Ալբեր-Շառլ Լեբուր
Ալբեր-Շառլ Լեբուր ֆրանսերեն՝ Albert Lebourg | |
|---|---|
| Ի ծնե | ֆրանսերեն՝ Albert Marie Lebourg |
| Ծնվել է | փետրվարի 1, 1849[1][2][3][…] |
| Ծննդավայր | Մոնտֆոր-սյուր-Ռիզլը |
| Վախճանվել է | հունվարի 6, 1928[1][4][5][…] (78 տարեկան) |
| Մահվան վայր | Ռուան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | École régionale des beaux-arts de Rouen? |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ոճ | իմպրեսիոնիզմ, Պոստիմպրեսիոնիզմ և Rouen School? |
| Ժանր | բնանկար |
| Ուշագրավ աշխատանքներ | Q17490622?, Q17490893? և Q17490894? |
| Ուսուցիչ | Gustave Morin? |
| Աշակերտներ | Robert Antoine Pinchon? և Marie Duret? |
| Ներշնչվել է | Jean Seignemartin? |
| Պարգևներ | |
| Անդամակցություն | Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա, Ֆրանսիացի նկարիչների միություն և Société des peintres orientalistes français? |
| Ազգականներ | Albert Guilloux? և Alphonse Guilloux? |
Ալբեր-Շառլ Լեբուր (ֆրանսերեն՝ Albert-Charles Lebourg, փետրվարի 1, 1849[1][2][3][…], Մոնտֆոր-սյուր-Ռիզլը - հունվարի 6, 1928[1][4][5][…], Ռուան), ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի և պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Ներկայացնում է բնանկարի ռուանյան դպրոցը։ Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ֆրանսիայի Մոնֆոր սյուր Ռիլ փոքրիկ քաղաքում։ Լեբուրը սովորել է ճարտարապետ Դրուենի արվեստանոցում, այնուհետև՝ Ռուանի գեղարվեստի դպրոցում։ 1867 թվականին այցելում է Փարիզյան սալոն, որտեղ ծանոթանում է Գյուստավ Կուրբեի, Մանեի աշխատանքներին, որոնք մեծ ազդեցություն են թողնում նկարչի վրա։ 1872-1876 թվականներին ապրում է Ալժիրում` դասախոսելով տեղի Գեղարվեստի ընկերությունում։ 1877 թվականին Լեբուրը վերադառնում է Փարիզ, որտեղ ծանոթություն է հաստատում մի շարք իմպրեսիոնիստների հետ` Էդգար Դեգա, Կլոդ Մոնե, Ալֆրեդ Սիսլեյ։ Լեբուրը երկու անգամ՝ 1879 թվականին և 1880 թվականին իր աշխատանքները ներկայացնում է իմպրեսիոնիստների կազմակերպած ցուցահանդեսին։ 1886-1895 թվականներին ապրում է Փարիզում՝ ամեն տարի ցուցադրելով իր աշխատանքները Սալոնում։ Հետագայում շատ է ճանապարհորդում Եվրոպայում, լինում է Հոլանդիայում, Անգլիայում, Շվեյցարիայում։
1896 թվականին Մանչինի պատկերասրահում կազմակերպվում է Լեբուրի աշխատանքների ցուցահանդեսը։ 1900 թվականին նկարիչը մասնակցում է Համաշխարհային ցուցահանդեսին։ 1903 թվականին դառնում է Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ։
Նկարչի նրա կարիերան ավարտվում է 1921 թվականին, քանի որ հաշմանդամության պատճառով այլևս չի կարողանում ստեղծագործել։ Մահացել է 1928 թվականի հունվարի 7-ին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Դորդրեխտի եկեղեցին», 1896, Ժամանակակից արվեստի թանգարան, Ստրասբուրգ
-
«Երկու նավակ ռուանյան արևի տակ», 1900
-
«Ժնևի լճի ափին», 1902
-
«Սենայի ափերը», 1889
-
«Ձյուն Օվերնում», 1886
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Albert Marie Lebourg (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Albert Marie Lebourg (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 Albert Lebourg — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- François Lespinasse L'École de Rouen. — Rouen: Lecerf, 1995. — ISBN 2-901342-04-3
- L'École de Rouen de l'impressionnisme à Marcel Duchamp 1878-1914. — Musée des Beaux-Arts de Rouen, 1996. — ISBN 2-901431-12-7
- Marc-Henri Tellier François Depeaux (1853-1920) le charbonnier et les impressionnistes. — Rouen, 2010. — ISBN 978-2-746605-15-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբեր-Շառլ Լեբուր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Փետրվարի 1 ծնունդներ
- 1849 ծնունդներ
- Հունվարի 6 մահեր
- 1928 մահեր
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- 20-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Իմպրեսիոնիստ արվեստագետներ
- Իմպրեսիոնիստ գեղանկարիչներ
- Պոստիմրեսիոնիստ արվեստագետներ
- Ֆրանսիացի իմպրեսիոնիստներ
- Ֆրանսիացի նկարիչներ