Անդրեյ Գոնչարով
Անդրեյ Գոնչարով | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1903[1] կամ հուլիսի 9 (22), 1903[2] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 6, 1979[3][1][2] (75 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և փորագրիչ |
Ժանր | պատկերազարդում և գրաֆիկա |
Աշակերտներ | Սեմյոն Լազեբա, Վիկտոր Իվանով (նկարիչ) և Q125375479? |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Անդրեյ Գոնչարով (ռուս.՝ Андрей Дмитриевич Гончаров, հուլիսի 22, 1903[1] կամ հուլիսի 9 (22), 1903[2], Մոսկվա, Ռուսական կայսրություն - հունիսի 6, 1979[3][1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ և գծագիր, գրքերի պատկերազարդող, թատրոնի նկարիչ, ուսուցիչ։ ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ (1979 թ.)։ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1973 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Դմիտրևիչ Գոնչարովը ծնվել է 1903 թվականի հունիսի 22֊ին, Մոսկվայում։ Առաջին դասընթացն անցկացրել է Կոնստանտին Յուոնի մասնավոր ստուդիայում։ 1917֊1919 թվականներին սովորել է 59֊րդ աշխատանքային դպրոցում։ 1918 թվականին ընդունվել է Երկրորդ պետական ազատ գեղարվեստական արվեստանոցներ, որտեղ նախ սովորել է Մաշկովի արվեստանոցում, այնուհետև տեղափոխվել է Շևչենկոյի արվեստանոց։ 1921 թվականին ընդունվել է Վխուտեմասի ֆակուլտետ, որտեղ սովորել է փայտանյութերի բաժնում, Վլադիմիր Ֆավորսկիի մոտ։
1923 թվականից աշխատել է թերթերում, ամսագրերում, հրատարակչություններում որպես պատկերազարդող։ Մասնակցել է Համագործակցության համառուսաստանյան և արհեստագործական արդյունաբերության ցուցահանդեսին։
1924 թվականին առաջին անգամ ցուցադրվել է Ակտիվ Հեղափոխական Արհեստակցական Միությունների Առաջին Քննարկման Ցուցահանդեսում (Մոսկվա, Տվերսկայա փողոց, 54) «Երեք խմբի» շրջանակներում `Ալեքսանդր Դեյնեկայի և Յուրի Պիմենովի հետ։ 1925 թվականից սկսած եղել է Արևելագետների միության անդամ։
1927 թվականին գերազանց ավարտել է Վխուտեմասի գծագրության ֆակուլտետը՝ նկարիչ-պոլիգրաֆիստի կոչումով։ Սկսել է դասավանդել Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ազգագրության ֆակուլտետի ժողովրդական կրթության բաժնում։ 1928 թվականին մասնակցել է Համամիութենական պոլիգրաֆիական ցուցահանդեսին։
1929֊1930 թվականներին եղել է լենինգրադյան Վխուտեմասի, 1930֊1934 թվականներին` Մոսկվայի տպագրության պետական համալսարանի և 1934֊1938 թվականներին` Վ.Ի. Սուրիկովի անվան Մոսկվայի պետական ճարտարապետության ինստիտուտի դոցենտ։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (1941—1945 թթ.) ծառայել է Կարմիր բանակի շարքերում։ Աշխատել է որպես հրատարակչական խմբագիր և նկարիչ` «Ճակատային հումոր» ամսագրում (3-րդ Բելառուսյան ճակատում), ապա գլխավոր նկարիչ «Քաղաքական աշխատանք բելառուսյան 3-րդ ճակատի մասերում» ցուցահանդեսի ժամանակ։
1947-1948 թթ. սովորել է Մոսկվայի կենտրոնական գեղարվեստի և արդյունաբերության դպրոցում՝ Մոնումենտալ նկարչության ֆակուլտետում։ 1948-1979 թթ. սովորել է Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտում, որտեղ 1950-1974 թթ. եղել է նկարչության և գեղանկարչության բաժնի վարիչ։
1958 թվականին Գոնչարովին տրվել է պրոֆեսորի կոչում։
1959 թվականին Գոնչարովը Նյու Յորքի խորհրդային ցուցահանդեսի համար ստեղծել է չորս հիմնական պաննո[4]։
1960 թվականին հրատարակվել է «Գծագրության արվեստի մասին» գիրքը[5], իսկ 1964 թվականին «Արտիստը և գիրքը» գիրքը[6]։
1971-1979 թվականներին Գոնչարովը եղել է «Գրքի արվեստը» համամիութենական ամենամյա մրցույթի ժյուրիի նախագահ։ Եղել է ԽՍՀՄ Արվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1973 թ.):
Անդրեյ Դմիտրեևիչ Գոնչարովը մահացել է 1979 թվականի հունիսի 6֊ին, Մոսկվայում։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1928 թվական ֊ Համամիութենական պոլիգրաֆիական ցուցահանդեսի դիպլոմ
- 1937 թվական ֊ «Գրան պրի» և ոսկե մեդալ Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսում
- 1945 թվական ֊ Մեդալ «Մարտական ծառայությունների համար», «Քենինգսբերգի գրավման համար» և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար»
- 1956 թվական ֊ I աստիճանի դիպլոմ Ֆ. Պետրարկայի «Ընտրված բանաստեղծություններ» հավաքածուի նկարազարդման համար, II աստիճանի դիպլոմ` Ի․ Վ․ Գյոթեի «Ֆաուստ» գիրքի նախագծման և նկարազարդման համար` Գրքի, գրաֆիկայի և պլակատների համամիութենական ցուցահանդեսում[7]
- 1957 թվական ֊ ԽՍՀՄ Մշակույթի նախարարության I աստիճանի դիպլոմ, Ու. Շեքսպիրի հավաքածուի I հատորի նկարազարդումների համար.
- 1958 թվական ֊ Արծաթե մեդալ` «Ոսկե Մոսկվա» պաննոյի համար` Բրյուսելում կայացած համաշխարհային ցուցահանդեսի խորհրդային տաղավարում և Լոպե դե Վեգայի, Է. Հեմինգուեյիի ստեղծագործությունների պատկերազարդման համար
- 1959 թվական ֊ Ոսկե մեդալ Լայպցիգում կայանալիք Արվեստի միջազգային ցուցահանդեսում Վ․ Շեքսպիրի պիեսի նկարազարդման համար։ Խաղաղության համաշխարհային խորհրդի պատվավոր դիպլոմ `խաղաղության համար մեծ ներդրում կատարելու համար․
- 1961 թվական ֊ «Աշխատանքային արիության համար» մեդալ
- 1965 թվական ֊ Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» գրքի նկարազարդման համար արծաթե մեդալ և Լայպցիգում արվեստի միջազգային ցուցահանդեսում Ա.Պ. Չեխովի «Բալենու այգի» գրքի նկարազարդման և ձևավորման համար
- 1969 թվական ֊ ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ
- 1971 թվական ֊ Գուտենբերգի անվան մրցանակ` խորհրդային և միջազգային գրատպության գործում ունեցած մեծ ավանդի համար, Լայպցիգում կայացած գրքարվեստի միջազգային ցուցահանդեսում։ Նույն միջոցառման ժամանակ արժանացել է նաև ոսկե մեդալի` Ֆ. Դոստոևսկու ստեղծագործությունների պատկերազարդման համար
- 1973 թվական ֊ ԽՍՀՄ Պետական մրցանակ Վ․ Կազինի «Մեծ նախաձեռնություն» (Վ. Ի. Լենինի դիմանկար) և Ա. Ն. Օստարովսկու, Ա․ Վ․ Սուխովո Կոբիլինի, Ֆ․ Մ․ Դոստոևսկու ստեղծագործությունների նկարազարդման համար
- 1979 թվական ֊ ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Web umenia (словацк.)
- ↑ 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ «Нормальный человек не может изобразить женщину в таком виде!» (Об американской выставке в Москве и советской выставке в Нью-Йорке 1959 года.) «Коммерсант Власть» № 31 (584), 09.08.2004.
- ↑ Гончаров А. Д. Об искусстве графики. М., 1960
- ↑ Гончаров А. Д. Художник и книга. М., 1964.
- ↑ Всесоюзная выставка книги, графики и плаката
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сайт, посвященный художнику Андрею Гончарову
- Игорь Чувилин. Красное на красном и зелёный кактус. [О выставке А. Гончарова в ГТГ]. Газета. Ru. 17.12.2003 // www.gazeta.ru
|
- Հուլիսի 22 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հունիսի 6 մահեր
- 1979 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ