Crazy Frog

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
PublicTransport CrazyFrog.jpg

Crazy Frog (հայերեն՝ Խելագար գորտ, ի սկզբանե հայտնի անգլ.՝ The Annoying Thing - անհանգստացնող ինչ-որ բան)[1]), համակարգչային անիմացիոն կերպար (երգիչ գորտ), ստեղծված 2002-2003 թվականներին շվեդ դիզայներ Էրիկ Վերնկվիստի կողմից:[2][3] Արտադրության իրավունքը վաճառվել է զանգի մատակարար Jamba! (Jamster) ընկերությանը՝ գովազդում օգտագործելու նպատակով: Այս ստեղծագործությունը ստեղծվեց, որպեսզի այն ուղեկցվի տարօրինակ ձայնային էֆեկտներով՝ ստեղծված 17-ամյա շվեդ Դանիել Մալմեդալի կողմից 1997 թվականին՝ փորձելով դա նմանեցնել մոպեդի շարժիչի ձայնին:[1][2]

Crazy Frog-ը դարձավ շատ հայտնի 2005 թվականին, «Axel F» ստեղծագործության ռեմիքսի նկարահանված տեսահոլովակից հետո (երբեմն հիշատակվում է որպես «Crazy Frog song», որպեսզի տարբերվի օրիգինալից): Այս ռեմիքսը բազմիցս զբաղեցրել է առաջին տեղերը Միացյալ Թագավորության, Իռլանդիայի, Թուրքիայի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և Եվրոպայի շատ երկրների վարկանիշներում: Հետագա ալբոմները՝ Crazy Frog Presents Crazy Hits-ը և երկրորդ սինգլ՝ «Попкорн» (Popcorn)-ը հաջողության հասան ամբողջ աշխարհում, և երկրորդ ալբոմը՝ Crazy Frog Presents More Crazy Hits անվան տակ թողարկվեց 2006 թվականին: Crazy Frog-ը նաև արտադրեց մի շարք ապրանքներ և խաղալիքներ, ինչպես նաև երկու տեսախաղեր:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին 17- ամյա ուսանող Դանիել Մալմեդալը Գյոտեբորգից, համացանցում հրապարակեց մոպեդի ձայնին նմանեցնելու իր փորձերը: Ձայնագրումը լայնորեն տարածում գտավ mp3 ձայնագրության և ֆլեշ ֆիլմերի տեսքով:[1] Դանիելին հրավիրեցին շվեդական հեռուստատեսություն, որպեսզի նա կրկնի երաժշտությունը ուղիղ եթերում:[4]

Քննադատություն և գրաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի փետրվարին, մի քանի հեռուստադիտողներ ուղարկեցին Advertising Standards Authority-ին (ASA, Բրիտանիա), Jamster! գովազդային ընկերությանը բողոքներ, որտեղ Crazy Frog-ը հանդես է գալիս կիսամերկ, որտեղ հստակ ցուցադրվում են նրա սեռական օրգանները:[5][6] Նույն ժամանակ բողոքներ ուղարկվեցին կերպարին հաճախակի ցուցադրելու համար. այն ցուցադրվում էր օրվա մեծ մասում,[7] ամեն մեկ ժամում երկու անգամ, մինչդեռ որոշ ալիքներ ցուցադրում էին այն շատ անգամներ, մեկ գովազդային հայտարարությունների փոխարեն:

ASA-ն գործողություններ չձեռնարկեց՝ ցույց տալով, որ գովազդն արդեն դասակարգվել է պիտանի մանկական հաղորդումների հեռարձակման համար:[8] Ավելի ուշ Jamster!-ը գրաքննական ակտի ժամանակ կատարեց փիքսելիզացիա կերպարի սեռական օրգաններին մոտ գտնվող մարմնի մասերում:[9]

2005 թվականի ապրիլին հեռուստադիտողներից շատերը պարզեցին, որ գովազդվող ծառայությունը իրենից ներկայացնում է ոչ թե մեկ անգամյա զանգի առք ( ինչպես կարելի էր մտածել ելնելով գովազդի պարունակությունից), այլ՝ ընկերության ծառայությունների մշտական անդամագրում։[10]

2005 թվականի մայիսին ASA-ին ուղարկվեցին նոր բողոքներ: Տեսահոլովակի ռոտացիայի ինտեսիվությունը գերազանցել էր Բրիտանիայում գոյություն ունեցող բոլոր ռեկորդները: Ըստ տվյալների, Guardian Jamster ընկերությունը մայիսին գնում է երկրի բոլոր ալիքների 73716 ռոտացիաները, միջինում օրվա մեջ 2378 ռոտացիա £8 միլիոնի գնով, գրեթե այնքան, որքան ծախսվում էր ITV հեռուստաալիքի վրա: Երկրի բնակչության 87 %-ը դիտում էր Crazy Frog-ի գովազդը միջինում 26 անգամ, մոտավորապես ցուցադրության 15 %-ը մեկ գովազդային հայտարարության մեջ ցուցադրվում էր երկու անգամ, և ցուցադրումների 66 %-ը հեռարձակվում էր զվարճալի գովազդային հայտարարություններում: Համարյա բնակչության մեկ տասներորդը դիտել է գովազդը ավելի քան 60 անգամ: Այսպիսի իրավիճակը հանգեցրեց նրան, որ երկրի զգալի մասը կերպարի դերը և բնույթը համարում էր չափազանց նյարդայնացնող:[11][12][13]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 — Crazy Hits
  • 2005 — Crazy Winter Hits 2006
  • 2006 — Crazy winter hits II
  • 2006 — More Crazy Hits
  • 2007 — More Crazy Hits (Ultimate Edition)
  • 2009 — Best of Crazy Hits (2CD)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Мобильное безумие. "Безумный лягушонок" свел людей с ума»։ Lenta.ru։ 21 декабря 2005։ Վերցված է 2013-12-08 
  2. 2,0 2,1 «Crazy Frog, crazy business. Guy Dennis shows how a frog spawned in a Swedish teenager's bedroom has become an international earner for a Nasdaq corporation» (անգլերեն)։ Telegraph։ 22 May 2005։ Վերցված է 2013-12-08 
  3. The Ringtone Dialectic: Economy and Cultural Form. — MIT Press. — С. 133-150. — ISBN 0262019159
  4. Wilson Giles (27 January 2005)։ «'The Crazy Frog sound? That's my fault.'»։ BBC։ Վերցված է 27 July 2010 
  5. «Crazy Frog can keep his ding-ding di-di-ding ASA says - Brand Republic News»։ Brandrepublic.com։ 2005-02-02։ Վերցված է 2012-05-08 
  6. Wil Harris (Feb 03 2005)։ «Crazy Frog cleared for national TV. It's injudicious, but not suspicious» (անգլերեն)։ The Inquirer։ Վերցված է 2013-12-08 
  7. Scotsman.com News. The Scotsman. Retrieved on 6 July 2011.
  8. http://www.asa.org.uk/NR/rdonlyres/ECE03B9D-119D-4150-8F22-48ADADD9AC09/0/ASA_Broadcast_Rulings_2Feb05.pdf Արխիվացված է Սեպտեմբեր 28, 2007 Wayback Machine-ի միջոցով:
  9. «アーカイブされたコピー»։ Արխիվացված օրիգինալից-ից 2005-06-17-ին։ Վերցված է 2015-12-21 
  10. «Broadcast rulings 6 April 05.doc» Archived 2011-08-11 at the Wayback Machine.
  11. (source: Media Guardian, 20 June 2005)
  12. Frog drives viewers crazy | The Sun|HomePage|News. The Sun (20 May 2005). Retrieved on 6 July 2011.
  13. ASA stamps on Crazy Frog TV ads | The Register Archived 2005-10-01 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]