Ադոլֆ Պաուլ
Ադոլֆ Պաուլ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1863[1][2] |
Ծննդավայր | Brommö, Mariestad Municipality, Սկարաբորգ, Շվեդիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 30, 1943[1] (80 տարեկան) կամ հոկտեմբերի 5, 1943[3] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Բեռլին, Նացիստական Գերմանիա |
Գրական անուն | Georg Wiedesheim[4] |
Մասնագիտություն | գրող և սցենարիստ |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա, Շվեդիա և Գերմանական ռայխ |
Կրթություն | Սիբելիուս ակադեմիա |
Զավակներ | Hedda Wiedersheim-Paul?, Holger Wiedersheim-Paul? և Tali Paul? |
Adolf Paul Վիքիպահեստում |
Ադոլֆ Պաուլ (գերմ.՝ Adolf Paul, հունվարի 6, 1863[1][2], Brommö, Mariestad Municipality, Սկարաբորգ, Շվեդիա - սեպտեմբերի 30, 1943[1] կամ հոկտեմբերի 5, 1943[3], Բեռլին, Նացիստական Գերմանիա), գերմանա-շվեդա-ֆիննական գրող, դրամատուրգ, սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Շվեդիայի Բրոմյո կղզում՝ Վենեռն լճի հարևանությամբ։ Տամմելայի ակադեմիայում ավարտել է հողագործական դասընթացները։ Ավելի ուշ, Ռուիսսալոյում գտնվող հոր ֆերմայում զբաղվել է հողագործությամբ։ 1886 թվականին ընդունվել է Հելսինկիի երաժշտական ակադեմիա։ Սովորել է Ֆերուչո Բրուզոնի մոտ։
1889 թվականին ապրել է Գերմանիայի Շարլոտտենբուրգ քաղաքում՝ Մեծ Բեռլին արվարձանում, որտեղ զբաղվել է գրական գործունեությամբ։
Հրատարակել է մի շարք վիպակներ և վեպեր, բայց ավելի հայտնի է որպես դրամատուրգ։ Առավել մեծ հաջողության է արժանացել նրա «Քրիստիան II» պատմական պիեսը (1897), որ բազմիցս բեմադրվել է Հելսինկիում, Ստոկհոլմում և Լյուբեկում։ Նրա ստեղծագործությունները մասամբ թարգմանվել են իր կողմից, մասամբ էլ գրված են գերմաներենով։
Ընկերություն էր անում շվեդ գրող Յուհան Ավգուստ Ստրինդբերգի, կոմպոզիտոր Յան Սիբելիուսի, արվեստագետներ Էդուարդ Մունքի և Ակսելի Գալլեն-Կալլելաի հետ։
Հետաքրքիր փաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ա. Պաուլը եղել է Էդվարդ Մունկի՝ 1893 թվականին ստեղծված «Վամպիր» կտավում պատկերված տղամարդու նախատիպը։
Ընտրված ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Die Teufelskirche: Komödie in drei Akten, Schuster & Loeffler, 1905
- Jung-Hansens Liebesbriefe, G. Müller Verlag, München 1911
- Exzellenz Unterrock, Albert Langen Verlag, München, etwa um 1915; (Verfilmt 1920)
- Wenn die Kosaken kommen, G. Müller, München 1916, 2. Aufl.
- Stille Teilhaber, G. Müller, München 1916
- Der bewußte Jemand, A. Langen, München 1917
- Das heilige Donnerwetter Albert Langen — Georg Müller, München 1918
- Die Tänzerin Barberina. Roman aus der Zeit Friedrichs des Großen., Albert Langen Verlag, München/Berlin, Deutsche Buch-Gemeinschaft 1915 um
- Fiorenza: Frühlingsreise in eine blühende Stadt, Schünemann, Bremen 1955
Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wie die Sünde in die Welt kam. Ein Legendenspiel, Reiss Verlag, Berlin 1909
- Lola Montez. Schauspiel in drei Akten. Albert Langen Verlag, München, 1917
Գրական կենսագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Strindberg-Erinnerungen und Briefe, München 1924
- Der Einfluß Walter Scotts auf die epische Technik Theodor Fontanes, Priebatsch's Buchhandlung, Breslau, 1934
Դրամատիկական գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1913: The Los schwarze
- 1918: Mitternacht
- 1919: Die Teufelskirche
- 1919: Die Augen im Walde
- 1920: Die Tänzerin Barberina
- 1926: The Palace of Pleasure
- 1930: One Mad Kiss
- 1930: El precio de un beso
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Adolf Paul (շվեդերեն) — SLS.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ադոլֆ Պաուլ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Պաուլ» հոդվածին։ |
|