» հոդվածին։