Rockin’ Around the Christmas Tree

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Rockin’ Around the Christmas Tree»
Մել և Կիմ, Lasse Stefanz?, Lasse Stefanz?, Arvingarna? և Brenda Lee?ի երգը
ԺանրՍուրբծննդյան երաժշտություն, ռոքնռոլ, Քանթրի և ռոքաբիլի
Տևողություն122 վայրկյան
ԼեյբլԴեկա Ռեկորդս
ԿոմպոզիտորJohnny Marks?
ՊրոդյուսերOwen Bradley?

«Rockin’ Around the Christmas Tree», ամերիկյան սուրբծննդյան երգ[1]։ Հեղինակը Ջոնի Մարքսն է, առաջին կատարողը՝ Բրենդա Լին, որը 1958 թվականին ձայնագրել և թողարկել է այն որպես սինգլ։

Այդ ժամանակից ի վեր այն ձայնագրվել է բազմաթիվ այլ երաժիշտների կողմից։ Երգի 50-ամյակին՝ 2008 թվականին, Լիի օրիգինալ տարբերակը վաճառվել է ավելի քան 15 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում՝ սուրբծննդյան սինգլների շարքում վաճառված թվային ներբեռնումների քանակով զբաղեցնելով 4-րդ տեղը[2]։

2019 թվականին Բրենդա Լիի երգի ձայնագրությունն ընդգրկվել է Գրեմմի փառքի սրահում[3]։

2023 թվականի նոյեմբերին Լին թողարկել է երգի երաժշտական տեսահոլովակը, իսկ 2023 թվականի դեկտեմբերին երգը գլխավորել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթը՝ դառնալով Լիի երրորդ № 1 սինգլը և դարձնելով Լիին ամենատարեց արտիստը, ով երբևէ գլխավորել է Hot 100-ը 78 տարեկանում, մեկ շաբաթ անց կրկին գերազանցելով ռեկորդը՝ դառնալով 79 տարեկան։  Երգը նաև ռեկորդ է սահմանել օրիգինալ թողարկման և Hot 100-ում հայտնվելու միջև ամենաերկար ժամանակահատվածի համար (65 տարի), ինչպես նաև արտիստի առաջին տեղը զբաղեցրած սինգլների ամենաերկար ժամանակահատվածի համար՝ 63 տարի, մեկ ամիս և երկու շաբաթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Billboard-ի գովազդ, Նոյեմբերի 21, 1960

«Rockin’ Around the Christmas Tree» երգը գրել է ամերիկացի երգիչ-բանաստեղծ Ջոն Մարքսը, ով ավելի վաղ գրել էր «Rudolph, the Red-Nosed Reindeer» և «A Holly Jolly Christmas» երգերը[4]։ Չնայած իր չափահաս ձայնին՝ Լին ձայնագրել է երգը, երբ նա ընդամենը 13 տարեկան էր։ 2019 թվականին The Tennessean-ին տված հարցազրույցում Լին հիշում է, որ չգիտեր, թե ինչու է Մարքսը ցանկանում, որ նա երգի հենց այս երգը. «Ես ընդամենը 12 տարեկան էի և մեծ հաջողություններ չունեի ալբոմներ ձայնագրելու հարցում, բայց ինչ-ինչ պատճառներով նա լսեց ինձ և ցանկացավ, որ ես դա անեմ։ Եվ ես կատարեցի»[4]։

«Rockin’ Around the Christmas Tree»-ն ռոքաբիլի ոճի երգ է։ Ձայնագրությանը մասնակցել են կիթառահարներ Հենք Գարլանդը և Հարոլդ Բրեդլին, դաշնակահար Ֆլոյդ Կրեմերը, տենոր-սաքսոֆոնիստ Բութս Ռանդոլֆը, Բոբ Մուրը կոնտրաբասի և Բադի Հարմանը հարվածային գործիքների վրա[5]։

2023 թվականի նոյեմբերի 3-ին Լին թողարկել է երգի երաժշտական տեսահոլովակը, որտեղ 78-ամյա Լին շրթունքները համաժամացնում է իր 13-ամյա ձայնի օրիգինալ ձայնագրության հետ երեկույթի ժամանակ, որին մասնակցում էին Թրիշա Երվուդը և դեռահասների քանթրի երաժշտության նախկին աստղ Տանյա Թաքերը[6]։

Հորիզոնականը Billboard Hot 100 հիթ-շքերթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրենդա Լիի օրիգինալ ձայնագրությունը, որն արվել է 1958 թվականին, մինչ օրս մեծ պահանջարկ ունի եթերում, քանի որ տարբեր ձևաչափերի ռադիոկայաններ օգտագործում են այս տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր այն դարձել է տոների բազմամյա ֆավորիտ, և 2014 թվականի կանոնների փոփոխությունների շնորհիվ[7] ամեն տարի վերադառնում է Billboard Hot 100 հիթ-շքերթ՝ 2019 թվականի տոնական սեզոնին հասնելով № 2 հորիզոնական[8]։

Բայց 2023 թվականի դեկտեմբերին երգը վերջապես հասավ № 1-ին (թողարկումից 65 տարի անց)[9]։ Բացի դրանից, այն գերազանցեց դեպի առաջին հորիզոնական ամենաերկար ճանապարհորդության ռեկորդը՝ հասնելով հիթ-շքերթի գագաթ երգի սկզբնական թողարկումից 65 տարի անց։  Սա ընդամենը երրորդ անգամն էր Hot 100-ի ավելի քան 60 տարվա պատմության մեջ, երբ սուրբծննդյան երգը գրավեց առաջին տեղը հիմնական հիթ-շքերթում, իսկ երկրորդ անգամ՝ 2019 թվականին «All I Want For Christmas Is You» երգից հետո։ Լին, ով այդ ժամանակ 78 տարեկան էր, դարձավ ամենատարեց կատարողը, ով կարողացավ հասնել նման հաջողության՝ գերազանցելով Մրայա Քերիի սահմանած ռեկորդը 53 տարեկանում, երբ նա զբաղեցրել էր № 1 հորիզոնականը՝ «All I Want For Christmas Is You» երգով 2022 թվականին, ինչպես նաև Hot 100-ի № 1 հիթերի միջև ամենաերկար ժամանակահատվածի համար՝ 63 տարի, մեկ ամիս և երկու շաբաթ[9]։

Տարի Դեբյուտի/կրկնության
ամսաթիվ
Բարձրագույն
հորիզոնական
Հղում
1960 դեկտեմբերի 12 14 [10]
1961 դեկտեմբերի 11 50 [11]
1962 դեկտեմբերի 15 59 [12]
2014 հունվարի 4 50 [13]
2015 դեկտեմբերի 26 30 [14]
2016 դեկտեմբերի 24 27 [15]
2017 դեկտեմբերի 23 30 [16]
2018 դեկտեմբերի 8 9 [17]
2019 դեկտեմբերի 7 2 [18]
2020 նոյեմբերի 28 2 [19]
2021 դեկտեմբերի 4 2 [20]
2022 նոյեմբերի 26 2 [21]
2023 դեկտեմբերի 9 1 [22]

Հորիզոնականը հիթ-շքերթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Illegal chart entered Billboardglobal200|2 Illegal chart entered Ireland4|3
«Rockin' Around the Christmas Tree» երգի շաբաթական ցուցանիշները
Հիթ-շքերթ (1958–2023) Բարձրագույն
հորիզոնական
Ավստրալիա ARIA[23] 2
Ավստրիա Ö3 Austria Top 75[24] 3
Կանադա (Canadian Hot 100)[25] 1
Խորվաթիա (Billboard)[26] 10
Խորվաթիա (HRT)[27] 27
Չեխիա Singles Digitál Top 100[28] 5
Դանիա (Tracklisten)[29] 23
Էստոնիա(Eesti Ekspress)[30] 19
Ֆինլանդիա Suomen virallinen lista[31] 6
Ֆրանսիա SNEP[32] 7
Գերմանիա Media Control AG[33] 4
Հունաստան (IFPI)[34] 2
Հունգարիա Single Top 10[35] 3
Հունգարիա Stream Top 40[36] 2
Իտալիա FIMI[37] 7
Ճապոնիա (Billboard Japan)[38] 15
Լատվիա (LAIPA)[39] 2
Լիտվա (AGATA)[40] 1
Լյուքսեմբուրգ (Billboard)[41] 2
Նիդերլանդներ Mega Single Top 100[42] 5
Նոր Զելանդիա RIANZ[43] 1
Նորվեգիա VG-lista[44] 9
Լեհաստան (Polish Streaming Top 100)[45] 4
Պորտուգալիա (AFP)[46]
Ռումինիա (Billboard)[47] 18
Սինգապուր (RIAS)[48] 14
Շոտլանդիա Scottish Singles Top 40[49] 46
Սլովակիա Singles Digitál Top 100[50] 2
ՀԱՀ (RISA)[51] 47
Իսպանիա PROMUSICAE[52] 54
Շվեդիա Sverigetopplistan[53] 3
Շվեյցարիա Schweizer Hitparade[54] 3
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[55] 4
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[56]
[57]
1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[58] 16
ԱՄՆ (Holiday 100) (Billboard)[59] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Country Songs (Billboard)[60] 62
ԱՄՆ (Rolling Stone Top 100)[61] 2
Վիետնամ (Billboard Vietnam Hot 100)[62] 92

Տարեկան ամփոփիչ հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Rockin' Around the Christmas Tree» երգի 2020 թվականի ամփոփիչ ցուցանիշները
Հիթ-շքերթ (2020) Հորիզոնական
Հունգարիա (Stream Top 40)[63] 77
«Rockin' Around the Christmas Tree» երգի 2021 թվականի ամփոփիչ ցուցանիշները
Հիթ-շքերթ (2021) Հորիզոնական
Կանադա (Canadian Hot 100)[64] 98
Global 200 (Billboard)[65] 169
Հունգարիա (Stream Top 40)[66] 89
US Billboard Hot 100[67] 92
«Rockin' Around the Christmas Tree» երգի 2022 թվականի ամփոփիչ ցուցանիշները
Հիթ-շքերթ (2022) Հորիզոնական
Կանադա (Canadian Hot 100)[68] 98
Global 200 (Billboard)[69] 155
Հունգարիա (Stream Top 40)[70] 75
UK Singles (OCC)[71] 75
US Billboard Hot 100[72] 80
«Rockin' Around the Christmas Tree» երգի 2023 թվականի ամփոփիչ ցուցանիշները
Հիթ-շքերթ (2023) Հորիզոնական
Կանադա (Canadian Hot 100)[73] 63
Global 200 (Billboard)[74] 146
US Billboard Hot 100[75] 60

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Источник». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  2. «The Brenda Lee Holiday Show: Rock around the Christmas tree with the Lady & the Legend». The Sault News (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. 4,0 4,1 Thanki, Juli (2019 թ․ դեկտեմբերի 9). «'Rockin' Around the Christmas Tree' singer Brenda Lee on the song's origin and legacy». The Tennessean (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  5. American Federation of Musicians (October 26, 1958). No. 34784 (Report). American Federation of Musicians. «Bradley's Studio 16th Ave So., Nashville, TN; 10/19/58 3:00 - 5:00 PM»
  6. Hollabaugh, Lorie (2023 թ․ նոյեմբերի 6). «Brenda Lee's 'Rockin' Around The Christmas Tree' Celebrates Milestone With New Video». MusicRow.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 12-ին.
  7. Molanphy, Chris (2019 թ․ դեկտեմբերի 20). «Why Mariah Carey's "All I Want for Christmas Is You" Is Finally No. 1». Slate Magazine (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. Trust, Gary (2019 թ․ դեկտեմբերի 23). «Mariah Carey No. 1, Brenda Lee No. 2 in Billboard Hot 100's First-Ever 'Christmas' Double Up». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  9. 9,0 9,1 Trust, Gary (2023 թ․ դեկտեմբերի 4). «New Old-Fashioned No. 1: Brenda Lee's 'Rockin' Around the Christmas Tree' Tops Hot 100, 65 Years After Its Release». Billboard. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
  10. «The Hot 100, Week of December 26, 1960». Billboard. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  11. «The Hot 100, Week of January 6, 1962». Billboard. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  12. «The Hot 100, Week of December 29, 1962». Billboard. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  13. «The Hot 100, Week of January 4, 2014». Billboard. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  14. «The Hot 100, Week of January 9, 2016». Billboard. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  15. «The Hot 100, Week of January 7, 2017». Billboard. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  16. «The Hot 100, Week of January 3, 2018». Billboard. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  17. «The Hot 100, Week of January 5, 2019». Billboard. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  18. «The Hot 100, Week of December 28, 2019». Billboard. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  19. «The Hot 100, Week of January 2, 2021». Billboard. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  20. «The Hot 100, Week of December 25, 2021». Billboard. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին.
  21. «The Hot 100, Week of December 17, 2022». Billboard. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին.
  22. «December 9, 2023». Billboard Hot 100.
  23. Australian-charts.com — Brenda Lee — Rockin' Around the Christmas Tree. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  24. Brenda Lee — Rockin' Around the Christmas Tree Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  25. «Billboard Canadian Hot 100: Week of January 7, 2023». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
  26. «Croatia Songs (Week of January 7, 2023)». Billboard (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ հունվարի 3. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 4-ին.
  27. «HRT Airplay Radio Chart No. 1060 - Issue Date: January 2nd 2023» (PDF) (անգլերեն). Hrvatska Radiotelevizija. 2023 թ․ հունվարի 3. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
  28. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 202152,53 into search.
  29. «Track Top-40 Uge 50, 2023». Hitlisten. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 20-ին.
  30. «EESTI TIPP-40 MUUSIKAS: Jõulumuusika on asunud tormijooksule». Eesti Ekspress (էստոներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.
  31. Finnishcharts.com — Brenda Lee — Rockin' Around the Christmas Tree. Finland’s Official List
  32. Lescharts.com — Brenda Lee — Rockin' Around the Christmas Tree (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  33. Musicline.de — Chartverfolgung — Brenda Lee — Rockin' Around the Christmas Tree (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  34. «Official IFPI Charts Top-20 Airplay Chart (Combined) Week 52 2020». IFPI Greece. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 28-ին.
  35. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  36. "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  37. Italiancharts.com — Brenda Lee — Rockin' Around the Christmas Tree (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien.
  38. «Billboard Japan Hot Overseas – Week of December 28, 2022». Billboard Japan (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  39. «Mūzikas patēriņa tops gadu mijā» (լատվիերեն). LAIPA. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
  40. «2021 52-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2021 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 31-ին.
  41. «Luxembourg Songs: Week of January 7, 2023». Billboard. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 19-ին.
  42. Dutchcharts.nl — Brenda Lee — Rockin' Around the Christmas Tree (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  43. Charts.org.nz — Brenda Lee — Rockin' Around the Christmas Tree. Top 40 Singles. Hung Medien.
  44. Norwegiancharts.com — Brenda Lee — Rockin' Around the Christmas Tree. VG-lista. Hung Medien.
  45. «OLiS – oficjalna lista sprzedaży – single w streamie» (Select week 01.12.2023–07.12.2023.) (լեհերեն). OLiS. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 14-ին.
  46. "Portuguesecharts.com – Brenda Lee – Rockin' Around the Christmas Tree". AFP Top 100 Singles.
  47. «Luxembourg Songs: Week of December 16, 2023». Billboard. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 19-ին.
  48. «RIAS Top Charts Week 52 (23 - 29 Dec 2022)». RIAS. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
  49. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  50. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 202250 into search.
  51. «Local & International Streaming Chart Top 100: Week 52». The Official South African Charts. Recording Industry of South Africa. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  52. Spanishcharts.com — Brenda Lee — Rockin' Around the Christmas Tree Canciones Top 50. Hung Medien.
  53. Swedishcharts.com — Brenda Lee — Rockin' Around the Christmas Tree. Singles Top 60. Hung Medien.
  54. Brenda Lee — Rockin' Around the Christmas Tree swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  55. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  56. Brenda Lee Album & Song Chart History Billboard Hot 100 for Brenda Lee.
  57. Trust, Gary (2023 թ․ դեկտեմբերի 4). «New Old-Fashioned No. 1: Brenda Lee's 'Rockin' Around the Christmas Tree' Tops Hot 100, 65 Years After Its Release». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 4-ին.
  58. Brenda Lee Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Brenda Lee.
  59. «Billboard Holiday 100 chart week of December 9, 2023». Billboard. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 18-ին.
  60. Brenda Lee Album & Song Chart History Billboard Hot Country Songs for Brenda Lee.
  61. «Top 100 Songs». Rolling Stone. 2019 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.
  62. «Billboard Vietnam Hot 100, CHART DATE 2022-12-29». Billboard Việt Nam (վիետնամերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.
  63. «Stream Top 100 - darabszám alapján - 2020». Mahasz. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
  64. «Canadian Hot 100 – Year-End 2021». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  65. «Billboard Global 200 – Year-End 2021». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  66. «Stream Top 100 - darabszám alapján - 2021» (հունգարերեն). Mahasz. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  67. «Hot 100 Songs – Year-End 2021». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  68. «Canadian Hot 100 – Year-End 2022». Billboard. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  69. «Billboard Global 200 – Year-End 2022». Billboard. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  70. «Stream Top 100 - darabszám alapján - 2022» (հունգարերեն). Mahasz. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 4-ին.
  71. «End of Year Singles Chart Top 100 - 2022». officialcharts.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  72. «Hot 100 Songs – Year-End 2022». Billboard. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 2-ին.
  73. «Canadian Hot 100 – Year-End 2023». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
  74. «Billboard Global 200 – Year-End 2023». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
  75. «Hot 100 Songs – Year-End 2023». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]