Ալինա Շապոչնիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալինա Շապոչնիկով
լեհ.՝ Alina Szapocznikow
Ծնվել էմայիսի 16, 1926(1926-05-16)[1][2][3][…]
ԾննդավայրԿալիշ, Kalisz County, Greater Poland Voivodeship, Լեհաստան
Մահացել էմարտի 2, 1973(1973-03-02)[1][2][4][…] (46 տարեկան)
Վախճանի վայրըՊասի, Փարիզ
Քաղաքացիություն Լեհաստան[5]
Ոճաբստրակցիոնիզմ և ֆեմինիստական արվեստ
Ժանրաբստրակցիոնիզմ
Մասնագիտությունքանդակագործ, արվեստագետ, գծանկարիչ, լուսանկարիչ և գծանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ծառայության ոսկե խաչ և Ժողովրդական Լեհաստանի 10-րդ տարեդարձի մեդալ
 Alina Szapocznikow Վիքիպահեստում

Ալինա Շոպոչնիկով (լեհ.՝ Alina Szapocznikow, մայիսի 16, 1926(1926-05-16)[1][2][3][…], Կալիշ, Kalisz County, Greater Poland Voivodeship, Լեհաստան - մարտի 2, 1973(1973-03-02)[1][2][4][…], Պասի, Փարիզ), հրեական ծագումով լեհ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Bellies (1968)

Ալինա Շապոչնիկովը ծնվել է 1926 թվականի մայիսի 26-ին Կալիշ քաղաքում, բժշկի ընտանիքում։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հրեական ծագում ունենալու պատճառով փակվել է տարբեր համակենտրոնացման ճամբարներում` Օսվենցիմ, Բերգեն-Բելզեն, Թերեզիենշտադտ։

Պատերազմի ավարտից հետո 1946-1947 թվականներին ճարտարապետություն է սովորել Պրահայում, նախ Օտակար Վելիմսկու արվեստանոցում, ապա` Պրահայի գեղարվեստի բարձրագույն դպրոցում։ Կրթաթոշակի շնորհիվ` 1947-1950 թվականներին կրթությունը շարունակել է Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում, սակայն ծանր հիվանդության պատճառով նա ստիպված է եղել ընդհատել ուսումը և վերադառնալ Լեհաստան։

1963 թվականին Ալինա Շապոչնիկովը կրկին տեղափոխվել է Փարիզ։ 1969 թվականին նրա մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, իսկ 1973 թվականին մահացել է Պասիի Պրա Կոտանտ առողջարանում։

Նրա ամուսինը եղել է արվեստի պատմաբան լեհ Ռիշարդ Ստանիսլավսկին, որի հետ ամուսնալուծվելուց հետո ամուսնացել է լեհ գրաֆիկ Ռոման Ցեսլևիչի հետ, ումից անբաժան է եղել մինչ իր մահը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրելով Լեհաստանում` նա ստեղծել է կերպարային քանդակներ` կիրառելով այնպիսի նյութեր, ինչպիսիք են բրոնզն ու քարը։ Փարիզում նա սկսել է փորձարկումներ անել սեփական մարմնի` պոլիէսթերից ու պոլիուրետանից պատրաստված գունավոր ծեփապատճենումներով։ Վերջին տարիներին նրա արվեստի վրա մեծ ազդեցություն է թողել վերահաս մահվան գիտակցումը։

Նրա աշխատանքները ներկայացված են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանում, Փարիզի Պոմպիդու կենտրոնում և Լոնդոնի Թեյթ բրիտանական պատկերասրահում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալինա Շապոչնիկով» հոդվածին։