Աննա Պողիկյան
Աննա Պողիկյան | |
---|---|
Ծնվել է | 1946[1] |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս[2] |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Մասնագիտություն | նկարչուհի և գծանկարիչ |
Աննա Պողիկյան (1946[1], Կահիրե, Եգիպտոս[2]), եգիպտահայ ժամանակակից առաջատար նկարչուհիներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Պողիկյանն ունի հայկական ծագում։ Նա մշտապես տեղափոխվել է աշխարհի տարբեր քաղաքներ՝ Եգիպտոսից Կանադա, Հնդկաստանից Ֆրանսիա։ Նա քաղաքագիտություն է սովորել Կահիրեի Ամերիկյան համալսարանում և արվեստ ու երաժշտություն՝ Մոնրեալի Կոնկորդիա համալսարանում (Կանադա)[3]։ Նկարչուհին ուսումնասիրում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են բամբակի առևտրի պատմությունը, աղի առևտուրը և եգիպտացի հույն բանաստեղծ Կոնստանտինոս Կավաֆիսի կյանքը[3]։
2017 թվականին նա անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ռիվոլի ամրոցում և Index-The Swedish Modern Art Foundation-ում (Ստոկհոլմ)[4][5]։ Նա առաջադրվել է Artes Mundi-ի 8-րդ մրցանակին, որը Մեծ Բրիտանիայում ժամանակակից արվեստի խոշորագույն մրցանակներից մեկն է[6]։
Նրա աշխատանքները եղել են մի քանի միջազգային խմբակային ցուցահանդեսների մաս, այդ թվում՝
- Դոս դե Մայո կենտրոն, Մադրիդ (2016)
- Վան Աբբե թանգարան, Էյնդհովեն (2015)
- Վենետիկի բիենալեի հայկական տաղավար (2015)
- Ստամբուլի բիենալե (2015)
- Ժամանակակից արվեստի նոր թանգարան, Նյու Յորք (2014)
- Սան Պաուլուի բիենալե (2014)
- Documenta 13, Կասսել (2012)[7]
Նրա աշխատանքները գտնվում են հետևյալ հավաքածուներում.
- Ժամանակակից արվեստի թանգարան (Նյու Յորք)|Ժամանակակից արվեստի թանգարան (MoMA), Նյու Յորք[8]
- Գուգենհայմ, Աբու Դաբի
- Չիկագոյի արվեստի ինստիտուտ[9]
- Ժամանակակից արվեստի թանգարան Ռիվոլի ամրոցում, Թուրին
- Վան Աբբե թանգարան, Էյնդհովեն[10]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #130436917 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 ««Ջահակիր» շաբաթաթերթ, թիւ 1763, 2016 թ.։ Աննա պօղիկեան եւ Ռոպերթ Շահպազեան (հարցազրոյց), էջեր 2-3։» (PDF). tert.nla.am. Հայաստանի ազգային գրադարան. 24.06.2016.
- ↑ «Boghiguian | Sfeir-Semler Gallery». www.sfeir-semler.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Anna Boghiguian: WOVEN WINDS – Index – The Swedish Contemporary Art Foundation». indexfoundation.se. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Anna Boghiguian - Artes Mundi 8» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ documenta13. «dOCUMENTA (13) - dOCUMENTA (13)». d13.documenta.de (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Anna Boghiguian | MoMA». The Museum of Modern Art (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Anna Boghiguian - Castello di Rivoli». Castello di Rivoli (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Anna Boghiguian - Van Abbemuseum». Van Abbemuseum (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.