Ալբեր-Շառլ Լեբուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբեր-Շառլ Լեբուր
ֆր.՝ Albert Lebourg
Ի ծնեֆր.՝ Albert Marie Lebourg
Ծնվել էփետրվարի 1, 1849(1849-02-01)[1][2][3][…]
ԾննդավայրՄոնտֆոր-սյուր-Ռիզլը
Վախճանվել էհունվարի 6, 1928(1928-01-06)[1][4][5][…] (78 տարեկան)
Մահվան վայրՌուան
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
ԿրթությունÉcole régionale des beaux-arts de Rouen?
Մասնագիտություննկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ, Պոստիմպրեսիոնիզմ և Rouen School?
Ժանրբնանկար
Ուշագրավ աշխատանքներQ17490622?, Q17490893? և Q17490894?
ԱշակերտներRobert Antoine Pinchon? և Marie Duret?
Ներշնչվել էJean Seignemartin?
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամակցությունՌուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա, Ֆրանսիացի նկարիչների միություն և Société des peintres orientalistes français?
 Albert Lebourg Վիքիպահեստում

Ալբեր-Շառլ Լեբուր (ֆր.՝ Albert-Charles Lebourg, փետրվարի 1, 1849(1849-02-01)[1][2][3][…], Մոնտֆոր-սյուր-Ռիզլը - հունվարի 6, 1928(1928-01-06)[1][4][5][…], Ռուան), ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի և պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Ներկայացնում է բնանկարի ռուանյան դպրոցը։ Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆրանսիայի Մոնֆոր սյուր Ռիլ փոքրիկ քաղաքում։ Լեբուրը սովորել է ճարտարապետ Դրուենի արվեստանոցում, այնուհետև` Ռուանի գեղարվեստի դպրոցում։ 1867 թվականին այցելում է Փարիզյան սալոն, որտեղ ծանոթանում է Գյուստավ Կուրբեի, Մանեի աշխատանքներին, որոնք մեծ ազդեցություն են թողնում նկարչի վրա։ 1872-1876 թվականներին ապրում է Ալժիրում` դասախոսելով տեղի Գեղարվեստի ընկերությունում։ 1877 թվականին Լեբուրը վերադառնում է Փարիզ, որտեղ ծանոթություն է հաստատում մի շարք իմպրեսիոնիստների հետ` Էդգար Դեգա, Կլոդ Մոնե, Ալֆրեդ Սիսլեյ։ Լեբուրը երկու անգամ` 1879 թվականին և 1880 թվականին իր աշխատանքները ներկայացնում է իմպրեսիոնիստների կազմակերպած ցուցահանդեսին։ 1886-1895 թվականներին ապրում է Փարիզում` ամեն տարի ցուցադրելով իր աշխատանքները Սալոնում։ Հետագայում շատ է ճանապարհորդում Եվրոպայում, լինում է Հոլանդիայում, Անգլիայում, Շվեյցարիայում։

1896 թվականին Մանչինի պատկերասրահում կազմակերպվում է Լեբուրի աշխատանքների ցուցահանդեսը։ 1900 թվականին նկարիչը մասնակցում է Համաշխարհային ցուցահանդեսին։ 1903 թվականին դառնում է Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ։

Նկարչի նրա կարիերան ավարտվում է 1921 թվականին, քանի որ հաշմանդամության պատճառով այլևս չի կարողանում ստեղծագործել։ Մահացել է 1928 թվականի հունվարի 7-ին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Albert Marie Lebourg (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Albert Marie Lebourg (ֆր.)ministère de la Culture.
  4. 4,0 4,1 4,2 Albert LebourgOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. RKDartists (նիդերլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. François Lespinasse L'École de Rouen. — Rouen: Lecerf, 1995. — ISBN 2-901342-04-3
  2. L'École de Rouen de l'impressionnisme à Marcel Duchamp 1878-1914. — Musée des Beaux-Arts de Rouen, 1996. — ISBN 2-901431-12-7
  3. Marc-Henri Tellier François Depeaux (1853-1920) le charbonnier et les impressionnistes. — Rouen, 2010. — ISBN 978-2-746605-15-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբեր-Շառլ Լեբուր» հոդվածին։