Ալեքսեյ Ռետինսկի
Ալեքսեյ Ռետինսկի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1986 (37 տարեկան) |
Ծննդավայր | Սիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա, Ավստրիա, Ռուսաստան և Լեհաստան |
Կրթություն | Ցյուրիխի գեղարվեստի համալսարան, Սիմֆերոպոլի երաժշտական դպրոց և Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և նկարիչ |
Կայք | retinsky.com |
Ալեքսեյ Գենադիևիչ Ռետինսկի (նոյեմբերի 14, 1986, Սիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս-ուկրաինական ծագումով կոմպոզիտոր և նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսեյ Ռետինսկին ծնվել է Սիմֆերոպոլում՝ երաժիշտների ընտանիքում։ Առաջին երաժշտական փորձառությունները կապված են փողային գործիքների հետ։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 2000-2005 թվականներին սովորել է Սիմֆերոպոլի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարանում՝ որպես շեփորահար, ավարտել է ուսումնարանը որպես հոբոյահար և սաքսոֆոնահար։ Միաժամանակ սկսել է ինքնուրույն զբաղվել կոմպոզիցիայով։ Ավարտել է Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիան, կոմպոզիցիա մասնագիտությամբ և Ցյուրիխի արվեստի բարձրագույն դպրոցի կոմպոզիցիայի և էլեկտրաակուստիկական կոմպոզիցիայի դասարանը։ 2014 թվականից բնակվում և աշխատում է Վիեննայում։ 2016 թվականին Բեատ Ֆուրրերի ղեկավարությամբ ավարտել է Գրացի արվեստի համալսարանի կոմպոզիցիայի ասպիրանտուրան։
Ալեքսեյ Ռետինսկու ստեղծագործությունները ներառում են սիմֆոնիկ, կամերային-գործիքային և էլեկտրաակուստիկ ստեղծագործություններ։ Ռետինսկու երաժշտությունը հնչում է Բեռլինի ֆիլհարմոնիայում, Վիեննայի համերգասրահում, Մարիինյան թատրոնում, Ուկրաինայի ազգային ֆիլհարմոնիայում, Դրեզդենի պատկերասրահում, ինչպես նաև CIME/ICEM (ԱՄՆ), MDRMuisiksommerEisenach, Գաուդերմուս, «Гогольfest» փառատոներում։
2018 թվականին կոմպոզիտորը ներկայացվել է «Ոսկե դիմակ» մրցանակի «Կամիլլա» պարային ներկայացման երաժշտության համար[1]։ 2019 թվականին ռեժիսոր Մաքսիմ Դիդենկոյի հետ աշխատել է «Նորմա» պիեսի վրա, որով բացվել է Մալայա Բրոննայա թատրոնի առաջին թատերաշրջանը՝ Կոնստանտին Բոգոմոլովի գեղարվեստական ղեկավարությամբ[2]։ 2020 թվականին Թեոդոր Կուրենցիսի հրավերով դարձել է Սանկտ Պետերբուրգի musicAeterna մշակութային կենտրոնի առաջին ռեզիդենտը[3]։
Երիտասարդ տարիներին, չունենալով ապրուստի միջոց, ինչպես նաև որպես կոմպոզիտոր մերժելով իր գեղագիտական հայացքներին չհամապատասխանող առաջարկները, երկար ժամանակ զբաղվել է հեծանիվով պիցցա առաքելով[4] ։
Ի՞նչ թաքցնեմ, եղել են սովածության, փողի պակասության, հեռանկարի բացակայության և տխրության ժամանակաշրջաններ <...> հանկարծ մի կոմպոզիտորից, որին ոչ ոք չէր ճանաչում, ես դարձա կոմպոզիտոր, որին բոլորը հանկարծ սկսեցին ծափահարել[4]։ - Ալեքսեյ Ռետինսկի
|
Ռետինսկին նաև ինքնուս նկարիչ է, տարբեր տեխնիկայով նկարված կտավների հեղինակ[5]։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսն առաջինն էր, ով ակտիվորեն տարածեց երիտասարդ կոմպոզիտորի երաժշտությունը[6]․
Իմ կարծիքով, Ռետինսկին երաժշտությունն ստեղծում է այնպես, կարծես ոչ ոք երբեք չպետք է լսի այն[7]։ - Թեոդոր Կուրենտզիս
|
…Ալեքսեյ Ռետինսկին երիտասարդ, բացարձակապես զարմանալի կոմպոզիտոր է… Սա երաժշտության բոլորովին այլ կատեգորիա է…[8] - Թեոդոր Կուրենտզիսը՝ Ալեքսանդր Սոկուրովի հետ զրույցից
|
Ալեքսեյ Ռետինսկու ստեղծագործությունները կատարում են՝ Թեոդոր Կուրենտզիսը, musicAeterna-ն, Վլադիմիր Յուրովսկին[9], Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, Գերմանիայի հարավարևմտյան ռադիոնվագախումբը, Կիևի կամերային նվագախումբը, Collegium լարային քառյակը, Keuris քառյակը և այլն։ Ալեքսեյ Ռետինսկին ստեղծել է աուդիո ինստալացիաներ Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի և Սաուդյան Արաբիայի թանգարանների, պատկերասրահների և քաղաքային տարածքների համար։
- 2021 - Շվեյցարացի ճարտարապետ Մանուել Հերցի խորհրդանշական սինագոգի աուդիոնստալացիան Բաբի Յառ թանգարանային համալիրում, Կիև,
- 2017 - Երաժշտություն INVERSE ինստալացիայի համար Դրեզդենի պատկերասրահում։ Հայեցակարգը ստեղծվել է Ֆլորիան Դոմբոիսի կողմից (Դրեզդենի քաղաքապետարանի պատվերով),
- 2015 – Ձայնային և լուսային ինստալացիա Գրացում Reininghaus հրապարակի և Joanneum թանգարանի համար։ Լույսի գծով դիզայներ Զիգրուն Ապպելտի հետ համատեղ,
- 2013 - Լոնդոնի Կայսերական ռազմական թանգարանի ձայնային ձևավորում՝ «Առաջին համաշխարհային պատերազմի պատկերասրահ» նոր մուլտիմեդիական ցուցահանդեսի բացման համար,
- 2013 - Ցյուրիխի Landesmuseum ցուցահանդեսի աուդիո ինստալացիա «Մարինյանոյի ճակատամարտը» եռաչափ մարտական տեսարանով,
- 2013 - Պատկերասրահ 4 - Դահրանի Աբդուլազիզ թագավորի անվան Համաշխարհային մշակույթի կենտրոնում Սաուդյան Արաբիայի բնության և մշակույթի պատմության ձայնային ձևավորմանը նվիրված մշտական ցուցադրություն,
- 2013 - Աուդիոնստալացիա Շտուտգարտում «TheArtofHolisticDesign» միջազգային սցենոգրաֆիայի բիենալեի համար[10]։
Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նվագախմբային ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2021 - «Անաֆորա» սիմֆոնիկ նվագախմբի համար,
- 2020 - «Krauseminze» ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար,
- 2020 - "С DUR" լարային նվագախմբի համար,
- 2009 - «UltimaThule» 23 լարերի, ծնծղաների և զանգերի համար (2009),
- 2010 - Սիմֆոնիա «Deprofundis» մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար։
Կամերային և անսամբլային երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2020 - RexTremeande դաշնամուրի, թավջութակի, էլեկտրական կիթառի և հարվածային գործիքների ձայնի համար,
- 2018 - «Duda» սաքսոֆոն քառյակի համար,
- 2017 - «Stanzen» կլավեսինի և ակորդեոնի համար,
- 2016 - «Ջուրը վարսեր չունի» կիթառի, կանտելեի և գուչժենի համար,
- 2015 - «Երկար ժամանակ» ֆլեյտայի, կլառնետի ջութակի, թավջութակի, վիբրաֆոնի և դաշնամուրի համար,
- 2014 - «Թռչունների կյանքից» երկու ջութակների համար,
- 2014 - «Թռչունների կյանքից» երկու ջութակների համար,
- 2013 - «...և արահետը լայնացավ» դաշնամուրի համար,
- 2011 - Լարային քառյակ «C-Dur» երկու ջութակների, ալտի և թավջութակի համար,
- 2011 - «Թռչնի երազներ» ջութակի և դաշնամուրի համար,
- 2010 - «Սպիտակի նրբերանգները» երկու թավջութակի և դաշնամուրի համար,
- 2008 - «Subito» ֆլեյտայի և դաշնամուրի համար,
- 2008 - «Lament» ջութակի և դաշնամուրի համար,
- 2007 - «Տրիո» ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար հինգ մասից,
- 2006 - «Մեկնարկում...» դուդուկի, ջութակի և դաշնամուրի համար։
Վոկալ երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2017 - «Մարիանյան անտիֆոններ» (հինգ մասից) խառը երգչախմբի և հարվածային գործիքների համար,
- 2014 - «Մեծ փառաբանություն» խառը երգչախմբի համար։
Էլեկտրաակուստիկ երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2015 - «Մադրիգալ որպեսզի այստեղ» - ձայնագրություն ութ ալիքի համար,
- 2015 - «Ռեյնինգհաուս» - էլեկտրաակուստիկ ութ ալիքային ինստալացիա Գրացում լուսավորության նախագծի համար[11],
- 2014 - «Աֆրիկա» - ձայնագրություն ութ ալիքի համար,
- 2013 - «Hamlet-installation»,
- 2013 - «Աշխարհն առանց ինձ»՝ աուդիովիզուալ ինստալացիա,
- 2013 - «Քնած երաժշտություն»,
- 2012 - «PunctumNulla» - ձայնագրություն ութ ալիքի համար (լատ.՝ Անվերադարձ կետ),
- 2009 - «Երգը Բաբելոնի պատի մոտ» - էլեկտրաակուստիկ կոլաժ։
Երաժշտություն թատրոնի և փերֆորմանսի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2019 - «Նորմա» ներկայացում, ռեժիսոր՝ Մաքսիմ Դիդենկո,
- 2018 – Փերֆորմանս «Կամիլա», պարուսույց՝ Աննա Գարաֆեևա[12],
- 2017 - Ներկայացում «Իֆիգենիա։ Ապոֆեոզ», ռեժիսոր Դմիտրի Կոստյումինսկի,
- 2015 - Ներկայացում «Իֆիգենիան Տավրոսում։ Հարսնացու ահաբեկչի համար», ռեժիսոր՝ Դմիտրի Կոստյումինսկի,
- 2013 - «Hamlet_Babylon» ռեժիսոր՝ Դմիտրի Կոստյումինսկի։
Երաժշտություն ֆիլմի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2021 - «Ծեփապատճեն», Դիանա Վիշնևայի և AksenovFamilyFaoundation-ի ֆիլմը[13],
- 2021 - «Մեդեա», ռեժիսոր՝ Ալեքսանդր Զելդովիչ[14] (2021 թվականին արժանացել է Մ. Թարիվերդիևի անվան մրցանակի՝ Կինոտավր փառատոնում ֆիլմի օրիգինալ երաժշտության համար և «Սպիտակ փիղ» մրցանակի ֆիլմի լավագույն երաժշտության համար համար 2022 թվականին)[15][16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Алексей РетинскийКАМИЛЛА».
- ↑ ««НОРМА» НАШЕГО ВРЕМЕНИ».
- ↑ «Знакомьтесь, композитор Алексей Ретинский - первый резидент «Дома Радио» и musicAeterna Теодора Курентзиса». Sobaka.ru.
- ↑ 4,0 4,1 «Портрет времени в звуках». meloman.ru (русский).
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Donemus publishing house. «Composers».
- ↑ Екатерина Бирюкова (2018 թ․ փետրվարի 12). «Ударим современным искусством по элитарности». Colta.
- ↑ Надежда Травина (2018 թ․ օգոստոսի 14). «"Salve Regina" и "Облачный граунд"». Независимая.
- ↑ «Встреча с Теодором Курентзисом и Александром Сокуровым». Лаборатория современного зрителя и Фестиваля «Дягилев P.S.». 2017 թ․ դեկտեմբերի 4.
- ↑ «Алексей Ретинский: Чтобы в комнате зажечь свечу, в ней должно быть темно» (ռուսերեն). Критико-публицистический журнал «Музыкальная жизнь». 2018 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Творческая биография» (ռուսերեն).
- ↑ «Light project Graz-Reininghaus». Universalmuseum Joaneum. 2015 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
- ↑ РоссияК (2018 թ․ հունիսի 18). «XII Дягилевский фестиваль в самом разгаре». РоссияК. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Фильм Слепок. Постановочная команда».
- ↑ «Что ждать от российского кино в 2020 году? — История и вечность». Журнал «Сеанс». Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «32 Кинотавр: победителем смотра стала лента «Море волнуется раз»». www.proficinema.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Российские кинокритики раздали «Белых слонов»». www.kinometro.ru (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Издательство Donemus
- Музыка Soundcloud
- Видео Vimeo
- Статья Л. Морозовой о XI Международном форуме «Музыка молодых»(չաշխատող հղում)(ուկր.)
- Репортаж телеканала Культура о концерте в Московской консерватории Արխիվացված 2018-08-11 Wayback Machine
|