Երաժշտական տեսահոլովակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երաժշտական տեսահոլովակ, կարճ կինոֆրագմենտ կամ տեսաֆրագմենտ (տեսահոլովակ), որը ուղեկցում է երաժշտական ստեղծագործությանը։ Որպես կանոն, լինում են կինո կամ տեսաձևաչափերով, բայց կան նաև անիմացիոն երաժշտական տեսահոլովակներ, որոնց արտադրության ժամանակ օգտագործվում է անիմացիան։ Տեսահոլովակը արտացոլում է երաժշտության ոճաբանությունը, հաճախ լուսաբանում է երգը, երբեմն ցույց է տալիս արտիստի արտաքին տվյալներն առավել շահավետ ռակուրսից։ Տեսահոլովակը կարող է պարունակել երգի տեսասյուժե, որի սցենարը պատրաստվում է ռեժիսոր-«կլիպմեյքերի» կողմից։ Տարբերակվում են բեմական, համերգային, անիմացիոն տեսահոլովակներ։

Տեսահոլովակները հիմնականում նկարահանվում են հեռուստատեսությամբ կամ համացանցում ցուցադրելու համար։ Տեսահոլովակների կադրերը հաճախ ուղեկցվում են համերգների ժամանակ երգի կատարումներով։ Տեսահոլովակը կամ ֆիլմահոլովակը կարող է լիամետրաժ ֆիլմի մի հատված լինել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մելոման» Ժորժ Մելես

Վաղ պատմություն։ Կինոհոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Առաջին» հոլովակը որոշել հնարավոր չէ, քանի որ ֆիլմի նկարահանումը երաժշտության ներքո հայտնվել է անմիջապես ձայնային կինոյի գյուտի հետ 1920-ական թվականների վերջին։ Իսկ մինչ այդ նկարահանվում էին կարճամետրաժ ժապավեններ, որոնք հատուկ միաժամանակացվում էին երաժշտության տակ կատարման համար, օրինակ՝ Ժորժ Մելեսի «Մարդ նվագախումբ» (1900) և «Մելոման (1903)։

Չնայած այդ ժամանակաշրջանի տեսահոլովակների մեծ մասը իրենցից ներկայացնում էին պարզապես արտիստների կատարումների նկարահանումը, առանձին տեսահոլովակները արդեն կատարվել են ժամանակակից ձևով. օգտագործվել է մոնտաժ, մի քանի տեսախցիկներից նկարահանում, այդ ժամանակ հասանելի հատուկ էֆեկտների, երբեմն նույնիսկ առկա էր սյուժե։ Քանի որ այդ հոլովակները ցուցադրվում էին ոչ թե հեռուստատեսությամբ, այլ կինոթատրոններում, հիմնական ձևաչափը ոչ թե մեկ երգի տեսահոլովակն էր, այլ մի քանի երգից բաղկացած մինի-ֆիլմը։ 1934 թվականին նկարահանվել է «Ուրախ երեխաներ» ֆիլմը, որտեղ ցուցադրվել է «Սև սլաք» երգի առաջին մուլտիպլիկացիոն տեսահոլովակը։ Հետագայում այն ցուցադրվել է առանձին, որպես հաղորդումների միջև ինքնուրույն միավոր։ 1937 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ-ում սկսել են թողարկել «ֆիլմ–նախերգեր», որոնք նախատեսված էին կինոդահլիճներում երգելու համար։ Ընդհանուր առմամբ եղել է մոտ յոթանասուն նման տեսահոլովակ, այդ թվում՝ Խորհրդային Միության օրհներգը։ 1944 թվականին դրանց արտադրությունը դադարել է[1]։

Ուոլթ Դիսնեյի ստուդիան, միևնույն ժամանակ, թողարկել է «Silly Symphonies» կարճամետրաժ մուլտֆիլմների մի ամբողջ շարք՝ ամբողջությամբ հիմնված դասական երաժշտության վրա։

Տեսահոլովակներ հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսության լայն տարածում ստանալուն զուգահեռ տեսահոլովակները դարձել են արտիստների առաջխաղացման կարևոր մաս։ 1964 թվականին BBC-ն սկսել է թողարկել Top of the Pops ամենշաբաթյա հիթ-շքերթը։ Ամեն շաբաթ նկարահանումներին չգալու համար շատ խմբեր նկարահանել են վառ, հիշվող տեսանյութեր, որոնք մեծացնում են հիթ-շքերթում հաջողության հասնելու նրանց հնարավորությունները։ The BeatlesStrawberry Fields Forever-ի, Rain-ի, Paperback Writer-ի և Penny Lane-ի համար տեսահոլովակները համարվել են 1960–ական թվականների նորաձևության օրենսդիրները[2]։

Top of the Pops-ի համար տեսահոլովակներ նկարահանել են The Kinks-ը (Dead End Sreet, 1966)[3], Դեյվիդ Բոուին (Space Oddity, 1969), Small Faces-ը և 1960-ականների այլ խմբեր ու կատարողներ[4][5]։ 1970-ականներին նրանց միացել են Քուինը, Բլեք Սաբաթը։ Շվեդական ABBA խումբը Եվրատեսիլ մրցույթում հաղթելուց հետո սկսել է ակտիվորեն նկարահանել տեսահոլովակներ՝ իր ալբոմներն ու սինգլները ամբողջ աշխարհում առաջ մղելու համար։ Queen խմբի «Bohemian Rhapsody» (1975) երգի տեսահոլովակի ցնցող հաջողությամբ շատերը հաշվում են հեռուստատեսությունում երաժշտական տեսանյութերի ծաղկման սկիզբը[5]։ Այդ ժամանակից ի վեր տեսահոլովակները դարձել են էստրադային կատարողների մշտական բնորոշ հատկանիշը։

MTV ալիքը բացվել է 1981 թվականին, և շուտով տեսահոլովակների մշակույթը մեծ քայլ է կատարել։ Նախկինում երկրպագուները կարող էին իրենց կուռքերին տեսնել հիմնականում համերգներում և լուսանկարներում։ Այժմ փոփ երաժշտությունկատարողների համար որակյալ և օրիգինալ տեսահոլովակներ նկարահանելը դարձել է նույնքան կարևոր, որքան կենդանի կատարումը։ Եկել է թանկարժեք, որակյալ, բարդ ռեժիսուրայով և մեծ զանգվածային տեսարաններով տեսահոլովակների դարաշրջանը։ Օրինակ, Մայքլ Ջեքսոնի որոշ տեսահոլովակներ (Remember the Time, Black or White, Thriller) արժեցել են 1-2 միլիոն դոլար, դրանցում նկարահանվել են Էդի Մերֆիի նման հոլիվուդյան աստղեր։ Երաժշտական տեսահոլովակներում ավելի հաճախ կիրառվում են հատուկ էֆեկտներ, ինչպիսին է համակարգչային գրաֆիկան։ Ֆիլիպ Կիրկորովի «Քաղցրիկ» (1995) երգի տեսահոլովակում օգտագործվել «Թոմն ու Ջերին» ֆրանշիզի թեմայով գրաֆիկա։

Տեսահոլովակների ծաղկման ժամանակաշրջանում ի հայտ է եկել «վիրտուալ խմբերի»՝ երաժշտական նախագծերի ֆենոմենը, որոնք կենդանի ելույթ չեն ունենում և իրենց երաժշտությունը հանդիսատեսին հասցնում են միայն ձայնագրություններով և տեսահոլովակներով։ Ընդ որում, կատարողները կարող էին նույնիսկ չհայտնվել տեսահոլովակներում կամ դրանք դարձնել զուտ անիմացիոն։ Օրինակ՝ Gorillaz վիրտուալ խումբը հայտնի է դարձել իր անիմացիոն տեսահոլովակներով, որոնցում հայտնվում են մտացածին կերպարներ՝ «խմբի անդամները»։ Crazy Frog էլեկտրոնային նախագիծը գոյություն ունի բացառապես տեսահոլովակների տեսքով։

Տեսահոլովակներ համացանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակների պատմության մեջ նոր խոսք է դարձել ինտերնետ հեռարձակումը YouTube, RuTube, Google Video և այլ ծառայություններում։ Քանի որ նրանց մոտ բացակայում է խմբագրության կողմից սահմանվող ձևաչափը, հեռուստադիտողին հասանելի են դարձել ցանկացած կատարողի տեսահոլովակ՝ հանրաճանաչ, անդերգրաունդային և նույնիսկ սկսնակ։ Այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Ջիգանը, Loituma-ն, հայտնի են դարձել հենց համացանցում տեսահոլովակների շնորհիվ։ Բացի այդ, լայն տարածում ունեցող տեսամոնտաժային ծրագրերի (Windows Movie Maker, Pinnacle Studio և այլն) շնորհիվ, այժմ գրեթե ցանկացած մարդ կարող է մոնտաժել երաժշտական տեսահոլովակներ և տարածել դրանք համացանցում։

Լիրիկ տեսանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիրիկ տեսանյութերը տեսահոլովակներ են, որոնցում երգի տեքստը տեսաշարքի հիմնական տարրն է։ Լիրիկ տեսանյութերը հայտնի են դարձել 2010 թվականին, երբ կատարողների համար համեմատաբար հեշտ է դարձել տեսանյութեր տարածել YouTube-ի նման կայքերում[6]։ Նրանցից շատերում նույնիսկ չեն երևում կատարողները, այլ պարզապես ֆոն է դրված երգի խոսքերի հետևում, որոնք հայտնվում են երգի կատարման հետ միաժամանակ[6]։ Այսպիսով, դրանք բավականին հեշտ է ստեղծել, և հաճախ նրանք հանդես են գալիս որպես հավելում ավելի ավանդական երաժշտական տեսանյութի համար։ Չնայած այն հանգամանքին, որ այդ գաղափարը հայտնի է դարձել 2010-ական թվականներին, այն օգտագործվել է շատ ավելի վաղ։ R.E.M.-ի «Fall on Me» երգի տեսահոլովակում երգի տեքստը ընդմիջվում է աբստրակտ վիդեոկադրերով։ 1987 թվականին Փրինսը թողարկել է իր «Sign o’ the Times» երգի տեսահոլովակը։ Տեսահոլովակում երաժշտության ներքո երգի բառերը դրվում են աբստրակտ երկրաչափական ֆիգուրների վրա, այդ էֆեկտը ստեղծվել է Բիլ Քոներսմանի կողմից[7][8]։ Հաջորդ տարի թողարկվել է Talking Heads-ի «(Nothing But) Flowers» սինգլի տեսահոլովակը, որում երգի տեքստը դրվել է խմբի մասնակիցների պատկերների վրա կամ նրանց կողքին։ 1990 թվականին Ջորջ Մայքլը թողարկել է «Praying for Time» երգը լիրիկ տեսանյութի տեսքով։ Նա հրաժարվել է ստեղծել ավանդական երաժշտական տեսահոլովակ, ուստի նրա լեյբլը թողարկել է պարզ տեսահոլովակ, որտեղ երգի տեքստը ցուցադրվում է սև ֆոնի վրա։ Հոլզիի մասնակցությամբ The Chainsmokers խմբի «Closer» երգը 2012 թվականի դրությամբ ամենադիտվող լիրիկ տեսանյութն է YouTube-ում[9]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дерябин А. Фильмы «малой формы» как предвестники телевизионной эпохи Archived 2014-01-05 at the Wayback Machine.
  2. Rocking around the clock: music television, postmodernism, and consumer culture by E. Ann Kaplan. ISBN 0-416-33370-2, 9780416333701

    The form can be said to start with the Beatles 1967 promos for Strawberry Fields Forever and Penny Lane.

  3. Johnny Rogan. The complete guide to the music of the Kinks. Omnibus Press, 1998. ISBN 0-7119-6314-2, 9780711963146
  4. Money for Nothing: A History of the Music Video from the Beatles to the White Stripes
  5. 5,0 5,1 Dr. Richard Howells. Visual culture. Wiley-Blackwell, 2003 ISBN 0-7456-2412-X, 9780745624129
  6. 6,0 6,1 Strecker, Erin (October 14, 2011). Lyric Videos: Is this a trend now? Britney Spears' 'Criminal' joins the YouTube fray, Entertainment Weekly
  7. Keazor Henry, Wübbena Thorsten (2010)։ Rewind, Play, Fast Forward: The Past, Present and Future of the Music Video (անգլերեն)։ transcript Verlag։ էջ 20։ ISBN 978-3837611854 
  8. Buckley David (2012)։ R.E.M. | Fiction: An Alternative Biography (անգլերեն)։ Random House։ էջ 146։ ISBN 978-1448132461 
  9. Blankenship Mark (February 29, 2012)։ «More Than Words: The Art Of The Lyric Video»։ NPR (անգլերեն)։ Վերցված է December 29, 2012