Ալբին Բրունովսկին ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 25-ին չեխոսլովակյան Զոհոր քաղաքում (այժմ՝ Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա)։ Գործունեությունն սկսել է որպես թատերական նկարիչ, նկարել է պաստառներ։ 1955-1961 թվականներին սովորել է Բրատիսլավայի գեղարվեստի բարձրագույն դպրոցում Վինսենթ Խլոզնիկի դասարանում։ Ավելի ուշ՝ 1966-1990 թվականներին, Բրունովսկին դասավանդել է նույն դպրոցում, 1981 թվականից՝ պրոֆեսոր։ 1980-ական թվականներին եղել է չեխոսլովակյան կրոնի թողարկված վերջին շարքի դիզայները, ավելի ուշ նկարազարդել է նամականիշեր[9]։
Գործունեության ընթացքում Բրունովսկին փորձարկել է տարբեր գրաֆիկական մեթոդներ։ Ուսումնառության ընթացքում կատարել է փորագրություն փայտի վրա, այնուհետև փորձարկել է վիմագրություն։ 1960-ական թվականների կեսին նրա գրաֆիկական աշխատանքներին բնորոշ է եղել օֆորտը։ Զբաղվել է նաև գեղանկարչությամբ։ Նրա պատկերազարդումները հիմնականում արված են ջրաներկով։ Հետագայում ստեղծել է նաև ծավալուն աշխատանքներ[10]։