You Are Not Alone

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«You Are Not Alone»
Մայքլ Ջեքսոնի երգը «HIStory: Past, Present and Future, Book I» ալբոմից
Թողարկված15 օգոստոսի, 1995
Ձայնագրված1995 — 1996
Ժանրփոփ երաժշտություն
ԼեյբլEpic Records
ՀեղինակR. Kelly
ԿոմպոզիտորR. Kelly
ՊրոդյուսերR. Kelly

You Are Not Aloneանգլ. թարգմանաբար՝ «Դու մենակ չես»), ամերիկացի երաժիշտ Մայքլ Ջեքսոնի երգը։ Նրա «HIStory: Past, Present and Future, Book I» իններորդ ալբոմի երկրորդ սինգլը։ «Epic Records» ձայնագրման լեյբլը թողարկել է այն 1995 թվականի օգոստոսի 15-ին։ Ռիթմ ընդ բլյուզ ժանրին պատկանող այս բալլադը սեփական կյանքում տեղի ունեցող դեպքերի ազդեցության տակ գրել է Ար Քելլին։

Billboard Hot 100 չարթի պատմության մեջ առաջին անգամ սինգլի առաջնաելույթի ժամանակ առաջին տողից հետո Ջեքսոնը «Billboard Music Awards»-ից արժանացել է հատուկ մրցանակի։ Այս ձեռքբերման համար երգը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ «You Are Not Alone» ստեղծագործությունը գլխավորել է European Hot 100 համաեվրոպական չարթը, նաև Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Նոր Զելանդիայի և մի քանի այլ երկրների չարթերը։ Երգն առաջադրվել է երկու «Գրեմմի» և մեկ «American Music Awards» մրցանակի։

Ռեժիսոր Ուեյն Այշեմի նկարահանած տեսահոլովակի հեռուստատեսային պրեմիերան կայացել է 1995 թվականի հուլիսի 28-ին MTV հեռուստաալիքով։ Հոլովակում Ջեքսոնը և նրա այդ ժամանակվա կինը՝ Լիսա Մարի Փրեսլին, հայտնվում են կիսամերկ։ Հերոսների կերպարներն ու ձևավորումը ոգեշնչված էին Մաքսֆիլդ Փերիշի «Լուսաբաց» պատկերով։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«You Are Not Alone»-ը ռիթմ ընդ բլյուզ ժանրին պատկանող սիրո և միայնակության մասին բալլադ է[1]։ Երգը գրել է Ար Քելլին։ Երգի պրոդյուսերությամբ նրա հետ համատեղ զբաղվել է Մայքլ Ջեքսոնը[2]։ Երգը ստեղծելու համար նախադրյալ են հանդիսացել հեղինակի կյանքում տեղի ունեցող իրադարձությունները։ Քելլին հիշում էր․ «Ես նյարդային խանգարման եզրին էի, և ինձ թվում է, որ իմ երգով ես օգնեցի դարձնել Մայքլի ալբոմն ավելի ամբողջական»[3]։

Նոր նյութ որոնելով Ջեքսոնը կապ է հաստատել Քելլիի հետ։ Քելլին պատրաստել և ձայներիզով նրան է ուղարկել երգի նախնական տարբերակը, որում նա նմանակել է երգչի ձայնն ու վոկալային ոճը։ Ջեքսոնին դուր է եկել ձայնագրությունը և 1994 թվականի նոյեմբերին նա եկել է Չիկագո, որտեղ երեք շաբաթ Քելլիի հետ աշխատել է երգի վրա[4][5]։ Հեղինակի թույլտվությամբ երգիչը փոփոխել է երգի կուլմինացիան։ Բեք վոկալի ձայնագրման համար հրավիրվել է Անդրե Կրաուչի երգչախումբը։

Սինգլի թողարկում և քննադատների արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«You Are Not Alone» երգը որպես սինգլ թողարկվել է 1995 թվականի օգոստոսի 15-ին։ Վաճառքի են հանվել սեղմասկավառակներ և 7 ու 12 դյույմանոց վինիլային սկավառակներ[6]։ Սեպտեմբերի 2-ին Billboard Hot 100 չարթի պատմության մեջ առաջին անգամ երգը առաջնաելույթ է ունեցել առաջին տողով։ Այս ձեռքբերման համար Ջեքսոնը «Billboard Music Awards»-ից արժանացել է հատուկ մրցանակի։ Բացի այդ, երգը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում[7]։ Այն գլխավորել է European Hot 100 համաեվրոպական չարթ և Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Նոր Զելանդիայի և մի քանի այլ երկրների չարթերը[8][9][10]։

Rolling Stoneլրագրողը երգն անվանել է առաջնակարգ ռիթմ ընդ բլյուզային բալլադ միայնակության մասին և ենթադրել է, որ այն կարող է կապ ունենալ երաժշտի կյանքում տեղի ունեցող դեպքերի հետ[1]։ The New York Times-ի քննադատը նշել է, որ Ջեքսոնի ալբոմի նոր նյութերի մեջ «You Are Not Alone»-ը սիրո մասին միակ ավանդական երգն է։ «Այն նման է Մրայա Քերիի «Hero» ստեղծագործությանը և հնչում է որպես պոտենցիալ հիթ»,-գրել է գրախոսը[2]։ Allmusic-ի և Contactmusic.com-ի տեսաբանները «You Are Not Alone» երգը համարել են «կախարդող» և «հուզիչ ուղերձով գեղեցիկ երգ»[11][12]։ Entertainment Weekly-ի լրագրողների կարծիքով Քելլին ստեղծել է «քաղցր-մեղցր դատարկ բալլադ»[13]։

«You Are Not Alone» երգը «Տարվա երգ» և «Լավագույն տղամարդկային փոփ վոկալ» կատեգորիաներում առաջադրվել է երկու «Գրեմմի» արձանիկի[14]։

2007 թվականին բելգիական դատարանն արձանագրել է, որ Քելլին «You Are Not Alone» երգը ստեղծելիս անօրինական կերպով օգտագործել է Էդի և Դենի Վան Պեսելների «If We Can Start All Over» երգի երաժշտությունը և ստեղծագործության վրա ունեցած նրա իրավունքները փոխանցվել են բելգիացի հեղինակներին[15]։ Սակայն դատարանի որոշումը գործում է միայն Բելգիայի տարածքում, որտեղ Ջեքսոնի երգի ցանկացած տարածում արգելված է[15]։

Երաժշտական տեսանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսֆիլդ Պերիշի «Լուսաբաց» նկարը, որը ոգեշնչման աղբյուր է դարձել Ջեքսոնի տեսահոլովակի դեկորացիաների և կերպարների համար[17]

«You Are Not Alone» երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Ուեյն Այշեմը։ Կինոքննադատ Արմոնդ Ուայթի կարծիքով երգն ու նրա տեսահոլովակը երգչի միայնակության իդեալական նկարազարդումն է։ Սկզբում Ջեքսոնը հայտնվում է բեմում մենակ, այդ կադրերը նկարահանվել են հոլլիվուդյան Pantages թատրոնում։ «Հետո երգիչն անտարբեր անցնում է լրագրողների և լուսանկարիչների ամբոխի մոտով և Քելլիի երաժշտությունը լրացնում է այդ դրվագը»,- գրում է Ուայթը։ Հետագա կերպարներն ու ձևավորումները, որոնցում Ջեքսոնը և նրա այդ ժամանակվա կինը՝ Լիսա Մարի Փրեսլին, հայտնվում են կիսամերկ, ոգեշնչված էին Ջեքսոնի ամենասիրելի նկարիչներից մեկի՝ Մաքսֆիլդ Փերիշի «Լուսաբաց» նկարով։ Ռեժիսորը հիշում էր, որ տեսահոլովակի մեջ են մտել նաև կադրեր, որոնք նկարվել են առանց ամուսինների գիտության։

Հոլովակի պրեմիերան կայացել է 1995 թվականի հուլիսի 28-ին MTV հեռուստաալիքով։ «You Are Not Alone» երգը մտել է երգչի «HIStory on Film, Volume II», «Number Ones» և «Michael Jackson’s Vision» հավաքածուների մեջ[16][17][18]։

Ստեղծագործությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ CD (Համար Epic Records կատալոգում՝ 34K 78002)[6]
# Անվանում Տևողություն
1. «You Are Not Alone» (Album Edit) 4:54
2. «Scream Louder» (с Джанет Джексон, Flyte Tyme Remix) 5:30
  • Մեծ Բրիտանիա CD (Համար Epic Records կատալոգում՝ 662310 2)[6]
# Անվանում Տևողություն
1. «You Are Not Alone» (Radio Edit) 4:29
2. «You Are Not Alone» (Frankie Knuckles — Franctified Club Mix) 10:40
3. «You Are Not Alone» (Frankie Knuckles — Classic Song Version) 7:40
4. «You Are Not Alone» (Jon B. Main Mix) 6:55
5. «You Are Not Alone» (Jon B. Padappella Mix) 6:55

Ձայնագրության մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգված աշխատանք Կատեգորիա Արդյունք Աղբյուր
1995 Billboard Music Awards Սինգլ Billboard Music Special Hot 100 Award (Billboard Hot 100 հիթ շքերթի պատմության մեջ առաջին սինգլի առաջնաելույթ, որը առաջին տողից հետո արժանացել է Billboard Hot 100 հատուկ մրցանակի) Հաղթանակ [19]
MTV Europe Music Awards Երգ Լավագույն երգ Առաջադրված [20]
1996 Գրեմմի մրցանակ Տարվա երգ Առաջադրված [14]
Լավագույն տղամարդկային փոփ վոկալ Առաջադրված
NAACP Image Awards Անվանի երգ Առաջադրված [21]

Դիրքը հիթ շքերթներում և հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրքը հիթ շքերթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (1995) Բարձրագույն դիրք
Ավստրալիա Ավստրալիա[22] 7
Ավստրիա Ավստրիա[23] 2
Բելգիա Բելգիա[24] 3
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա[9] 1
Հունգարիա Հունգարիա[25] 4
Գերմանիա Գերմանիա[26] 4
Դանիա Դանիա[25] 2
Եվրոպա Եվրոպա[8] 1
Իռլանդիա Իռլանդիա[27] 1
Իտալիա Իտալիա[25] 3
Կանադա Կանադա[28] 2
Նիդերլանդներ Նիդերլանդներ[29] 6
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա[10] 1
Նորվեգիա Նորվեգիա[30] 9
Լեհաստան Լեհաստան[31] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Hot 100)[32] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (R&B/Hip-Hop Songs)[33] 1
Ֆինլանդիա Ֆինլանդիա[34] 10
Ֆրանսիա Ֆրանսիա[35] 1
Շվեյցարիա Շվեյցարիա[36] 1
Շվեդիա Շվեդիա[37] 2

Հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Հավաստագիր
Ավստրիա Ավստրիա (IFPI) Золотой[38]
Գերմանիա Գերմանիա (BVMI) Золотой[39]
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա (RIANZ) Золотой[40]
Ֆրանսիա Ֆրանսիա (SNEP) Золотой[41]
Շվեյցարիա Շվեյցարիա (IFPI) Золотой[42]
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա (BPI) Платиновый[43]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (RIAA) Платиновый[44]

Քավեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 թվականին Դայանա Ռոսը ձայնագրել է երգի քավեր տարբերակը իր «Voice of Love» հավաքածուի համար[45]։
  • 2001 թվականին Լայզա Մինելլին կատարել է «You Are Not Alone» երգը Մայքլ Ջեքսոնին նվիրված իր երկու համերգների ժամանակ
  • 2010 թվականին Քելլին երգը ներառել է իր «Love Letter» ալբոմում[46]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hunter James. (1995-08-10)։ «Michael Jackson HIStory» (անգլերեն)։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-18-ին։ Վերցված է 2008-07-23 
  2. 2,0 2,1 Pareles Jon. (1995-06-18)։ «Pop View; Michael Jackson Is Angry, Understand?» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2008-09-18 
  3. Chappell, Kevin. R. Kelly(անգլ.) // Ebony : журнал. — 1996. — Т. 51. — № 9. — С. 134. — ISSN 0012-9011.
  4. DeRogatis Jim. (1994-12-02)։ «Making `HIStory' Jackson Teams With R. Kelly on Album Here» (անգլերեն)։ Կաղապար:Нп3։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-04-ին։ Վերցված է 2019-01-04 
  5. Eames Tom. (2012-06-25)։ «R Kelly: 'I broke down and cried after meeting Michael Jackson'» (անգլերեն)։ Digital Spy։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-03-ին։ Վերցված է 2016-09-03 
  6. 6,0 6,1 6,2 «Michael Jackson — You Are Not Alone» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2016-09-06 
  7. «Michael Jackson Named Most Successful Entertainer Of All Time» (անգլերեն)։ Կաղապար:Нп3։ 2006-11-15։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-29-ին։ Վերցված է 2016-09-09 
  8. 8,0 8,1 «UK, Eurochart, Billboard & Cashbox No.1 Hits» (անգլերեն)։ MusicSeek.info։ Արխիվացված է օրիգինալից 2006-06-14-ին։ Վերցված է 2016-09-04 
  9. 9,0 9,1 «Michael Jackson. Artist» (անգլերեն)։ Official Charts Company։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-04-ին։ Վերցված է 2016-09-04 
  10. 10,0 10,1 «Michael Jackson — You Are Not Alone» (անգլերեն)։ Hung Medien։ Վերցված է 2016-09-04 
  11. Erlewine, Stephen։ «Michael Jackson HIStory» (անգլերեն)։ Allmusic։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-02-ին։ Վերցված է 2016-09-03 
  12. Williams Holly. (2013-03-08)։ «20 Most Loved Michael Jackson Hit Songs» (անգլերեն)։ Կաղապար:Нп3։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-09-25 
  13. Browne David. (1995-06-23)։ «History» (անգլերեն)։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-25-ին։ Վերցված է 2016-09-03 
  14. 14,0 14,1 «Michael Jackson» (անգլերեն)։ Grammy.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-22-ին։ Վերցված է 2017-06-23 
  15. 15,0 15,1 Friedman Roger. (2007-10-11)։ «Britney Spears' 'Blackout' Hits Internet» (անգլերեն)։ Fox News Channel։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-04-ին։ Վերցված է 2016-09-04 
  16. «Michael Jackson — HIStory On Film (Volume II)» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2016-09-09 
  17. «Michael Jackson — Number Ones» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2016-09-09 
  18. «Michael Jackson — Vision» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2016-09-09 
  19. Halstead et al, 2003, էջ 179
  20. Atwood, Brett November Awards Abound: Billboard Vid, MTV Europe(անգլ.) // Billboard : журнал. — США: Prometheus Global Media, 1995. — Т. 107. — № 43. — С. 102. — ISSN 0006-2510.
  21. NAACP Image Awards Nominees(անգլ.) // Կաղապար:Нп3 : журнал. — 1996. — Т. 103. — № 2. — С. 18. — ISSN 0011-1422.
  22. «Michael Jackson — You Are Not Alone» (անգլերեն)։ Hung Medien։ Վերցված է 2016-09-04 
  23. «Michael Jackson — You Are Not Alone» (գերմաներեն)։ Hung Medien։ Վերցված է 2016-09-04 
  24. «Michael Jackson — You Are Not Alone» (հոլանդերեն)։ Hung Medien։ Վերցված է 2016-09-04 
  25. 25,0 25,1 25,2 Halstead et al, 2003, էջ 136
  26. «Michael Jackson You Are Not Alone» (գերմաներեն)։ Media Control Charts։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-10-ին։ Վերցված է 2016-09-04 
  27. «Search The Charts» (անգլերեն)։ IRMA։ Վերցված է 2016-09-04 
  28. Халстед и др., 2010, էջ 282
  29. «Michael Jackson — You Are Not Alone» (հոլանդերեն)։ Hung Medien։ Վերցված է 2016-09-04 
  30. «Michael Jackson — You Are Not Alone» (անգլերեն)։ Hung Medien։ Վերցված է 2016-09-04 
  31. «Lista Przebojow Trojki» (լեհերեն)։ lp3.polskieradio.pl։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-11-ին։ Վերցված է 2016-09-04 
  32. «The Hot 100 — 1995 Archive» (անգլերեն)։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-09-ին։ Վերցված է 2016-09-04 
  33. «Hot R&B/Hip-Hop Songs — 1995 Archive» (անգլերեն)։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-09-ին։ Վերցված է 2016-09-04 
  34. «Michael Jackson — You Are Not Alone» (անգլերեն)։ Hung Medien։ Վերցված է 2016-09-04 
  35. «Michael Jackson — You Are Not Alone» (ֆրանսերեն)։ Hung Medien։ Վերցված է 2016-09-04 
  36. «Michael Jackson — You Are Not Alone» (գերմաներեն)։ Hung Medien։ Վերցված է 2016-09-04 
  37. «Michael Jackson — You Are Not Alone» (անգլերեն)։ Hung Medien։ Վերցված է 2016-09-04 
  38. «Gold & Platin» (անգլերեն)։ IFPI։ Վերցված է 2016-09-05 
  39. «Gold-/Platin-Datenbank» (գերմաներեն)։ BVMI։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-09-05 
  40. «Top 40 Singles» (անգլերեն)։ RIANZ։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2016-09-05 
  41. «Les Certifications depuis 1973» (ֆրանսերեն)։ SNEP։ Վերցված է 2016-09-05 
  42. «Awards» (անգլերեն)։ swisscharts.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-02-ին։ Վերցված է 2016-09-05 
  43. «Michael Jackson You Are Not Alone» (անգլերեն)։ BPI։ 2018-08-10։ Վերցված է 2018-08-12 
  44. «Gold & Platinum» (անգլերեն)։ RIAA։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-05-ին։ Վերցված է 2016-09-05 
  45. «Diana Ross — Voice Of Love» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2016-09-09 
  46. «R. Kelly — Love Letter» (անգլերեն)։ Discogs։ Վերցված է 2016-09-09 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]