Ալբանիայի գավառներ (ալբ․՝ qark կամ prefekturë), Հարավային Եվրոպայում գտնվող Ալբանիայի Հանրապետության վարչատարածքային 12 խոշորագույն միավորներ։ Դրանք կախված իրենց զբաղեցրած տարածքից կարող են ներառել 2-4 շրջաններ։ Գավառների կենտրոնները քաղաքներ են, որոնք իրենցից ներկայացնում են քաղաքային համայնքներ։