Անտոնիո Դոննարումմա
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 7, 1990[1][2] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Կաստելամարե դի Ստաբիա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա | ||
Հասակ | 195 սմ | ||
Քաշ | 96 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Միլան | ||
Համար | 90 | ||
Պատանեկան կարիերա | |||
1999-2005 | Յուվե Ստաբիա | ||
2005-2009 | Միլան | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2012 | Միլան | 0 | (0) |
2010-2011 | → Պիաչենցա | 2 | (0) |
2011-2012 | → Գուբիո | 37 | (0) |
2012-2016 | Ջենոա | 1 | (0) |
2014-2015 | → Բարի | 25 | (0) |
2016-2017 | Աստերաս | 21 | (0) |
2017-ներկա | Միլան | 0 | (0) |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ հունվարի 16-ի, 2020: |
Անտոնիո Դոննարումմա (իտալ.՝ Antonio Donnarumma, Իտալերեն արտասանություն՝ [anˈtɔnjo dɔnnaˈrumma], հուլիսի 7, 1990[1][2], Կաստելամարե դի Ստաբիա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոննարումման Միլանի ակադեմիային միացել է 15 տարեկան հասակում[4]։ 5 անգամ հայտավորվել է Միլանի կազմ, սակայն ոչ մի անգամ դաշտ դուրս չի եկել[5][6][7][8][9]։
Պյաչենցա
[խմբագրել | խմբագրել կոդը]2010-2011 մրցաշրջանում Դոննարումման վարձավճարով տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Պյաչենցա[10]՝ խաղային փորձ ստանալու նպատակով[11]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց 2010 թվականի օգոստոսի 14-ին՝ Իտալիայի գավաթի Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում։ Լրացուցիչ ժամանակից հետո խաղն ավարտվեց 5-3 հաշվով՝ հօգուտ Պյաչենցայի[12]։ Դոննարումման թիմի երկրորդ դարպասապահն էր, և Սերիա B-ում դեբյուտը նշեց միայն 2011 թվականի մայիսի 21-ին՝ Ալբինոլեֆեի դեմ խաղում[13]։ Այս մրցաշրջանում Պյաչենցան գրավեց 19-րդ հորիզոնականը և տեղափոխվեց Սերիա C[14]:
Գուբիո
[խմբագրել | խմբագրել կոդը]2011-2012 մրցաշրջանում Դոննարումման վարձավճարով տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Գուբիո[15]։ Ակումբի կազմում պաշտոնական դեբյուտը նշեց 2011 թվականի օգոստոսի 15-ին՝ Բենևենտոյի դեմ Իտալիայի գավաթի խաղում։ Խաղի հիմնական ժամանակը ավարտվեց 2-2 հաշվով, և հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարում Գուբիոն հաղթեց 3-2 հաշվով, իսկ Դոննարումման հետ մղեց երկու 11 մետրանոց[16]։ Իտալացին դարձավ հիմնական կազմի խաղացող և մասնակցեց 37 խաղի, իսկ Գուբիոն գրավեց նախավերջին հորիզոնականը՝ տեղափոխվելով Սերիա C[17]:
Ջենոա
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի օգոստոսի 31-ին Դոննարումման 3 տարվա պայմանագիր կնքեց Ջենոայի հետ։ Ակումբը նրա համար վճարեց 1.8 միլիոն եվրո[18]։ Դոննարումման դարձավ թիմի 3-րդ դարպասապահ և մասնակցեց միայն 2013 թվականի մայիսի 19-ին կայացած Բոլոնյայի դեմ խաղին[19]։ Հաջորդ մրցաշրջանում նույնպես նա թիմի երրորդ դարպասապահն էր՝ Մատիա Պերինից և Ալբանո Բիսարիից հետո։ Չնայած նա չանցկացրեց ոչ մի հանդիպում, փետրվարին նա երկարաձգեց իր պայմանագիրը Ջենոայի հետ մինչև 2018 թվականը[20]։
2014-2015 մրցաշրջանում Դոննարումման վարձավճարով տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Բարի[21]։ Նա սկսեց մրցաշրջանը որպես թիմի հիմնական դարպասապահ, սակայն փետրվարից զիջեց իր տեղը Էնրիկո Գուարնային։
Աստերաս Տրիպոլիս
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հուլիսի 27-ին Դոննարումման 3 տարվա պայմանագիր կնքեց հունական Աստերասի հետ[22]։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Լևադիակոի դեմ խաղում[23]։
Վերադարձ Միլան
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի 12-ին Դոննարումման վերադարձավ Միլան՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[24][25][26]։ Իր դեբյուտը նշեց դեկտեմբերի 27-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իտալիայի գավաթի Ինտեր Միլանի դեմ խաղում և այս խաղում պահելով իր դարպասը անառիկ[27]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2018 թվականի փետրվարի 22-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Լուդոգորեցի դեմ խաղում[28]։ 2020 թվականի հունվարի 15-ին Դոննարումման խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի ՍՊԱԼ-ի դեմ խաղում[29][30]՝ դառնալով Միլանի պատմության առաջին դարպասապահը, ով թիմի կազմում անցկացրել է ամենաքիչը 300 րոպե և բաց չի թողել ոչ մի գնդակ[31][32]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[33]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պյաչենցա | 2010–11 | Սերիա B | 2 | 0 | 2 | 0 | — | 1 | 0 | 5 | 0 | |
Գուբիո | 2011–12 | 37 | 0 | 2 | 0 | — | 39 | 0 | ||||
Ջենոա | 2012–13 | Սերիա А | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||||
Բարի | 2014–15 | Սերիա B | 25 | 0 | 2 | 0 | 27 | 0 | ||||
Աստերաս | 2016–17 | Սուպերլիգա | 21 | 0 | 2 | 0 | 23 | 0 | ||||
Միլան | 2017–18 | Սերիա А | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
2019–20 | 0 | 0 | 1 | 0 | — | 1 | 0 | |||||
Ընդհանուր | 0 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 86 | 0 | 10 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 98 | 0 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Italy - A. Donnarumma - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «ESCLUSIVA MN - Donnarumma: "Domani con l'Inter sarà decisiva. Milan-Napoli? Derby del cuore"». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «MILAN, I CONVOCATI PER LECCE». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «LAZIO-MILAN: Tra i convocati ritorna EMERSON. La prima per MATTIONI». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Real-Milan, i convocati di Leonardo: Abate c'é, Storari non recupera». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Chievo-Milan, i rossoneri convocati: Abate indisponibile, Gattuso ancora out». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «I convocati di Leo per Napoli-Milan: Abate torna a disposizione». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «WebCite query result». www.webcitation.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
{{cite web}}
: Cite uses generic title (օգնություն) - ↑ «ESCLUSIVA MN - Ag. Donnarumma: Partirà, a breve colloquio col Milan. Molti club su di lui». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
{{cite news}}
: C1 control character in|title=
at position 32 (օգնություն) - ↑ «Piacenza Calcio v SS Virtus Lanciano 1924 Starting XIs, 14/08/2010, Coppa Italia | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Piacenza Calcio v UC AlbinoLeffe Starting XIs, 21/05/2011, Serie B | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ fussball.wettpoint.com, Cpr. «League Table Serie B Season 2010/11 Italy - Soccer Database Wettpoint». fussball.wettpoint.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «UFFICIALE: Donnarumma al Gubbio in prestito con diritto di riscatto». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «AS Gubbio 1910 v Benevento Calcio Starting XIs, 14/08/2011, Coppa Italia | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ fussball.wettpoint.com, Cpr. «League Table Serie B Season 2011/12 Italy - Soccer Database Wettpoint». fussball.wettpoint.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Wayback Machine» (PDF). 2015 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Bologna FC 1909 v Genoa CFC Starting XIs, 19/05/2013, Serie A | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Genoa - Genoa, Donnarumma rinnova fino al 2018» (իտալերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ «DONNARUMMA ALL'AS BARI». genoacfc.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Asteras Tripolis, UFFICIALE: preso Antonio Donnarumma». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Asteras Tripolis FC v Levadiakos FC Starting XIs, 30/10/2016, Super League | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Milan, AC. «OFFICIAL: ANTONIO DONNARUMMA IS BACK IN RED&BLACK | AC Milan». AC Milan. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «AC Milan re-sign Gianluigi Donnarumma's brother Antonio». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «AC Milan re-sign Antonio Donnarumma, brother of Gianluigi». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ հուլիսի 12. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «AC Milan - Inter Milan, Dec 27, 2017 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «AC Milan - PFK Ludogorets Razgrad, Feb 22, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «AC Milan - SPAL, Jan 15, 2020 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Coppa: Piatek inspires Milan | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Antonio Donnarumma makes history for AC Milan with clean sheet in win over SPAL». SempreMilancom (անգլերեն). 2020 թ․ հունվարի 15. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «AC Milan history-maker Antonio Donnarumma hails 'fundamental' win vs. SPAL». SempreMilancom (անգլերեն). 2020 թ․ հունվարի 15. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Antonio Donnarumma». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դոննարումմայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Դոննարումման transfermarkt-ում
- Դոննարումման soccerbase.com-ում
- Դոննարումման WhoScored.com կայքում
- Դոննարումման Միլանի պաշտոնական կայքում
- Դոննարումման Սերիա A-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2020-01-16 Wayback Machine
- Դոննարումման ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Հուլիսի 7 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Աստերասի ֆուտբոլիստներ
- Բարիի ֆուտբոլիստներ
- Գուբիոյի ֆուտբոլիստներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Պիաչենցայի ֆուտբոլիստներ
- Ջենոայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ