Կաղնու մեծ երկարաբեղիկ
Կաղնու մեծ երկարաբեղիկ | |
![]() Կաղնու մեծ երկարաբեղիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Բզեզներ (Coleoptera) |
Ընտանիք | Երկարաբեղիկներ (Cerambycidae) |
Ցեղ | Կաղնու երկարաբեղիկներ (Cerambyx) |
Տեսակ | Կաղնու մեծ երկարաբեղիկ (C. cerdo) |
Միջազգային անվանում | |
Cerambyx cerdo | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Խոցելի տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Կաղնու մեծ երկարաբեղիկ (լատին․՝ Cerambyx cerdo), երկարաբեղիկների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]25-55 մմ մարմնի երկարությամբ, խոշոր չափի բզեզներ են։ Գունավորումը ձյութի (կուպրի) նման սև է, վերնաթևերի ծայրերը` դարչնագույն սև, գորշ կամ շագանակագույն։ Արուների բեղիկները մարմնից զգալիորեն երկար են, իսկ էգերինը՝ հասնում կամ փոքր-ինչ անցնում են վերնաթևերի գագաթը[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված են Միջերկրածովային շրջանում, Հարավային և Միջին Եվրոպայում, Առաջավոր Ասիայում, Կովկասում։ Հայաստանում հանդիպում է ծերացած կաղնու անտառներում (տեղ-տեղ), մինչև 1800 մ բարձրության վրա, Հայաստանի հարավում` մինչև 2300 մ ծովի մակարդակից բարձր[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրում են լեռնային անտառներում` կաղնու մասնակցությամբ և ծերացած, փչացած բներով ծառերի առկայությամբ, կաղնու, ավելի հազվադեպ՝ նաև շագանակենու, հաճարենու և այլ լայնասաղարթ ծառատեսակների վրա, թռչում են հունիսից մինչև օգոստոս, հանդիպում՝ ծորացող հյութով ծառերի բների, հաստ բներով կերային ծառերի և փչակների վրա, որտեղ էլ կատարվում է զուգավորումը և ձվադրումը։ Ձվադրում են կեղևի ճեղքերում, երբեմն՝ կեղևակերների թռիչքային անցքերում։ Թրթուրները սկզբնական շրջանում զարգանում են արտաբնափայտում` լուբում, այնուհետև անցնում են բնամիջուկ, բայց խուսափում են փտած և վարակված բնափայտից։ Զարգացման ամբողջ շրջանը տևում է 4 տարի[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազվագյուտ տեսակ է, որը հյուսիսային և կենտրոնական շրջաններում հազվադեպ է հանդիպում, ավելի տարածված է Սյունիքի մարզում։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում խոցելի կարգավիճակով և Բեռնի կոնվենցիայի Հավելված երկուսում։
Վտանգման հիմնական գործոն է հանդիսանում թրթուրների զարգացման համար անհրաժեշտ տեղերի կրճատումը՝ պայմանավորված տարածման ողջ տարածքում սովորական անտառատնտեսական գործունեությամբ ծերացած և թուլացած ծառերի հատումներով։
Պահպանվում է «Շիկահող» և «Խոսրովի անտառ» պետական արգելոցներում և մի շարք արգելավայրերում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնու մեծ երկարաբեղիկ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղնու մեծ երկարաբեղիկ» հոդվածին։ |
|