Jump to content

ԱՄՆ-ի պատերազմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ դրոշ
Ջոն Ֆիցջերալդ Քենեդի
Ռիչարդ Նիքսոն

ԱՄՆ–ի պատերազմները խորը հետք թողեցին ԱՄՆ-ի պատմության մեջ։

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է, բաղկացած 50 նահանգներից և դաշնային Կոլումբիա մարզից։ Երկիրը մեծ մասամբ տեղակայված է Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական մասում՝ 48 նահանգներ և Վաշինգտոնի մայրաքաղաքային մարզը։ Հյուսիսից այն սահմանակից է Կանադային, հարավից Մեքսիկային։ ԱՄՆ-ի 2 նահանգները ցամաքային սահման չունեն ԱՄՆ-ի հիմնական տարածքի հետ։ Դրանք են՝ Ալյասկան՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան հատվածում, և Հավայան կղզիները՝ Խաղաղ օվկիանոսում։

ԱՄՆ-ի բնակչության թիվը կազմում է ավելի քան 309 մլն, այդ ցուցանիշով աշխարհում 3-րդ պետությունն է։ Տարածքի մեծությամբ աշխարհի 4-րդ պետությունն է՝ մի փոքր է զիջում Չինաստանին։ Լայնամասշտաբ ներգաղթի պատճառով, այն աշխարհի ամենաբազմազգ պետություններից մեկն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնադրվեց երբ բրիտանական 13 նահանգները միավորվեցին և 1776 թվականի հուլիսի 4-ին հռչակեցին իրենց անկախությունը։ ԱՄՆ-ն համարվում է աշխարհի առաջին միջուկային տերությունը և ունի ամենամեծ տնտեսությունը։ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։

Կորեական պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառը պատերազմի ընթացքում ԱՄՆ–ը մղեց մի շարք պատերազմներ։ Հարրի Թրումանի նախագահության օրոք՝ 1950 թվականի հունիսին, ԱՄՆ-ը ներքաշ­վեց Կորեական պատերազմի մեջ։ Պատերազմից երկիրը դուրս եկավ միայն 1953 թվականի հուլիսին՝ Դուայթ Էյզեն­հաուերի կառավարման օրոք։ Կո­րեական պատերազմում զոհվեցին ավելի քան 36 հազար ամերիկացի­ներ։ Պատերազմն ԱՄՆ–ին արժեցավ 54 միլիարդ դոլար։

Կարիբյան ճգնաժամ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Քենեդու կառա­վարման օրոք տեղ գտած Կարիբյան ճգնաժամը աշխարհն ընդհանրապես կանգնեցրեց երրորդ համաշխարհա­յին պատերազմի եզրին, որից միայն մեծ ջանքերի շնորհիվ կարողացան խուսափել ԱՄՆ–ը և ԽՍՀՄ–ը։

Վիետնամական պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինդոն Ջոնսոնի օրոք՝ 1964 թվականին, սկսվեց ԱՄՆ–ի՝ 20-րդ դարի պատմու­թյան մեջ ամենախոր հետքը թողած Վիետնամական պատերազմը, որը շարունակվեց նաև ԱՄՆ–ի հաջորդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի օրոք։ Եթե 1964 թվականին Վիետնամում ամերիկյան զորքերի թիվը հասնում էր 185 հա­զարի, ապա 1968–1969 թվականների դրությամբ Վիետնամական պատերազմում ներ­գրավված ամերիկյան զորքերի թիվը գերազանցում էր կես միլիոնը։ Միայն 1973 թվականին Նիքսոնին հաջողվեց վերջա­կետ դնել այդ անհեռանկարային պատերազմին։ Այս պատերազմի վրա ԱՄՆ–ը ծախսեց ավելի քան 107 մի­լիարդ դոլար։ Սա ԱՄՆ–ի նորագույն պատմության ընթացքում առաջին պարտությունն էր։

Վիետ­նամի սինդրոմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաժամանակ ի հայտ եկավ Վիետ­նամի սինդրոմը։ Բանն այն է, որ Վիետ­նամում կրած պարտությունից հետո ամերիկյան ժողովուրդը մասամբ կորցրեց իր՝ հաղթողի ինքնավստա­հությունը։ Իր հերթին ամերիկյան կառավարությունը չափից դուրս զգուշավորություն էր հանդես բերում ամերիկյան զինվորներին նմանա­տիպ ռազմական գործողությունների ուղարկելու հարցում։ Իրավիճակը փոխվեց, սակայն 1980–ական թվականներին։ 1983 թվականին՝ ԱՄՆ–ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի օրոք, ԱՄՆ–ը ներխուժեց Գրենադա։ Իսկ արդեն 1989 թվականին՝ ԱՄՆ–ի նախա­գահ Ջորջ Բուշ Ավագի օրոք, ԱՄՆ–ը ներխուժեց Պանամա։ Վիետնամի սինդրոմը հաղթահարվեց։