Where's My Mind Tour
Where's My Mind Tour | ||||
---|---|---|---|---|
Բիլլի Այլիշ | ||||
Ալբոմ | Don't Smile at Me | |||
Տուրի սկիզբ | Փետրվարի 14, 2018 | |||
Տուրի ավարտ | Ապրիլի 7, 2018 | |||
Ընդհանուր քանակ | 26 | |||
Տուրերի ժամանակագրություն | ||||
|
Where's My Mind Tour, ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշի երկրորդ հեդլայն շրջագայությունը, ի աջակցություն նրա դեբյուտային՝ «Don't Smile at Me» (2017) մինի ալբոմին և բաղկացած է Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում տեղի ունեցած համերգներից։ Շրջագայության և ամսաթվերի մասին հայտարարվել է 2017 թվականի նոյեմբերին։ Շրջագայության սեթ լիստում ընդգրկված են ալբոմի երգերի մեծ մասը։ Շրջագայությունը դրական գնահատականների է արժանացել քննադատների կողմից։
Նախապատմություն և զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի նոյեմբերին Բիլլի Այլիշը հայտարարել է իր երկրորդ համերգային շրջագայության մասին, ի աջակցություն նրա «Don't Smile at Me» (2017) մինի ալբոմին[1]։ Շրջագայության ամսաթվերը և վայրերը հայտարարվել են նույն օրը[1]։
Սինոփսիս և ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլիշը շրջագայությունը սկսում էր «Bellyache» երգով[2]։ Բիլլիի եղբայր և պրոդյուսեր Ֆինիս Օ'Քոնելը կատարում էր իր 2016 թվականի «New Girl» սինգլը[2]։ Այլիշը կատարում էր ռեփեր Դրեյքի «Hotline Bling» երգի քավերը և ուկուլելե էր նվագում, իսկ Ֆինեսը ակուստիկ կիթառ էր նվագում[2]։ Նա նաև կատարում էր այդ ժամանակ դեռ չթողարկված «When the Party's Over» երգը[2]։
«Atwood Magazine»-ից Նիկոլ Ալմեյդան գովել է շոուն, գրելով, որ «յուրաքանչյուրը, որը գիտի, թե ինչ է լավ երաժշտությունը, ապա գիտի Այլիշի անունը, իսկ նրանք, ովքեր դեռ չգիտեն, շուտով անպայման կիմանան, քանի որ ակնհայտ է, որ նա համաշխարհային փառքի ճանապարհին է»[3]։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս երգացանկը հանդիսանում է 2018 թվականի ապրիլի 3-ին Նյու Յորքում տեղի ունեցած շոուի երգացանկը։ Այն չի համարվում ամբողջ շրջագայության երգացանկը[2]։
- «Bellyache»
- «Idontwannabeyouanymore»
- «Watch»
- «&Burn»
- «Bored»
- «Six Feet Under»
- «New Girl»
- «Hotline Bling»
- «Party Favor»
- «When the Party's Over»
- «Ocean Eyes»
- «My Boy»
- «Bellyache»
- Հետագայում ընդգրկված երգեր
Համերգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամսաթիվ (2018) |
Քաղաք | Երկիր | Վայր |
---|---|---|---|
Փետրվարի 14 | Լոնդոն | Անգլիա | Heaven |
Փետրվարի 16 | Փարիզ | Ֆրանսիա | Petit Bain |
Փետրվարի 18 | Միլան | Իտալիա | Dude Club |
Փետրվարի 19 | Ստոկհոլմ | Շվեդիա | Debaser Strand |
Փետրվարի 20 | Ամստերդամ | Նիդերլանդներ | Melkweg |
Փետրվարի 23 | Բրյուսել | Բելգիա | Botanique / Rotonde |
Փետրվարի 26 | Բեռլին | Գերմանիա | Lido |
Փետրվարի 27 | Քյոլն | Jungle Club | |
Մարտի 1 | Օսլո | Նորվեգիա | by:Larm |
Մարտի 7 | Լոս Անջելես | ԱՄՆ | El Rey Theatre |
Մարտի 8 | Սան Ֆրանցիսկո | Great American Music Hall | |
Մարտի 10 | Սան Դիեգո | Music Box | |
Մարտի 11 | Սանտա Անա | The Observatory | |
Մարտի 17 | Ատլանտա | Terminal West | |
Մարտի 20 | Վաշինգտոն ԿՇ | Black Cat | |
Մարտի 21 | Ֆիլադելֆիա | Coda | |
Մարտի 23 | Նյու Յորք | The Bowery Ballroom | |
Մարտի 24 | Բոստոն | Paradise Rock Club | |
Մարտի 26 | Նյու Յորք | The Bowery Ballroom | |
Մարտի 27 | Մոնրեալ | Կանադա | Théâtre Fairmount |
Մարտի 28 | Տորոնտո | Mod Club Theatre | |
Մարտի 30 | Դետրոյթ | ԱՄՆ | El Club |
Մարտի 31 | Չիկագո | Lincoln Hall | |
Ապրիլի 3 | Մինեապոլիս | First Avenue | |
Ապրիլի 4 | Կանզաս Սիթի | recordBar | |
Ապրիլի 6 | Դենվեր | Bluebird Theater | |
Ապրիլի 7 | Սոլթ Լեյք Սիթի | The Complex |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Billie Eilish Announces 2018 Tour Dates». BroadwayWorld. 2017 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kohnstamm, Alex. «Billie Eilish Serenades Sold Out 7th St. Entry». Music in Minnesota. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Almedia, Nicole (2018 թ․ փետրվարի 16). «Music You Should Know: Confidence & Boldness on Billie Eilish's Debut EP 'Don't Smile at Me'». Atwood Magazine. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Billie Eilish Tour Adds Second NYC Date And Upgrades Boston Venue». BroadwayWorld. 2017 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.