Շվեյցարական ազգային թանգարան
Շվեյցարական ազգային թանգարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | ռազմական թանգարան, ազգային թանգարան, պատմության թանգարան և հիշողությանն առնչվող հաստատություն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ցյուրիխ |
Վայր | Ցյուրիխի շվեյցարական ազգային թանգարան (շենք) |
Մասն է | Շվեյցարական ազգային թանգարան |
Ղեկավարության նստավայր | Ցյուրիխ, Շվեյցարիա |
Հասցե | Museumstrasse 2, 8001 Zürich[1]8001[1] |
Հիմնադրվել է | 1898[2] |
Այցելուներ | 302 304 մարդ (2019)[3] |
Տնօրեն | Անդրեաս Սպիլման[4] և Դենիզե Տոնելլա[5][6] |
Կայք | landesmuseum.ch |
![]() | |
![]() |
Շվեյցարական ազգային թանգարան (գերմ.՝ Landesmuseum), գտնվում է Շվեյցարիայի ամենամեծ քաղաքում՝ Ցյուրիխում, Ցյուրիխի կենտրոնական կայարանի հարևանությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի շենքը կառուցվել է 1898 թվականին էկլեկտիկական ոճով, ճարտարապետ Գուստավ Գուլլեմի կողմից ֆրանսիական վերածննդի դարաշրջանի քաղաքային դաստակերտի տեսքով։ Թանգարանի տպավորիչ ճարտարապետությունը՝ տասնյակ աշտարակներով, բակերով և զբոսայգով, Զիլի և Լիմմատ գետերի միջև գտնվող կղզու վրա այն դարձնում է Ցյուրիխի Հին քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։
Թանգարանի մշտական ցուցադրություններն այցելուներին ներկայացնում են Շվեյցարիայի պատմությունը նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը։ Թանգարանի հավաքածուն տեղակայված է չորս հարկերում` առաջինում տեղակայված են նյութական մշակույթի նախապատմական և վաղ պատմական շրջանի հուշարձանները, երկրորդում` Շվեյցարիայի պատմությանը նվիրված պատկերասրահը, երրորդ և չորրորդ հարկերում `ցուցանմուշներ, որոնք պատմում են շվեյցարացիների կենսակերպի, ինչպես նաև զինանշանների հավաքածուի մասին։ Ուշագրավ և հարուստ էր գոթական արվեստի, ասպետական մշակույթի, քրիստոնեական փայտե քանդակների, պաննոների և փորագրված խորանների հավաքածուն։ Ցունֆտհաուս ցուր Մեյսենում՝ նախկին Ֆրաումյունստերի աբբայության հարևանությամբ, գտնվում է շվեյցարական ազգային թանգարանին պատկանող ճենապակե և կավե իրերի հավաքածուն։ Բացի այդ, թանգարանում ընդգրկված է հավաքածուների պատկերասրահը, որտեղ ցուցադրվում են շվեյցարական կահույքը, զինանոցի աշտարակը, Մուրտենի ճակատամարտի համայնապատկերը և մետաղադրամների սենյակը, որտեղ ներկայացված են 14-16 դարերի շվեյցարական մետաղադրամները, ինչպես նաև որոշ միջնադարյան մետաղադրամներ[7]։
2009 թվականին ցուցասրահի զգալի մասի նորոգման աշխատանքներն ավարտվեցին։
-
Թանգարանի տեսսքը «Պլացսպից» զբոսայգու կողմից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ https://media.nationalmuseum.ch/GB/2018/FR/html5.html#/30
- ↑ https://www.nationalmuseum.ch/d/zuerich/UeberUns.php
- ↑ https://www.nationalmuseum.ch/nationalmuseum/publikationen/geschaeftsbericht/de/geschaeftsbericht-schweizerisches-nationalmuseum-2021.pdf
- ↑ https://www.landesmuseum.ch/en/about-us/media/new-director-for-the-national-museum-21162
- ↑ History of the National Museum
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեյցարական ազգային թանգարան» հոդվածին։ |
|