Ամրիթսար
Քաղաք | ||
---|---|---|
Ամրիթսար | ||
ա.-փենջ.` ਅੰਮ੍ਰਿਤਸਰ հինդի՝ अमृतसर | ||
Երկիր | Հնդկաստան | |
Նահանգ | Փենջաբ | |
Համայնք | Ամրիթսար | |
Հիմնադրված է | 1574 թ. | |
Մակերես | 170 կմ² | |
ԲԾՄ | 234 մետր | |
Բնակչություն | 1 132 383 մարդ | |
Խտություն | 5 403 մարդ/կմ² | |
Ագլոմերացիա | 6 458 684 | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 183 | |
Փոստային դասիչ | 143001 | |
Ավտոմոբիլային կոդ | PB02 | |
Պաշտոնական կայք | amritsarcorp.com(անգլ.) | |
| ||
Ամրիտսար (ա.-փենջ.` ਅੰਮ੍ਰਿਤਸਰ, հինդի՝ अमृतसर), քաղաք Հնդկաստանի հյուսիսում Փենջաբ (նահանգում)։ Ըստ 2011 թվականի մարդահամարի` բնակչությունը 1 183 705 է[1]։
Ամրիտսարը համարվում է սիկhերի սուրբ քաղաքը, որը հիմնվել է 1577 թվականին չորրորդ գուրու Ռամ Դասի կողմից։ Քաղաքը իր անվանումը ստացել է սուրբ գետից։ Քաղաքի կենտրոնում է գտնվում Հարիմանդիր սահիբ (Ոսկե տաճար)` սիկհական գլխավոր գուդավարան։ Ամրիտսարի վանական գլխավոր համալիրում է գտնվում Ակալ թախտը։ Այս քաղաքում են տեղի ունեցել ու մինչ օրս տեղի են ունենում սիկհական պատմության մի շարք նշանավոր իրադարձություներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1577 թվականին նախկին Տունգ գյուղի տարածքում, որը գյուղի նախկին տերերից 700 ռուփիով գնվել է սիկհական չորրորդ գուրու Ռամ Դասի կողմից և անվանվել է մոտակայքում տեղակայված լճի պատվին։ Նույն թվականին գուրու Ռամ Դասը տեղափոխել է իր ունեցվածքը Ամրիտսար։ Ամրիտսարի կենտրոնական նեղ փողոցները հիմնականում վերակառուցվել են 17-18-րդ դարերում։ Քաղաքը քաղաքաշինության Կատրասյան հիանալի օրինակ է։ Կատրասը իրենից ներկայացնում փակ թաղամասերի շինարարության տեսակ, որոնցից յուրաքանչյուրը կարող է դառնալ ինքնուրույն պաշտպանական հատված` հանկարծակի հարձակումների ժամանակ։
Ջալիանվալա պուրակի սպանդը
1919 թվականի ապրիլի 13-ին Ամրիտսարում իրկանացվեց ցուցարար խաղաղ բնակչության զանգվածային գնդակահարություն Ջալիանվալա պուրակում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ամրիտսարում զանգվածային անկարգություններ էին` հատկապես սիկհերի շրջանում։ 1919 թվականի ապրիլի 10-ին Սատյա Պոլը և Սայֆուդին Կիտչլևը, որոնք խաղաղ ցույցերի կողմնակիցներ էին, կանչվում են ոստիկանապետի օգնականի կալվածք, կալանավորվում, բանտարկվում և աքսորվում Դհարամսալ, ներկայիս Հիմաչալ-Պրադեշ նահանգ։ Դա առիթ է դառնում համընդհանուր խռովության և 50 000-անոց բողոքի ցույցի։ Բողոքի ցույցը կանգնեցվում է։ Համաձայն պաշտոնական տվյալների զոհվել է 12 և վիրավորվել 20 կամ 30 մարդ։ Համաձայն Հնդկական ազգային ժողովի՝ այդ ժամանակ զոհվել է 20-ից 30 հոգի։ Երեք օր անց` ապրիլի 13-ին, Ջալիանվալա պուրակում Բայսակհի ազգային փառատոնի ժամանակ հավաքվել էին հազարավոր մուսուլմաններ, սիկհեր և հինդուսներ։ Ցույցից մեկ ժամ անց` 16:30-ին, բրիտանական զինվորական զորախմբի հրամանատարի տեղակալի` Դայերի կողմից, առանց զգուշացնելու փակվում են հիմնական ելքերը և սկսում են կրակ բացել ամբոխի վրա։ Կրակահերթը տևում է մոտ 10 րոպե։ Ըստ բրիտանական տվյալների՝ զոհերի ընդհանուր թիվը կազմել է 379։ Ըստ Հնդկական ազգային ժողովի գնահատականների` մահացել է գրեթե 1000 մարդ։
1947 թվականի խռովությունները Բրիտանական Հնդկաստանի բաժանումը Հնդկաստանի և Պակիստանի` մեծ ազդեցություն թողեց Ամրիտսարի ժողովրդավարական, տնտեսական, մշակութային, քաղաքական և սոցիալական կառույցների վրա:Հնդկաստանի և Պակիստանի միջև Փենջաբ (նահանգ) նահանգի բաժանման պատճառով Ամրիտսարը զբաղեցրեց սահմանային դիրք։ Նախքան նահանգների բաժանումը, իսլամական լիգան ցանկանում էր Ամրիտսարը ներառել Պակիստանի կազմի մեջ, հիմնվելով այն փաստի վրա, որ այն մոտ է գտնվում Լահորին (մոտ 30 մղոն ) և որ բնակչության գրեթե 50%-ը մուսուլման էին, սակայն քաղաքը մտավ Հնդկաստանի կազմի մեջ։ Հնդկաստանի Ազգային ժողովն ուներ իր նպատակները` պնդելով, որ Լահորը մնա Փենջաբի մշակութային, տնտեսական և քաղաքական կենտրոն, սակայն Լահորը դարձավ Պակիստանի մի մասը։ Արդյունքում, Ամրիտսարում և Լահորում տեղի ունեցան մարդկության պատմության ամենաողբերգական սոցիալական ցնցնումներն ու զանգվածային անկարգությունները։ Ամրիտսարի իսլամական բնակչությունը ստիպված եղավ հապճեպ հավաքել իրերը, թողնել ողջ ունեցվածքը և դուրս գալ տներից` վախենալով զանգվածային հակաիսլամական խռովություներից։ Հակառակ տեսարանն էլ դիտվում էր Լահորում։
Օպերացիա Երկնագույն աստղ «Երկնագույն աստղ» օպերացիան տեղի է ունեցել 1984 թվականին հունիսի 3-ից 6-ը Ամրիտսարում Ինդիրա Գանդիի հրամանով, որն այդ ժամանակվա վարչապետն էր[2]։ Զինված ուժեր էին ուղարկվել սիկհական ռազմիկների հետևից, որոնք թաքնվում էին Ամրիտսարի Ոսկե տաճարում։ Համաձայն պաշտոնական տվյալների հատուկ օպերացիայի ընթացքում զոհվել է 83 զինծառայող[3][4]։ Ռազմական օպերացիայի անցկացման մեթոդներն ու արդյունքները լայնածավալ քննարկման տեղիք տվեցին։ Օպերացիայից 4 ամիս անց` 1984 թվականի հոկտեմբերի 31-ին, Ինդիրա Գանդին սպանվեց իր իսկ սիկհ թիկնապահի կողմից։ Որից հետո ավելի քանի 3000 սիկհեր զոհվեցին հակասիկհական զանգվածային անկարգություների ժամանակ[5]։
Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովի մակարդակից գտվնում է -234 մետր բարձրության վրա։
Կլիման Քաղաքի կլիման բնութագրվում է որպես կիսաանապատային, ինչը բնորոշ է հյուսիսարևմտյան Հնդկաստանին։ Կարելի է առանձնացնել 4 հիմնական եղանակներ` ձմեռ (նոյեմբերից մարտ), երբ ջերմաստիճանները փոփոխվում են 4-ից 19 °C է։ Ամառը (ապրիլից հունից), երբ ջերմաստիճանը կարող է հասնել 45°С, մուսսոն (հուլիսից մարտ) և հետմուսսոնային (սեպտեմբերից նոյեմբեր)։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 681 մմ։ Վերջին տասնամյակներում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1996 թվականի դեկտեմբերի 9-ին -7,6 °C[6]: Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2013 թվականի մայիսի 22-ին և կազմել է 48,1°С[7]:
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2011 թվականի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 1 132 761 մարդ։ Տղամարդիկ ամբողջ թվի 55%-ն են կազմում, կանայք` 45%։ Գրագիտության մակարդակը գրեթե 77,2 % է։ Երեխաների 15 %-ը 6 տարեկանից փոքր է։ Բնակչության մեծ մասը սիկհիզմ է դավանում, տարածված է նաև հինդուիզմը և այլ դավանանքները։ Ամրիտսարի բնակչության հիմնական լեզում փենջաբերենն է։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուրի Գուրու Ռամ Դաս Ջի միջազգային օդանավակայանը տեղակայված է քաղաքից 11կմ հյուսիսարևելք։ Այստեղից իրականացվում են թռիչքներ դեպի այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Դելին, Ջամուն, Լոնդոնը, Երևանը, Աբու Դաբին, Դուբայը և այլն։ Ամրիտսարից ոչ այնքան հեռու, պակիստանական կողմում գտնվում է Լահորի օդանավակայանը։ Ամրիտսարի միջով է անցնում անցնում ազգային առաջին մայրուղին (Հայտնի անվային ճանապարհը), որը կապում է Դելին ու Լահորը միմյանց։ Հայտնի անվային ճանապարհը, որը կառուցել է Շար շահը, միացրել է հյուսիսային հնդկական ենթացամաքի հետ, կապել է Փեշավարը ժամանակակից Պակիստանի հետ, Սոնարգաոնոմը ժամանակակից Բանգլադեշի հետ։ Քաղաքը կապված է նաև այնպսի կարևոր քաղաքների հետ, ինչպիսիք են Դելին, Մումբայը, Կալկաթան։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ոսկե տաճար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.censusindia.gov.in/2011-prov-results/paper2/data_files/India2/Table_3_PR_UA_Citiees_1Lakh_and_Above.pdfանգլ.՝ Provisional Population Totals, Census of India 2011. Проверено 3 сентября 2012.
- ↑ http://www.rediff.com/news/2004/jun/03spec.htmRediff.com(չաշխատող հղում) (6 июня 1984). Проверено 17 июля 2012.
- ↑ Martha Crenshaw. Terrorism in Context. — Penn State Press, 1995. — P. 385. — ISBN 978-0-271-01015-1.
- ↑ Singh Pritamhttps://books.google.am/books?id=mQLDcjhNoJwC&lpg=PR14&dq=Pritam+Singh+historian&pg=PR4&redir_esc=y&hl=ru#v=onepage&q=Blue%20Star
- ↑ Singh Pritam.Federalism, Nationalism and Development: India and the Punjab Economy
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
- ↑ http://www.imdpune.gov.in/Temp_Extremes/histext2010.pdfhttp://www.ogimet.com/cgi-bin/gsynres?ind=42071&ano=2013&mes=5&day=23&hora=15&min=0&ndays=30
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official Website of District of Amritsar
- Official Website of Amritsar Municipal Corporation
- Amritsar HRIDAY city Արխիվացված 2015-05-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամրիթսար» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 333)։ |