Ալպյան ռոզալիա
Ալպյան ռոզալիա | |
Ալպյան ռոզալիա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Բզեզներ (Coleoptera) |
Ընտանիք | Երկարաբեղիկներ (Cerambycidae) |
Ցեղ | Ռոզալիա (Rosalia) |
Տեսակ | Ալպյան ռոզալիա (R. alpina) |
Միջազգային անվանում | |
Rosalia alpina | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ |
Ալպյան ռոզալիա (լատին․՝ Rosalia alpina), երկարաբեղիկների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]15-40 մմ մարմնի երկարությամբ խոշոր և միջին չափի բզեզներ են։ Սև բծերով վերնաթևերը մոխրագորշագույն են, երբեմն` երկնագույն շողշողյունով։ Բեղիկները մարմնից երկար են․ արուներինը՝ 1,5 անգամ, էգերինը` աննշան[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Եվրոպայում (հյուսիսում մինչև Հարավային Շվեդիա), Մերձավոր Արևելքում, Կովկասում, Անդրկովկասում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում, Ռուսաստանում, հավանաբար նաև Ղազախստանում։ Հայաստանում հայտնի է Տավուշի (Կիրանց գյուղի, Հաղարծին վանք` Թեղուտ գյուղի մոտ) և Սյունիքի (Շիկահող գյուղի մոտ) մարզերից[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում են հաճարենու և թեղու առկայությամբ հին, գերազանցապես լեռնային անտառներում, որտեղ կան խիստ թուլացած, չորացող, ցրտահարված և փչացող բներով ծառեր, հանդիպում են հունիսից մինչև օգոստոս ամիսներին, հիմնականում` արևոտ եղանակին ծառերի բների վրա, որտեղ էլ զուգավորվում են և ձվադրում կեղևի ճեղքերում։ Զարգացումը կատարվում է 2-3 տարվա ընթացքում` կախված բնափայտի վիճակից, եղանակից և այլն[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։ Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում խոցելի կարգավիճակով և Բեռնի կոնվենցիայի Հավելված երկրորդում։ Գրանցված էր ԽՍՍՀ Կարմիր գրքում։
Ծայրաստիճան հազվադեպ է հանդիպում, վերջին անգամ Հյուսիսային Հայաստանում հավաքվել է 1970-ական թվականներին, Շիկահողում միակ առանձնյակը հանդիպել է 2005 թվականին։
Վտանգման հիմնական գործոն է հանդիսանում թրթուրների զարգացման համար անհրաժեշտ տեղերի կրճատումը, որը տարածման ողջ տարածքում սովորական անտառատնտեսական գործունեությամբ պայմանավորված ծերացած և թուլացած ծառերի հատումների հետևանք է։
Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում և «Դիլիջան» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպյան ռոզալիա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպյան ռոզալիա» հոդվածին։ |
|