Ալբին Բրունովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբին Բրունովսկի
Ծնվել էդեկտեմբերի 25, 1935(1935-12-25)[1][2][3][…]
ԾննդավայրԶոհոր, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա[4]
Վախճանվել էհունվարի 20, 1997(1997-01-20)[2][3][5][…] (61 տարեկան)
Մահվան վայրԲրատիսլավա, Սլովակիա[6]
Քաղաքացիություն Չեխոսլովակիա[4] և  Սլովակիա[7]
ԿրթությունԲրատիսլավայի գեղարվեստի բարձրագույն դպրոց (1961)
Մասնագիտություննկարիչ, համալսարանի դասախոս, փոստային բացիկների դիզայներ, նկարիչ-փորագրող, նկարազարդող, գծանկարիչ, ուսուցիչ, վիզուալ արտիստ և նկարչության ուսուցիչ
ԹեմաներԿերպարվեստ[8] և կրթական համակարգ[8]
Պարգևներ
 Albín Brunovský Վիքիպահեստում

Ալբին Բրունովսկի (սլովակ.՝ Albín Brunovský, դեկտեմբերի 25, 1935(1935-12-25)[1][2][3][…], Զոհոր, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա[4] - հունվարի 20, 1997(1997-01-20)[2][3][5][…], Բրատիսլավա, Սլովակիա[6]), սլովակ նկարիչ, դիզայներ, լիտոգրաֆ, պատկերազարդող, մանկավարժ։ Չեխոսլովակիայի ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985)։ Հայտնի է մանկական գրքերի պատկերազարդումներով։ Դասավանդել է Բրատիսլավայի գեղարվեստի բարձրագույն դպրոցում։ Եղել է չեխոսլովակյան կրոնի թողարկված վերջին շարքի դիզայները։ Համարվում է 20-րդ դարի լավագույն սլովակ նկարիչներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

10 կրոն թղթադրամ, դիզայներ՝ Ալբին Բրունովսկի

Ալբին Բրունովսկին ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 25-ին չեխոսլովակյան Զոհոր քաղաքում (այժմ՝ Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա)։ Գործունեությունն սկսել է որպես թատերական նկարիչ, նկարել է պաստառներ։ 1955-1961 թվականներին սովորել է Բրատիսլավայի գեղարվեստի բարձրագույն դպրոցում Վինսենթ Խլոզնիկի դասարանում։ Ավելի ուշ՝ 1966-1990 թվականներին, Բրունովսկին դասավանդել է նույն դպրոցում, 1981 թվականից՝ պրոֆեսոր։ 1980-ական թվականներին եղել է չեխոսլովակյան կրոնի թողարկված վերջին շարքի դիզայները, ավելի ուշ նկարազարդել է նամականիշեր[9]։

Գործունեության ընթացքում Բրունովսկին փորձարկել է տարբեր գրաֆիկական մեթոդներ։ Ուսումնառության ընթացքում կատարել է փորագրություն փայտի վրա, այնուհետև փորձարկել է վիմագրություն։ 1960-ական թվականների կեսին նրա գրաֆիկական աշխատանքներին բնորոշ է եղել օֆորտը։ Զբաղվել է նաև գեղանկարչությամբ։ Նրա պատկերազարդումները հիմնականում արված են ջրաներկով։ Հետագայում ստեղծել է նաև ծավալուն աշխատանքներ[10]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրատիսլավայի միջազգային բիենալեի ոսկե մեդալ (1967 թվական, Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարս» հեքիաթի նկարազարդումների համար)
  • Բրատիսլավայի բիենալեի պատկերազարդումների ոսկե խնձոր (1977 թվական, 1981 թվական)[11]
  • Չեխոսլովակիայի ԽՍՀ ժողովրդական նկարիչ , 1985 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]