Jump to content

Երկարաբեղիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երակաբեղիկներ
Clausirion comptum
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Կարծրաթևավորներ
Ընտանիք Երկարաբեղիկներ
Լատիներեն անվանում
Cerambycidae
Տիպիկ ներկայացուցիչներ

Cerambyx

Ենթաընտանիքներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 114497
NCBI 34667
EOL 357

Երկարաբեղիկներ, փայտահատ բզեզներ (լատին․՝ Cerambycidae), բզեզների ընտանիք։ Հայաստանում հայտնի է 250 տեսակ։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը սովորաբար նեղ ու երկար է (երկարությունը՝ 3-160 մմ), ուսերը՝ դուրս ցցված։ Վերնաթևերը զուգահեռ են կամ դեպի հետ նեղացող, հազվադեպ՝ մի փոքր օվալաձև, սկավառակը՝ միշտ առանց ակոսների, կետերի կամ հատիկաշարքերի։ Բեղիկները թելաձև են, արուինը՝ ավելի երկար (երբեմն՝ մարմնից մի փոքր ավելի), թաթերը՝ սովորաբար տեսանելի 4 հոդով։

Բազմացում և զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարաբեղիկների մեծ մասը զարգանում է կենդանի կամ փտած բնափայտում, որոշ տեսակներ ապրում են խոտաբույսերի ցողուններում, մյուսները հողում՝ սնվելով արմատներով։ Սերունդը միամյա կամ բազմամյա է։

Շատ տեսակներ գյուղատնտեսական և անտառային բույսերի վնասատուներ են։ Հիմնական վնասը հասցնում է թրթուրը, բայց լրացուցիչ սնման կարգով հասուն բզեզը նույնպես կարող է վնասել։ Մերկասերմ ծառերին վնասում են նոնոխամուսները, կաղնուն՝ կաղնու մեծ և փոքր երկարաբեղիկ, փայտե շինություններին, հեռագրասյուներին՝ տնային երկարաբեղիկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկարաբեղիկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկարաբեղիկներ» հոդվածին։