Անժելիկա Հյուսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անժելիկա Հյուսթոն
Ի ծնե անուն՝Anjelica Huston
Ծննդյան թիվ՝հուլիսի 8, 1951(1951-07-08)[1][2][3][…] (72 տարեկան)
Ծննդավայր՝Սանտա Մոնիկա, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ազգություն՝ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր, դերասանուհի, ձայնային դերասանուհի, մոդել, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասանուհի և ինքնակենսագիր
Կարիերա՝1967 — մինչ մեր օրերը
Պարգևներ՝
IMDb։ID 0001378

Անժելիկա Հյուսթոն (անգլ.՝ Anjelica Susan Huston[4], հուլիսի 8, 1951(1951-07-08)[1][2][3][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր[6], նախկին ֆոտոմոդել է, ռեժիսոր Ջոն Հյուսթոնի դուստրը[7][8]։

Մեծ հռչակ է ձեռք բերել, կերտելով Մարտիշա Ադամսի դերը՝ Ադամսների ընտանիքը ֆիլմում։ Ծնվել է Սանտա Մոնիկայում, Կալիֆորնիայում։ Մանկությունը անց է կացրել Իռլանդիայում և Անգլիայում։ Նկարահանվել է Հավերժական սիրո պատմություն ֆիլմում։ «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի է արժանացել «Երկրորդ պլանի կանացի դերի լավագույն կատարում» անվանակարգում՝ իր հոր նկարահանած «Prizzi's Honor» (1985) ֆիլմում տպավորիչ դերակատարումով հանդես գալու համար[9]։ Բացի այդ, «Ոսկե գլոբուս» և Satellite մրցանակներ է ստացել «Երկաթե ծնոտներով հրեշտակները» («Iron Jawed Angels») հեռուստասերիալում (2005 թ.) լավագույն դերակատարման համար։ Թե՛ որպես դերասանուհի, թե՛ որպես կինոռեժիսոր ու պրոդյուսեր՝ բազմիցս առաջադրվել է ամենատարբեր մրցանակների, այդ թվում՝ «Էմմի»-ի և BAFTA-ի։

Անժելիկա Հյուսթոնն իր ուժերը փորձել է նաև գրականության ասպարեզում և արդեն հեղինակել ու հրատարակել է երկու գիրք՝ A Story Lately Told (2013) և Watch Me (2014):

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Հայերեն վերնագիրը Բնօրինակի վերնագիրը Դերը Նշումներ
1967 Խաղատուն «Ռոյալ» Casino Royale գործակալ Տիտրերում նշված չէ։
1969 Մեղսավոր Դևին Sinful Davey n/a
Զբոսանք սիրո և մահվան հետ A Walk with Love and Death Քլոդիա
Համլետ Hamlet Պալատական տիկին
1975 Թռիչք կկվի բնի վրայով One Flew Over the Cuckoo’s Nest նավակայանի ամբոխի միջի կին Տիտրերում նշված չէ։
1976 Գլուխ թռցնողը Swashbuckler երեկոյան մակիյաժով կին
Վերջին մագնատը The Last Tycoon Էդնա
1981 Փոստատարը միշտ երկու անգամ է զանգը տալիս The Postman Always Rings Twice Մեջ
1982 Ֆրենսիս Frances հոգեբուժարանի հիվանդ
1983 Վարդ՝ Էմիլիի համար A Rose for Emily միսս Էմիլի կարճամետրաժ կինոնկար
1984 Սա Spinal Tap է This Is Spinal Tap Պոլլի Դոյչ
Սառցե ծովահեններ The Ice Pirates Մեյդա
1985 Պրիցցի տոհմի պատիվը Prizzi’s Honor Մեյռոուզ Պրիցցի
1986 Եկեք սկսենք Good to Go Շառլեման
Նավապետ Իո Captain EO գերագույն առաջնորդ կարճամետրաժ կինոնկար
Captain EO Promo & Pre-show
1987 Քարերի այգի Gardens Of Stone Սամանտա Դևիս
Մեռածները The Dead Գրետա Քոնրոյ
1988 Մի բուռ աճյուն A Handful of Dust միսիս Ռաթերի
Միսթր Նորտ Mr. North Պերսի Բոսուորտ-Թենիսոն
1989 Հանցանքներ ու զանցանքներ Crimes and Misdemeanors
Թշնամիներ. սիրո պատմություն Enemies. A Love Story Թամարա
1990 Վհուկներ The Witches միսս Էռնստ / Գերագույն մեծագույն վհուկ
Քցողները The Grifters Լիլի Դիլոն
1991 Ադամսների ընտանիքը The Addams Family Մորտիշա Ադամս
1992 Խաղացողը The Player Մարմնավորել է իր իսկ կերպարը։
1993 Առեղծվածային սպանություն Մանհետենում Manhattan Murder Mystery Մարշա Ֆոքս
Ադամսների ընտանեկան արժեքները Addams Family Values Մորտիշա Ադամս
1995 Պերեսների ընտանիքը The Perez Family Կարմելա Պերես
Ժամապահը խաչմերուկում The Crossing Guard Մերի
1998 Բաֆալո-66 Buffalo '66 Ջեն Բրաուն
Փյունիկ Phoenix Լեյլա
Հավերժական սիրո պատմություն Ever After: A Cinderella Story բարոնուհի Ռոդմիլա դը Գենտ
1999 Ագնես Բրաուն Agnes Browne Ագնես Բրաուն
Cleopatra: The First Woman of Power պատմող վավերագրական կինոնկար
2000 Ոսկե թասը The Golden Bowl Ֆաննի Ասինգեմ
2001 Փախուստ Ելիսեյան դաշտից The Man from Elysian Fields Ջենիֆեր Ադլեր
Տենենբաումների ընտանիքը The Royal Tenenbaums Էտելինա Տենենբաում
2002 Արյունոտ աշխատանք Blood Work բժիշկ Բոննի Ֆոքս
Բարբին՝ իբրև Ռապունցել Barbie as Rapunzel Գոտել մուլտֆիլմ. հնչյունավորում
2003 Հերթապահ հայրիկ Daddy Day Care միսս Գվինեթ Հերիդան
Կաենա. մարգարեություն Kaena: La prophétie սելենիտների թագուհի մուլտֆիլմ. անգլերեն տարբերակի հնչյունավորում
2004 Սթիվ Զիսսուի ջրային կյանքը The Life Aquatic with Steve Zissou Էլեոնոր Զիսսու
2005 Այդ հիմար բաները These Foolish Things Լոտտի
2006 Գովազդ հանճարի համար Art School Confidential արվեստի պատմության ուսուցչուհի
Իրեղեն աղջիկներ Material Girls Ֆաբիելլա
Հրեշտակի ջրվեժ Seraphim Falls մադամ Լուիզ
2007 The Irish Country House պատմող Direct-to-video
Գնացք The Darjeeling Limited Պատրիցիա
Մարսյան երեխա Martian Child Թինա
2008 Հեղձում Choke Այդա Մանչինի
Կրեյցերյան սոնատ The Kreutzer Sonata Էլինոր / Էդգարի քույր
Հավերժահարսեր (մուլտֆիլմ) Tinker Bell թագուհի Քլերիոն մուլտֆիլմ. հնչյունավորում
Կենդանի անտառի ոգին Espíritu del bosque միսիս Դ’Աբոնդո
2009 Հավերժահարսեր. կորսված գանձը Tinker Bell and the Lost Treasure թագուհի Քլերիոն
2010 Մի անգամ Հռոմում When in Rome Սելեստ
Կատվի կյանք Une vie de chat Քլոդին մուլտֆիլմ. անգլերեն տարբերակի հնչյունավորում
2011 Սարսափելի Հենրին Horrid Henry: The Movie միսս Բաթլաքս
Կյանքը չքնաղ է 50/50 Դայան
Մեծ տարի The Big Year Էննի Օքլետ
2012 Թևերի գաղտնիքը Secret of the Wings թագուհի Քլերիոն մուլտֆիլմ. հնչյունավորում
2014 Ծովահենների կղզու առեղծվածը The Pirate Fairy
Լեգենդ հրեշի մասին Legend of NeverBeast
James McNeill Whistler and the Case for Beauty պատմող հնչյունավորում
2016 Մաքրման վարպետը The Master Cleanse Լիլի
2017 Ծարավի փողոցը Thirst Street պատմող հնչյունավորում
Trouble Մեգի հնչյունավորում
2018 Շների կղզին Isle of Dogs համր պուդել մուլտֆիլմ. հնչյունավորում
2019 Ջոն Ուիք - 3 John Wick: Chapter 3 — Parabellum տնօրեն
Արկտիկյան արդարադատություն Arctic Justice Մագդա մուլտֆիլմ. հնչյունավորում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Pallardy R. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). Listal. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #118890077 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. «Anjelica Huston» (իսպաներեն). SensaCine.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. «Cinema Italian Style». CinemaItalianStyle. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 16-ին.
  8. Oppelt, Phylicia (1998 թ․ հոկտեմբերի 19). «Ciao Time; Italian Americans Toast Fallen Heroes». Pqasb.pqarchiver.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 3-ին.
  9. «Anjelica Huston» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]