Yellow Submarine (երգ)
«Yellow Submarine» | |
---|---|
-ի սինգլը | |
Ժանր | ֆոլկ ռոք |
Երգահան | Ջոն Լենոն[1][1] և Փոլ ՄաքՔարթնի[1][1] |
«Yellow Submarine», անգլիական «The Beatles» ռոք խմբի երգը, որը գրել է Փոլ ՄաքՔարթնին։ Վաճառքի առումով «Yellow Submarine»-ը դարձել է ալբոմի ամենակարևոր կոմպոզիցիան, քանի որ այն պատճառ է հանդիսացել, որ երաժիշտները ստեղծեն նույնանուն մուլտֆիլմը` լուծելով երրորդ պատկերի խնդիրը, որը «Բիթլզը» պարտք էր «United Artists» ընկերությանը 1965-թվականի ամռանից[2]։
Սինգլի թողարկումից անմիջապես հետո, առաջին տեղն է զբաղեցրել անգլիական հիթ շքերթում, այնտեղ մնալով չորս շաբաթ, իսկ հիթ շքերթում 13 շաբաթ։ Այդ նույն թվականին «The Beatles»-ը սինգլի համար արժանացել է «Ավրորա Նովելլո» մրցանակի` 1966 թվականին ամենաշատ վաճառվող սինգլ լինելու համար։
Բայց ԱՄՆ-ում սկավառակը չի հայտնվել հիթ-շքերթի առաջին հորիզոնականում` Ջոն Լենոնի սկանդալային խոսքերի համար, «Մենք ավելի հայտնի ենք, քան Քրիստոսը:[3]
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում երգը վերաբերում էր մի քանի գունավոր սուզանավերի, բայց ի վերջո մնաց մեկ դեղին սուզանավ[4]։ Այս կոմոզիցիան գրելու միտքին հանգնել է ՄաքՔարթնին, երբ նա ապրում էր իր ընկերուհի Ջեյն Էշերի[5] ծնողների տանը։ 1980 թվականին ՄաքՔարթնին երգի մասին ասել է.
![]() |
«Հիշում եմ մի անգամ գիշերը ես պառկած էի անկողնում, արդեն քնում էի և այդ կիսաքուն վիճակում իմ գլխում մի անիմաստ միտք եկավ` դեղին սուզանավի մասին, մենք բոլորս ապրում ենք դեղիրն սուզանավում…:
Ինձ դուր է գալիս ամենը կապված երեխանների հետ, այն թե ինչպես են երեխանները մտածում կամ հորինում։ Այդ իսկ պատճառով ինձ անհեթեթ չթվաց սյուրռեալիստական, բայց միևնույն ժամանակ ՝ բացարձակապես մանկական երգի գաղափարը։ Ես նաև մտածեցի, որ Ռինգոն այնքան լավ հարաբերությունների մեջ է երեխանների հետ` նա նման է բարի պապիկի, վատ չէր լինի եթե նա երգեր այդ մանկական, ոչ այդքան լուրջ երգը։ Նրա երաժշտական ունակությունները լիովին այդ ամենը թույլ էին տալիս[6]։ |
![]() |
Այդ տարիներին կոմոզիցիայի ստեղծման մասին իր հիշողություններով կիսվել է Ջոն Լենոնը.
![]() |
« Ջոնավանը օգնեց գրել բառերը։ Ես նույնպես օգնել եմ հորինել։ Մենք համարյա իրական ձայնագրել ենք այդ երաժշտությունը ստուդիայում, իսկ հիմքը հանդիսացել է Փոլի ոգեշնչումը։ Միտքը պատկանում է Փոլին, անվանումը նույնպես։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ այս երգը ամբողջությամբ նա է գրել»[6] | ![]() |
Երգի ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր առմամբ կատարվել է «Yellow Submarine» երգի 6 դուբլ (բնօրինակ ձայնագրության մեջ մտել է վերջին դուբլը, որը ձայնագրվել է 1966 թվականի մայիսի 26-ին )։ Երգը ձայնագրվել է «Էբբի Ռոուդ» ստուդիայում, հատուկ էֆեկտները ավելացրել են 1966 թվականի հունիսի 1-ին [7]։
Երկրորդ ձայնագրության շրջանի ժամանակ, երաժիշտները օգտագործել են տարբեր հատուկ էֆեկտներ` ներառելով շղթաների ձայն, վաբի զանգ, քամի և ամպրոպի ձայներ ( այս տեսակի ձայներ հետագայում օգտագործվել է «Pink Floyd» խմբի «Money» երգում, որտեղ պատկերվում է դրամարկղ:)[8]
Լենոնը խողովակի միջոցով փչում էր ջրով լցած թասի մեջ, կապիտանի հրամանի ժամանակ ջրային պղպջակների ազդեցություն ստեղծելու համար, ՄաքՔարթնին և Լենոնը խոսում էին պահածոների տարաների միջոցով, իսկ «Էբբի Ռոուդ» ստուդիայի աշխատակիցներ` Ջոն Սկիները և Թերրի Կոնդոն շղթաներ էին շրջում անագե լոգարանում` ջրային ձայներ ստեղծելու համար[7]։
Մանկական թեմատիկան պահպանելու համար բուն ձայնագրության մեջ օգտագործել են Սթարի ելույթը, բայց 1996 թվականի հուլիսի 3-ին հրաժարվել են այդ մտքից[7]։
«Yellow Submarine» ռիթմ թրեկը ձայնագրվել է 1966 թվականի մայսի 29-ին, իսկ Բիթլզին ոչ տիպիկ մակագրությունը արվել է հուլիսի 1-ին `ծովային ալիքներ, հրամանների ձայներ, զինվորական մարշ` փողային նվագախմբի կատարմամբ։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Yellow Submarine»- ը դարձել է «Բիթլսի» ավանդական սինգլը, որը թողարկվել է Մեծ Բրիտանիայում։ Երգը թողարկվել է օգոստոսի 5-ին ԱՄՆ-ում, որպես «երկողմանի » սինգլ «Eleanor Rigby» երգի հետ, ԱՄՆ-ում ` օգոստոսի 8-ին։ Հաջորդ օրը կայացել է Revolver[9] ալբոմի թողարկումը։
ԱՄՆ-ում «Billboard Hot 100» հիթ-շքերթում սինգլը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, ըստ «Record World» ամսագրի առաջին հորիզոնական է զբաղեցրել ընտրյալ երգերի ցուցակում, և 2-դ հորիզոնական` «Cash Box» երաժշտական ամսագրում ( Այս ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է «The Supremes» խումբը իր «You Can't Hurry Love» երգով)[7]։
Երգը թողարկվել է «Մսավաճառներով շապիկի» դիզայնի մասին ակտիվ վեճերի ժամանակ («Yesterday and Today» ամերիյան սկավառակի շապիկը)[7] և Ջոն Լենոնի սկանդալային հարցազրույցի ժամանակ` քրիստոնեության մասին, որոնց պատճառով երգին չի հաջողվել զբաղեցնել 1-ին հորիզոնականը ԱՄՆ-ի երաժշտական հիթ-շքերթներում։
Չնայած այս ամենին, սինգլի պաշտոնական թողարկումից չորս ամիս հետո վաճառվել է սինգլի 1 200 000 կրկնօրինակ։ Խմբի սկավառակագրության պատմության մեջ, այն դարձել է քսանմեկերորդ ոսկե սկավառակը։
«The Beatles»-ի ռեկորդային թվով ոսկե ձայնասկավառակներն այդ ժամանակահատվածում գերազանցել են Էլվիս Փրեսլիի կոմերցիոն հաջող ձայնագրությունների պաշտոնական հավաքածուն։
Ձայնագրությանը մասնակցել են[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռինգո Սթար- առաջատար վոկալ, դհոլ, ձայնային էֆեկտներ, ձայն ( 1995 թվականի տարբերակով)։
- Ջոն Լենոն - բեկ-վոկալ, գոռոց, ձայնային էֆեկտներ, ակուստիկ կիթառ։
- Փոլ ՄաքՔարթնի - ձայնային էֆեկտներ, բեկ-վոկալ, բաս-կիթառ, ակուստիկ կիթառ
- Ջորջ Հարիսոն- բեկ-վոկալ, գոռոց, տրամբուրին, բաս-կիթառ
Բացի «The Beatles»-ից ձայնագրմանը մասնակցել են.
- Ջորջ Մարթին- բեկ-վոկալ, պրոդյուսեր
- Ջեֆ Էմերիկ - բեկ-վոկալ, ձայնագրության ինժեներ
- Մել Էվանս- բեկ-վոկալ,(մեծ) բաս-դհոլ
- Նիլ Ասպինալ- բեկ-վոկալ
- Փիթթի Բոյդ - բեկ-վոկալ
- Բրայան Ջոնս - բեկ-վոկալ, ձայնային էֆեկտներ
- Մարիաննա Ֆեյտֆուլ
- Բիթլզի վարորդ` Ալֆ Բիկկինել, Ջոն Սկիններ և Թերրի Կոնդոն` ձայնային էֆեկտներ ։
Քովեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբ[10]։
- 1968 թվականին «Black Dyke Mills Band» խումբ։
- 1966 թվականին Մորիս Շևալյեի կողմից (фр. «Le sous-marin vert»)[11]:
- 2002 թվականին Ռութ Մանուվան իր Badmeaningood 2[12] ալբոմում։
- Երգը օգտագրոծվել է «Սեզամ փողոց» մանկական հանրաճանանչ կրթական ծրագրի այն դրվագում, երբ «Anything Muppets» գեղարվեստական խումբը կատարում է այս երգը` գտնվելով դեղին սուզանավում։ Երգը կատարել է Րաֆֆի բեմական կեղծանունով երաժիշտը ( Կոմպոզիցիան ներառվել էր նրա «Let's Play» ալբոմում)։
- 1996 թվականին այս երգը կատարել է ռուաական «Կորոլ ի Շուտ» փանկ-ռոք խումբը։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երգը օգտագործվել է 2009 թվականի հանրաճանանչ «The Beatles: Ռոք խումբ» համակարգչային խաղում, որը թողարկվել է «Electronic Arts» ընկերության կողմից։
- 60-ական թվականներին Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիր Իոսիֆ Բրոդսկին թարգմանել է «Yellow Submarine» երգը «Костёр»[13] պիոներական ամսագրի համար։
- 90-ական թվականներին ֆանտազիայի ժանրի գրողներ` Միխայիլ Ուսպենսկին և Անդրեյ Լազարչուկի կողմից գրվել է «Մոլդովիայի կոմսոմոլեց դեղին սուզանավ» պատմվածքը, որտեղ նկարագրվում են «The Beatles»-ի միակ համերգը Հյուսիսային ծովի սուզանավերի համար։ Բացի դրանից պատմվածքում հիշատակվում են այնպիսի հայտնի մարդիկ ինչպիսիք են` Արքայադուստր Դիանան, Լինդա Մաքարթնին և Վադիմ Ժուկը։ Պատմվածքը հնչյունավորվել է «Модель для сборки» նախագծի շրջանակներում։
- «Grand Theft Auto V» համակրգչային խաղում պրոտագանիստ Թրևոր Ֆիլիպսը հանձնարարություններից մեկում պետք էր առևանգեր դեղին սուզանավը։
- 50-ական թվականներին Lego կազմակերպությունը թողարկել է [14] 21306 «Yellow submarine»-ի հավաքածուն։
- 2010 թվականին յուրօրինակ հաջողություն են գրանցել ռուսական E.V.A.: խմբի էլեկտրոնները։ Դեղին սուզանավի կերպարը օգտագործում են խմբի բոլոր պաշտոնական տեսահոլովակներում[15]։
- 70-ական թվականներին երգը կատարել է լեհ երգչուհի Աննա Գերմանը։
- Երգը օգտագործվել է ռուսական «Սմեշարիկներ» մուլտսերիալի «Բալլաստ» սերիայում
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Антология The Beatles» (2000),Սան-Ֆրանցիսկո։ «Chronicle Books». ISBN 0-8118-2684-8.
- Մարկ Լյուսիոն«The Beatles-ի ձայնագրային սեսիա » (1988),Նյու-Յորք, «Harmony Books». ISBN 0-517-57066-1.
- Иэн Макдональд. Переворот в мозгах: записи The Beatles и шестидесятые = Revolution in the Head: The Beatles’ Records and the Sixties. — 2nd ed. — London: Pimlico, 2005. — 554 p. — ISBN 1-844-13828-3
- Բարրի Մայլզ «Փոլ Մակկարտի։ Շատ տարիներ առաջ » (1997), «Henry Holt & Company»,Նյու-Յորք ISBN 0-8050-5249-6
- Ջորջ Մարտին«Այն ամենը ինչի կարիքը դոււ ունես դա ականջներն են (1994),Սբ. Մարտինի պրեսսա, Նյուև-ՅորքISBN 0-312-11482-6.
- Բոբ Սպիդզ «The Beatles: կենսագրություն» (1982),Բոսթոն, ISBN 0-316-80352-9.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ISWC-Net
- ↑ О песне «Yellow Submarine» Archived 2013-02-25 at the Wayback Machine. на сайте фан-клуба группы Битлз
- ↑ «Библия The Beatles: Yellow Submarine»։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-28-ին։ Վերցված է 2008-10-11
- ↑ Тёрнер, Стив «Revolver» // «Записки трудного дня» / Никола Ходж. — 9. — «HarperResource», 2003. — С. 109. — ISBN 0-06-273698-1
- ↑ Барри Майлз Много лет назад (1998) стр. 106
- ↑ 6,0 6,1 Интервью с участниками группы на сайте letitbeat.narod.ru(ռուս.)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Fontenot Robert (1999-08-20)։ ««Yellow Submarine: История классических песен Beatles»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-10-ին։ Վերցված է 2008-09-09
- ↑ Боб Спитц «The Beatles» (2005) стр. 612
- ↑ Боб Спитц «The Beatles» (2005) стр. 629
- ↑ Королевский филармонический оркестр։ Yellow Submarine։ YouTube
- ↑ «Морис Шевалье - «Валентайн» и «Yellow Submarine»»։ cd database։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-06-ին։ Վերցված է 2008-09-10
- ↑ «Badmeaningood 2»։ MTV։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-10-ին։ Վերցված է 2008-09-09
- ↑ Факты о песне «Yellow Submarine» на сайте music-facts.ru
- ↑ «Конструктор LEGO 21306 Beatles Yellow Submarine»։ Bricker։ Վերցված է 2016-11-15
- ↑ «Yellow Submarine»։ Официальный сайт E.V.A.։ 2015-12-14։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-17-ին։ Վերցված է 2020-07-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- История песни(անգլ.)
- Аккорды песни
- О песне на сайте Song facts(անգլ.)
- «Битлз» в переводе Бродского(ռուս.)
- 15px Песня в мультфильме «Жёлтая подводная лодка» на YouTube