Ռիվոլի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիվոլի ամրոց
CastelloRivoli.JPG
Տեսակպատկերասրահ և դղյակ
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա[1]
ՏեղագրությունՌիվոլի[1]
Մասն էՍավոյների արքայական պալատներ
ՀասցեPiazzale Mafalda di Savoia, 10098 Rivoli TO
Հիմնադրված է1984
Կոորդինատներ: 45°4′12.10″ հս․ լ. 7°30′36.90″ ավ. ե. / 45.0700278° հս․. լ. 7.5102500° ավ. ե. / 45.0700278; 7.5102500
Կայքcastellodirivoli.it


Ռիվոլի ամրոց (իտալ.՝ Castello di Rivoli), Սավոյի արքայական տան նախկին բնակավայրը Ռիվոլիում (Իտալիա, Թուրինի գավառ)։ Այժմ պալատում է գտնվում «Castello di Rivoli - Museo d'Arte Contemporanea» ժամանակակից արվեստի թանգարանը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը կառուցվել է հավանաբար 9-10-րդ դարերում, դրա գոյության մասին հիշատակվում է միայն 1159 թվականին, կայսր Ֆրիդրիխ Բարբարոսայի հրովարտակում, ով զիջել է Ռիվոլին Թուրինի եպիսկոպոսությանը։ Սավոյի դինաստիան գնել է Ռիվոլին 11-րդ դարում, և շուտով հաշվեհարդար է սկսվել եպիսկոպոսության հետ, ինչի արդյունքում ամրոցը 1184 թվականին վնասվել է։ 1330 թվականին Ամադեյ 6-րդ Սավոյին տեղափոխվել է Կոնսիլիո-դեի-Պրինչիպի ամրոց։ Ամրոցը նաև Թուրինյան սավանի առաջին համաժողովրդական պաշտամունքի վայր է եղել` դեպի Թուրին դրա ճանապարհին` Ամադեյ 9-րդի օրոք։ 1559 թվականի Կատո-Կամբրեզիյան համաձայնագիրը որոշել է, որ հերցոգ Էմմանուէլ Ֆիլիբերը չի կարող ապրել Թուրինում, քանի դեռ արու զավակ չի ունեցել։ Այդ պատճառով էլ նա տեղակայվել է Ռիվոլի ամրոցում և սկսել է դրա վերականգնողական աշխատանքներն ըստ Ասքանիո Վիտտոցիի նախագծի։ 1562 թվականին ծնվել է Կարլ Էմմանուել Առաջինը և նա վերադարձել է Թուրին։ Վիտտոցցիի նախագծով վերականգնողական աշխատանքներն ավարտվել են 1644 թվականին Կարլ և Ամադեո Կաստելլամոնտոների ղեկավարությամբ։ Այս ժամանակ կառուցվեց, այսպես կոչված, Երկար թևքը (իտալ.՝ Manica lunga), որը նախատեսված էր «Սավոյի պատկերասրահի» համար. 18-րդ դարի կառույցից մինչև մեր օրերը պահպանված տարածքը։ Արվեստի բազմաթիվ գործեր գողացվել են ֆրանսիական զորքի կողմից հաջորդող տարիներին։ Նոր աշխատանքներն սկսվել են միայն 1706 թվականից հետո։ Վիկտոր-Ամադեյ 2-րդը նոր ճակատամաս է պատվիրել Ֆիլիպ Յուվարրոյին, սակայն դա կրկին անավարտ է մնացել։ Վիկտոր-Ամադեյն ապրել է այստեղ որպես կալանավոր` Կարլ Էմանուիլ 3-րդի որդու օրոք թագավորության վերականգնման անհաջող փորձից հետո։ Նրա մահից հետո ամրոցը լքվել է, 1863 թվականին այն դարձել է զորանոց, իսկ 20 տարի անց շենքի մի մասը վեր է ածվել գրադարանի։ Շինությունը մեծապես տուժել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ և այդ վիճակում է մնացել մինչև 1979 թվականը, երբ սկսվել են վերականգնողական նոր աշխատանքներ։ 1984 թվականին ամրոցում բացվել է Ժամանակակից արվեստի թանգարան (իտալ.՝ Museo di Arte Contemporanea), որը Եվրոպայի ամենահայտնի թանգարաններից մեկն է։ Ամրոցում է գտնվում նաև իտալական հայտնի Combal.Zero ռեստորանը[3]։

Վերանորոգման ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին վերականգնողական աշխատանքներն արվել են թուրինյան ճարտարապետ Անդրեա Բրունոյի կողմից։ Ցավոք, նախաձեռնությունն ավարտին չհասցվեց, քանի որ բյուջեն բավարար էր միայն կառուցվածքային վնասները վերականգնելու համար։ Մի քանի տարի անց, 1967 թվականին նույն Բրունոն վերսկսեց շինության վերանորոգումը[4] (իտալ.)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]