Ալեքսեյ Ռետինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Ռետինսկի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1986(1986-11-14) (37 տարեկան)
ԾննդավայրՍիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա,  Ավստրիա,  Ռուսաստան և  Լեհաստան
ԿրթությունՑյուրիխի գեղարվեստի համալսարան, Սիմֆերոպոլի երաժշտական ​​դպրոց և Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա
Մասնագիտությունկոմպոզիտոր և նկարիչ
Կայքretinsky.com

Ալեքսեյ Գենադիևիչ Ռետինսկի (նոյեմբերի 14, 1986(1986-11-14), Սիմֆերոպոլ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս-ուկրաինական ծագումով կոմպոզիտոր և նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Ռետինսկին ծնվել է Սիմֆերոպոլում՝ երաժիշտների ընտանիքում։ Առաջին երաժշտական փորձառությունները կապված են փողային գործիքների հետ։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 2000-2005 թվականներին սովորել է Սիմֆերոպոլի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարանում՝ որպես շեփորահար, ավարտել է ուսումնարանը որպես հոբոյահար և սաքսոֆոնահար։ Միաժամանակ սկսել է ինքնուրույն զբաղվել կոմպոզիցիայով։ Ավարտել է Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիան, կոմպոզիցիա մասնագիտությամբ և Ցյուրիխի արվեստի բարձրագույն դպրոցի կոմպոզիցիայի և էլեկտրաակուստիկական կոմպոզիցիայի դասարանը։ 2014 թվականից բնակվում և աշխատում է Վիեննայում։ 2016 թվականին Բեատ Ֆուրրերի ղեկավարությամբ ավարտել է Գրացի արվեստի համալսարանի կոմպոզիցիայի ասպիրանտուրան։

Ալեքսեյ Ռետինսկու ստեղծագործությունները ներառում են սիմֆոնիկ, կամերային-գործիքային և էլեկտրաակուստիկ ստեղծագործություններ։ Ռետինսկու երաժշտությունը հնչում է Բեռլինի ֆիլհարմոնիայում, Վիեննայի համերգասրահում, Մարիինյան թատրոնում, Ուկրաինայի ազգային ֆիլհարմոնիայում, Դրեզդենի պատկերասրահում, ինչպես նաև CIME/ICEM (ԱՄՆ), MDRMuisiksommerEisenach, Գաուդերմուս, «Гогольfest» փառատոներում։

2018 թվականին կոմպոզիտորը ներկայացվել է «Ոսկե դիմակ» մրցանակի «Կամիլլա» պարային ներկայացման երաժշտության համար[1]։ 2019 թվականին ռեժիսոր Մաքսիմ Դիդենկոյի հետ աշխատել է «Նորմա» պիեսի վրա, որով բացվել է Մալայա Բրոննայա թատրոնի առաջին թատերաշրջանը՝ Կոնստանտին Բոգոմոլովի գեղարվեստական ղեկավարությամբ[2]։ 2020 թվականին Թեոդոր Կուրենցիսի հրավերով դարձել է Սանկտ Պետերբուրգի musicAeterna մշակութային կենտրոնի առաջին ռեզիդենտը[3]։

Երիտասարդ տարիներին, չունենալով ապրուստի միջոց, ինչպես նաև որպես կոմպոզիտոր մերժելով իր գեղագիտական հայացքներին չհամապատասխանող առաջարկները, երկար ժամանակ զբաղվել է հեծանիվով պիցցա առաքելով[4] ։

Ի՞նչ թաքցնեմ, եղել են սովածության, փողի պակասության, հեռանկարի բացակայության և տխրության ժամանակաշրջաններ <...> հանկարծ մի կոմպոզիտորից, որին ոչ ոք չէր ճանաչում, ես դարձա կոմպոզիտոր, որին բոլորը հանկարծ սկսեցին ծափահարել[4]։
- Ալեքսեյ Ռետինսկի

Ռետինսկին նաև ինքնուս նկարիչ է, տարբեր տեխնիկայով նկարված կտավների հեղինակ[5]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսն առաջինն էր, ով ակտիվորեն տարածեց երիտասարդ կոմպոզիտորի երաժշտությունը[6]

Իմ կարծիքով, Ռետինսկին երաժշտությունն ստեղծում է այնպես, կարծես ոչ ոք երբեք չպետք է լսի այն[7]։
- Թեոդոր Կուրենտզիս
…Ալեքսեյ Ռետինսկին երիտասարդ, բացարձակապես զարմանալի կոմպոզիտոր է… Սա երաժշտության բոլորովին այլ կատեգորիա է…[8]
- Թեոդոր Կուրենտզիսը՝ Ալեքսանդր Սոկուրովի հետ զրույցից

Ալեքսեյ Ռետինսկու ստեղծագործությունները կատարում են՝ Թեոդոր Կուրենտզիսը, musicAeterna-ն, Վլադիմիր Յուրովսկին[9], Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, Գերմանիայի հարավարևմտյան ռադիոնվագախումբը, Կիևի կամերային նվագախումբը, Collegium լարային քառյակը, Keuris քառյակը և այլն։ Ալեքսեյ Ռետինսկին ստեղծել է աուդիո ինստալացիաներ Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի և Սաուդյան Արաբիայի թանգարանների, պատկերասրահների և քաղաքային տարածքների համար։

  • 2021 - Շվեյցարացի ճարտարապետ Մանուել Հերցի խորհրդանշական սինագոգի աուդիոնստալացիան Բաբի Յառ թանգարանային համալիրում, Կիև,
  • 2017 - Երաժշտություն INVERSE ինստալացիայի համար Դրեզդենի պատկերասրահում։ Հայեցակարգը ստեղծվել է Ֆլորիան Դոմբոիսի կողմից (Դրեզդենի քաղաքապետարանի պատվերով),
  • 2015 – Ձայնային և լուսային ինստալացիա Գրացում Reininghaus հրապարակի և Joanneum թանգարանի համար։ Լույսի գծով դիզայներ Զիգրուն Ապպելտի հետ համատեղ,
  • 2013 - Լոնդոնի Կայսերական ռազմական թանգարանի ձայնային ձևավորում՝ «Առաջին համաշխարհային պատերազմի պատկերասրահ» նոր մուլտիմեդիական ցուցահանդեսի բացման համար,
  • 2013 - Ցյուրիխի Landesmuseum ցուցահանդեսի աուդիո ինստալացիա «Մարինյանոյի ճակատամարտը» եռաչափ մարտական տեսարանով,
  • 2013 - Պատկերասրահ 4 - Դահրանի Աբդուլազիզ թագավորի անվան Համաշխարհային մշակույթի կենտրոնում Սաուդյան Արաբիայի բնության և մշակույթի պատմության ձայնային ձևավորմանը նվիրված մշտական ցուցադրություն,
  • 2013 - Աուդիոնստալացիա Շտուտգարտում «TheArtofHolisticDesign» միջազգային սցենոգրաֆիայի բիենալեի համար[10]։

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվագախմբային ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2021 - «Անաֆորա» սիմֆոնիկ նվագախմբի համար,
  • 2020 - «Krauseminze» ձայնի և սիմֆոնիկ նվագախմբի համար,
  • 2020 - "С DUR" լարային նվագախմբի համար,
  • 2009 - «UltimaThule» 23 լարերի, ծնծղաների և զանգերի համար (2009),
  • 2010 - Սիմֆոնիա «Deprofundis» մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար։

Կամերային և անսամբլային երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2020 - RexTremeande դաշնամուրի, թավջութակի, էլեկտրական կիթառի և հարվածային գործիքների ձայնի համար,
  • 2018 - «Duda» սաքսոֆոն քառյակի համար,
  • 2017 - «Stanzen» կլավեսինի և ակորդեոնի համար,
  • 2016 - «Ջուրը վարսեր չունի» կիթառի, կանտելեի և գուչժենի համար,
  • 2015 - «Երկար ժամանակ» ֆլեյտայի, կլառնետի ջութակի, թավջութակի, վիբրաֆոնի և դաշնամուրի համար,
  • 2014 - «Թռչունների կյանքից» երկու ջութակների համար,
  • 2014 - «Թռչունների կյանքից» երկու ջութակների համար,
  • 2013 - «...և արահետը լայնացավ» դաշնամուրի համար,
  • 2011 - Լարային քառյակ «C-Dur» երկու ջութակների, ալտի և թավջութակի համար,
  • 2011 - «Թռչնի երազներ» ջութակի և դաշնամուրի համար,
  • 2010 - «Սպիտակի նրբերանգները» երկու թավջութակի և դաշնամուրի համար,
  • 2008 - «Subito» ֆլեյտայի և դաշնամուրի համար,
  • 2008 - «Lament» ջութակի և դաշնամուրի համար,
  • 2007 - «Տրիո» ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար հինգ մասից,
  • 2006 - «Մեկնարկում...» դուդուկի, ջութակի և դաշնամուրի համար։

Վոկալ երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 - «Մարիանյան անտիֆոններ» (հինգ մասից) խառը երգչախմբի և հարվածային գործիքների համար,
  • 2014 - «Մեծ փառաբանություն» խառը երգչախմբի համար։

Էլեկտրաակուստիկ երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 - «Մադրիգալ որպեսզի այստեղ» - ձայնագրություն ութ ալիքի համար,
  • 2015 - «Ռեյնինգհաուս» - էլեկտրաակուստիկ ութ ալիքային ինստալացիա Գրացում լուսավորության նախագծի համար[11],
  • 2014 - «Աֆրիկա» - ձայնագրություն ութ ալիքի համար,
  • 2013 - «Hamlet-installation»,
  • 2013 - «Աշխարհն առանց ինձ»՝ աուդիովիզուալ ինստալացիա,
  • 2013 - «Քնած երաժշտություն»,
  • 2012 - «PunctumNulla» - ձայնագրություն ութ ալիքի համար (լատ.՝ Անվերադարձ կետ),
  • 2009 - «Երգը Բաբելոնի պատի մոտ» - էլեկտրաակուստիկ կոլաժ։

Երաժշտություն թատրոնի և փերֆորմանսի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2019 - «Նորմա» ներկայացում, ռեժիսոր՝ Մաքսիմ Դիդենկո,
  • 2018 – Փերֆորմանս «Կամիլա», պարուսույց՝ Աննա Գարաֆեևա[12],
  • 2017 - Ներկայացում «Իֆիգենիա։ Ապոֆեոզ», ռեժիսոր Դմիտրի Կոստյումինսկի,
  • 2015 - Ներկայացում «Իֆիգենիան Տավրոսում։ Հարսնացու ահաբեկչի համար», ռեժիսոր՝ Դմիտրի Կոստյումինսկի,
  • 2013 - «Hamlet_Babylon» ռեժիսոր՝ Դմիտրի Կոստյումինսկի։

Երաժշտություն ֆիլմի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2021 - «Ծեփապատճեն», Դիանա Վիշնևայի և AksenovFamilyFaoundation-ի ֆիլմը[13],
  • 2021 - «Մեդեա», ռեժիսոր՝ Ալեքսանդր Զելդովիչ[14] (2021 թվականին արժանացել է Մ. Թարիվերդիևի անվան մրցանակի՝ Կինոտավր փառատոնում ֆիլմի օրիգինալ երաժշտության համար և «Սպիտակ փիղ» մրցանակի ֆիլմի լավագույն երաժշտության համար համար 2022 թվականին)[15][16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Алексей РетинскийКАМИЛЛА».
  2. ««НОРМА» НАШЕГО ВРЕМЕНИ».
  3. «Знакомьтесь, композитор Алексей Ретинский - первый резидент «Дома Радио» и musicAeterna Теодора Курентзиса». Sobaka.ru.
  4. 4,0 4,1 «Портрет времени в звуках». meloman.ru (русский).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Donemus publishing house. «Composers».
  6. Екатерина Бирюкова (2018 թ․ փետրվարի 12). «Ударим современным искусством по элитарности». Colta.
  7. Надежда Травина (2018 թ․ օգոստոսի 14). «"Salve Regina" и "Облачный граунд"». Независимая.
  8. «Встреча с Теодором Курентзисом и Александром Сокуровым». Лаборатория современного зрителя и Фестиваля «Дягилев P.S.». 2017 թ․ դեկտեմբերի 4.
  9. «Алексей Ретинский: Чтобы в комнате зажечь свечу, в ней должно быть темно» (ռուսերեն). Критико-публицистический журнал «Музыкальная жизнь». 2018 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
  10. «Творческая биография» (ռուսերեն).
  11. «Light project Graz-Reininghaus». Universalmuseum Joaneum. 2015 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
  12. РоссияК (2018 թ․ հունիսի 18). «XII Дягилевский фестиваль в самом разгаре». РоссияК. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 8-ին.
  13. «Фильм Слепок. Постановочная команда».
  14. «Что ждать от российского кино в 2020 году? — История и вечность». Журнал «Сеанс». Վերցված է 2021 թ․ հուլիսի 15-ին.
  15. «32 Кинотавр: победителем смотра стала лента «Море волнуется раз»». www.proficinema.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 25-ին.
  16. «Российские кинокритики раздали «Белых слонов»». www.kinometro.ru (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]