War Thunder (համակարգչային խաղ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
War Thunder | |
---|---|
Մշակող | Gaijin Entertainment |
Հրատարակիչ | Gaijin Entertainment |
Դիստրիբյուտոր | Steam, Microsoft Store և PlayStation Store |
Միջերեսի լեզու | ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, լեհերեն, չեխերեն, հունգարերեն, սերբերեն, ռումիներեն, բելառուսերեն, ուկրաիներեն, թուրքերեն, չինարեն, կորեերեն և ճապոներեն |
Վայր | ԽՍՀՄ |
Թողարկման թվական | նոյեմբերի 1, 2012 և օգոստոսի 15, 2013[1] |
Պլատֆորմներ | Windows, մաքՕՍ[1], PlayStation 4, Լինուքս[1], Xbox One, Xbox Series X and Series S? և PlayStation 5 |
Շարժիչ | Dagor Engine? |
Ժանր | էքշն, զանգվածային բազմաօգտատեր առցանց խաղ, tank simulation game? և flight simulation video game? |
Խաղի ռեժիմ | բազմակառավարելի խաղ[1], միակառավարելի խաղ[1] և կոոպերատիվ ռեժիմ[1] |
ESRB | ESRB T[2] |
Կրիչ | թվային բաշխում |
Կառավարում | մկնիկ, ստեղնաշար, ջոյսթիկ և գեյմփադ |
🌐 | warthunder.com(անգլ.)(լեհ.)(գերմ.)(չեխ.)(ֆր.)(իսպ.)(պորտ.)(կոր.)(չին.)(ռուս.) և warthunder.ru(ռուս.) |
War Thunder Վիքիպահեստում |
War Thunder, War Thunder համակարգչային խաղը նվիրված է Երկրորդ համաշխարհային Պատերազմի ռազմական ավիացիային, զրահապատ տեխնիկային և նավատորմին։
Այս խաղում ներկայացված է բանակի 3 տեսակ, որը կարող է մասնակցել ինչպես մեկ մարտում, այնպես էլ ` առաաանձին-առանձին մարտերում։ Ռազմական տեխնիկայի փոփոխումն իրականացվում է խաղի գլխավոր մենյույում` երեկ կետի համաձայն։ Դրանք են՝ «Ավիաացիան», «Բանակը» և «Նավատորմը»։ Սրանք ներկայացված են խաղի բետա տարբերակում։ Հետաքրքիրն այն է, որ կետերից մեկն անվանել են «Բանակ» և ոչ թե «Զրահապատ տեխնիկա», կամ «Տանկեր»։ Դա նշանակում է, որ «տեխնիկա» ասվածը չի բավարարվելու միայն զրահապատ բանակով։
Խաղում մասնակցում է մոտ 200 ինքնաթիռ, սակայն խաղի թողարկիչները մտադիր են ավելացնել դրանց քանակը։ Ոչ բոլոր ինքնաթիռներն են հագեցած մանրակրկիտ ներկայացված նավախցիկներով։ Հետագայում նախատեսվում է այդ նավախցիկներով ապահովել բոլոր թռչող սարքերը, որոնք հասանելի են խաղում։
Խաղում ներկայացված են Ռուսաստանի, Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի արտադրության ինքնաթիռներ։ Այստեղ կարելի է տեսնել նաև բացառիկ ինքնաթիռներ, որոնք պատրաստված են եզակի օրինակով։ Առկա են նաև 30ական 50-ական թվականների ինքնաթիռներ, տարբեր տեսակի ռմբակոծիչներ, հարձակվող ինքնաթիռներ ու կործանիչներ…
War Thunder խաղն առաջարկում է մարտեր, որոնք տարվում են աշխարհով մեկ։ Այն խաղում ենք իրական խաղացողների հետ. աշխարհի ամենակարևոր պատերազմական գոտիներում։ Որոշ խաղային ռեժիմներում ցամաքային զորքերը կռվում են իրար դեմ, ինչպես և եղել է իրականում։
Խաղն առանձնանում է իրականությամբ։ Այնպիսի տպավորւթյուն է, որ մարտերն իրականում տեղի են ունենում, և մենք իրականում մասնակցում ենք այդ ամենին։ Դա իհարկե մեծագույն հաճույք է պատճառում բոլոր խաղացողներին, և դա խաղի առավելությունն է։
Այստեղ մենք ենք ընտրում, թե ինչ կարգավիճակում ենք ուզում հանդես գալ խաղում. որպես միայնակ հերոս, թե թիմի մասնիկ։ Խաղում մեծ ուշադրություն է դարձված իհարկե տեխնիկային, խաղացողի զարգացմանն ու հնարավորություններին։ Դուք կարող եք փորձարկել ինքնաթիռներ, իսկ հայտնվելով նավախցիկում՝ զգալ մարտերի իրական վիճակը։ Խաղում հետաքրքիր են պատմական ու դինամիկ կամպանիաները, առանձին առաքելությունները։ Տպավորիչ է իհարկե՝ խաղի գրաֆիկան, ձայնային էֆեկտները և նվագախմբային երաժշտությունը։