Pokémon FireRed և LeafGreen

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Pokémon
Pokemon FireRed.jpg
ՄշակողGame Freak
ՀրատարակիչNintendo
ԴիստրիբյուտորՆինթենդո
Միջերեսի լեզուճապոներեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն և իտալերեն
Բնօրինակ լեզուճապոներեն
ՆկարիչԿեն Սուգեմորի
ԿոմպոզիտորՄասուդա Ձյունիտի
ՂեկավարներՍատոսի Տաձիրի
ԾրագրավորողՄասուդա Ձյունիտի
Սերիայի մասՊոկեմոն
ՎայրԿանտո և Sevii Islands?
Թողարկման թվականհունվարի 29, 2004
ՊլատֆորմներGame Boy (SGB-ի օգնությամբ)
ԺանրՃապոնական համակարգչային խաղ
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ
PEGIPEGI 3
USKUSK 0
ESRBբոլորի համար
Պաշտոնական կայքnintendo.co.jp/n02/dmg/apajapbj/index.html


Pokémon FireRed Version և LeafGreen Version'(ճապ.՝ ポケットモンスター ファイアレッド・リーフグリーン «Պոկեմոն: Կրակե-Կարմիր և Տերևային Կանաչ վերսիա»), համակարգչային խաղ ճապոնական համակարգչային խաղ ժանրով, որը մշակել է Game Freak կազմակերպչությունը և հրատարակվել է Nintendo հրատարակչության կողմից Game Boy Advance խաղային կրիչի համար:

Pokémon FireRed և LeafGreen խաղերը Pokémon Red և Blue խաղերի րեմեկյներն են, որոնք հրատարակվել են 1996 թվականին: Խաղերը միասնական են Game Boy Advance Wireless Adapter խաղերի հետ միասին: Նրանք միացված են անլար Game Boy Advance-ով, որը սկզբնական շրջանում տրվում էր խաղի հետ միասին: FireRed և LeafGreen խաղերն առաջին անգամ հրատարակվել են Ճապոնիայում 2004 թվականի հունվար ամսին, իսկ հետո ԱՄՆ-ում և Եվրոպայում: Երկու տարի անց այն հրատարակվում էր «Player’s Choice» (ռուս.՝ Выбор игроков) հետ միասին:

FireRed և LeafGreen խաղերը համարվում են Pokémon սերիայի համակարգչսյին խաղերի մի մասը: Խաղի անցած վերսիաների նման, խաղացողի տրամադրության տակ է գտնվում խաղային կերպար, որը ճանապարհորդում է աշխարհով և մենամարտում է գիշատիչ պոկեմոնների, կամ ուրիշ պոկեմոնների մարզիչների դեմ քայլային ռեժիմում: Ավելացվել են մի քանի նորություններ, որոնցից են նոր տարաները, որոնցով խաղացողը կարող է ճանապարհորդել և նոր պայուսակը: Խաղի ընթացքում խաղացողը բռնում և սովորեցնում է պոկեմոնների մենամարտերում օգտագործելու նպատակով:

Խաղերը հիմնականում ստացել են լավ գնահատականներ: Metacritic կայքում Pokémon FireRed և LeafGreen խաղերը ստացել են 81 տոկոս[1]: Շատ մարդիկ սիրել են այդ խաղը, որովհետև այդ խաղում պահպանվել էր օրիգինալի հոգին, բայց ավելացվել էին նորություններ: Գրաֆիկայի և ձայնի մասին շատ տարբեր կարծիքները կան: Շատերը ասում էին, որ ձայնը և գրաֆիկան շատ է նման անցած Pokémon Ruby և Sapphire խաղերին: FireRed և LeafGreen խաղերի հրատարակումը շատ հաջողությունների է հասել: Ամբողջ աշխարհում վաճառվել է այդ խաղերի ավելի քան 12 միլիոն օրինակ[2]:

Գեյմպլեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

FireRed և LeafGreen խաղերում նաև օգտագործվում է երրորդ դեմքը: Խաղի ընթացքը կատարվում է երրորդ ընթացքով՝ խաղային աշխարհը, որով ճանապարհորդում է խաղացողը[3], ճաշացուցակը, որտեղ խաղացողը ստեղծում է իր գույքը, ստեղծում է պոկեմոնների խումբը և կառավարում է խաղի ընթացքը[4], և էկրանը, որտեղ լինում են մենամարտերը[5]:

Խաղացողը օգտագործում է իր պոկեմոններին ուրիշ պոկեմոնների դեմ մենամարտում: Երբ խաղացողի վրա հարձակվում է գիշատիչ պոկեմոն, կամ նրա մարտահրավեր է նետում մի ուրիշ պոկեմոնների մարզիչ՝ էկրանին հայտնվում է մենամարտի ընթացքը[6] Moreover, the English versions of the games are incompatible with their Japanese counterparts, and such trades will corrupt the save files, as the games use different languages and therefore character sets.[7]: Մենամարտի ընթացքում խաղացողը կարող է հրամայել իր պոկեմոնին, որպեսզի նա կատարի ինչ որ հնարք: Նաև մենամարտի ընթացքում խաղացողը կարող է փոխարինել իր պոկեմոնին մի ուրիշ պոկեմոնով կամ փախչել մենամարտի ժամանակ (խաղացողը չի կարող փախչել, երբ նա մենամարտում է մարզիչի հետ): Պոկեմոնների մոտ կա առողջության միավորներ, երբ պոկեմոնի մոտ նրանք զրոյանում են, նա չի կարողանում մենամարտել մինչև նրան չբուժեն: Մենամարտում հաղթելով մի ուրիշ մարզիչի և ստանալով պոկեմոն, ապա դու ստանում ես փորձի միավորներ: Ստանալով շատ փորձի միավորներ, խաղացողը կարող է անցնել ուրիշ մակարդակի[5]: Խաղացողի մակարդակից է կախված պոկեմոնի ուժը, բացի դրանից, հասնելով փորձի տվյալ աստիճանին՝ պոկեմոնը կարողանում է սովորել տարբեր հնարքներ և կերպարանափոխվել (անգլ.՝ Evolve)[8]:

Խաղային ընթացքի կարևոր մաս է կազմում պոկեմոնների բռնելը[9] Also, using the Transfer Pak for the Nintendo 64, data such as Pokémon and items from Pokémon Red and Blue can be used in the Nintendo 64 games Pokémon Stadium[10]: Երբ խաղացողի վրա հարձակվում է գիշատիչ պոկեմոն, խաղացողը կարող է նրա վրա նետել պոկեբոլ (անգլ.՝ Poké Ball): Պոկեբոլը գրպանային իր է գնդակի տեսքով, որի միջոցով խաղացողը կարող է տեղափոխել տարբեր չափսերի պոկեմոններ: Եթե գիշտիչ պոկեմոնը դուրս չի գալիս պոկեբոլից, ապա այդ պոկեմոնը դառնում է խաղացողինը: Դա կախված է նրանից, թե ինչպիսի որակի է պոկեբոլը, կամ ինչպիսի ուժի է տիրապետում այդ գիշատիչ պոկեմոնը[11]: Խաղի վերջում խաղացողը պետք է վերջացնի Պոկեդեկսը, որը պոկեմոնների մասին էլեկտրոնային տեղեկություն է: Եթե խաղացողը բռնում է նոր տեսակի պոկեմոն, ապա նրա մասին ինֆորմացիան ընկնում է Պոկեդեկսի մեջ: Կերպարանափոխված պոկեմոնների ձևերը նաև համարվում են որպես առանձին պոկեմոն: Պոկեդեկսում գոյություն ունի 151 տեսակի պոկեմոն[12]:

FireRed և LeafGreen խաղերում ներկայացված են այնպիսի հնարավորություններ, որոնք չկային Red և Blue խաղերում, օրինակ, խաղի ընթաքի մասին ինֆորմացիա: Նաև, երբ խաղացողը շարունակում է պահպանված խաղը, խաղը նրան ցույց է տալիս վերջին չորս գործողությունները, որը նա կատարել էր խաղի պահպանումից առաջ, որպեսզի խաղացողը հիշի, թե ինչ էր նա ուզում անել: Խաղերը կապ են պահպանում խաղի անցած վերսիաների հետ: Խաղացողները կարող են Game Boy Advance հատուկ լարի օգնությամբ մենամարտել իրար դեմ և փոխանակվել պոկեմոններով[13]: Փոխանակվելով պոկեմոններով Pokémon Ruby, Sapphire, և Pokémon Colosseum խաղերի հետ, խաղացողը կարող է ստանալ մոտ 350 պոկեմոն (խաղում կա ընդամենը 386 պոկեմոն)[14]: Բացի դրանից, խաղացողը հնարավորություն է ստանում պահպանել FireRed և LeafGreen խաղերի պոկեմոններին Nintendo GameCube հիշողության քարտի վրա (Pokémon Box Ruby & Sapphire-ի օգնույամբ)[15]: Ճապոնիայում Nintendo-ն ստեղծել է հատուկ տարածքներ անլար կապի համար[16]:

Ստեղծագործման հիմնական միտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սետինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի հորինված աշխարհը ներկայացնում է երկընտրանքային առաջադիմություն, բայց կենդանիների փոխարեն այդ աշխարհում ապրում են արտաքինով նման կենդանիների, որոնք տիրապետում են գերբնական ուժով: Այդ կենդանիներին անվանում են պոկեմոններ[17]: Մարդիկ, որոնց անվանում են պոկեմոնների մարզիչներ, բռնում են նրանց և սովորեցնում տարբեր հնարքների մենամարտերում մասնակցելու նպատակով: Մենամարտերում մարզիչները չեն մասնակցում, մենամարտում են միայն պոկեմոնները, իսկ մարզիչները նրանց ասում են, թե ինչ հնարք կամ հարված կատարի: Մենամարտերը շարունակվում են, մինչև մարզիչներից մեկը չի ընկնում կամ չի հանձնվում: Մենամարտերը մինչև մահ երբեք չեն անցկացվում: Ըստ օրենքի, ուժեղ և փորձով մարզիչներն արժանանում են մեծարանքի:

Pokémon FireRed և LeafGreen խաղերի գործողությունների մեծ մասն անցկացվում է Կանտո տարածքում (անգլ.՝ Kanto), որի բնօրինակն է դարձել Ճապոնիայի պրովինցիաներից մեկը, որը այդպես էլ կոչվում է: Կանտոն կազմված է տասը քաղաքներից, որոնք իրար են միացված երկաթուղային գծերով (անգլ.՝ Routes): Նոր երկաթուղային գծերը հայտնվում են, երբ խաղացողը կատարում է տվյալ հանձնարարությունները[18]: Խաղի վերջին մասում խաղացողը հնարավորություն է ստանում ճանապարհորդել Սեվիայի կղզիների վրայով: Այդ կղզիները տարածք են, որոնք չկային խաղի անցած վերսիաներում[19]: Սեվիայի կղզիները արշիպելագ են, որը կազմված է յոթ կղզիներից: Այդ կղզիներում մի քանի հանձնարարություն կատարելուց հետո, խաղացողը հնարավորություն է ստանում փոխանակվել պոկեմոններով Ruby, Sapphire, Emerald, XD: Gale of Darkness և Colosseum խաղերի հետ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի գլխավոր հերոսը (խաղացողը նրան կարող է տալ յուրաքանչյուր անուն) տղա է, ով ապրում է Կանտո տարածքի Պալետ քաղաքում (անգլ.՝ Pallet Town): Երբ նա փորձում է քաղաքից դուրս գալ դեպի բարձր խոտը, պրոֆեսոր Օուկը (անգլ.՝ Professor Oak), ով պոկեմոնների հայտնի գիտնական է, կանգնեցնում է գլխավոր հերոսին, ասելով, որ բարձր խոտի տարածքում նրա վրա կարող են հարձակվել գիշատիչ պոկեմոնները, և նրան տանում է իր լաբորատորիա[20]: Լաբորատորիայում նրանք հանդիպում են պրոֆեսորի թոռնիկին, ով մանուկ հասակից եղել է գլխավոր հերոսի հակառակորդը (նրան նույնպես խաղացողը կարող է տալ յուրաքանչյուր անուն): Պրոֆեսորի թոռնիկը ուզում է դառնալ պոկեմոնների մարզիչ[21][22]: Պրոֆեսոր Օուկը գլխավոր հերոսին և իր թոռնիկին հնարավորություն է տալիս ընտրել երեք պոկեմոններից մեկը: Այդ երեք պոկեմոնների մեջ էին մտնում Բուլբազավրը (անգլ.՝ Bulbasaur), Չարմանդերը (անգլ.՝ Charmander) և Սկվիրտլը (անգլ.՝ Squirtle)[23]: Հետո հակառակորդը գլխավոր հերոսին մարտահրավեր է նետում[24]: Մենամարտից հետո խաղացողը կարող է մարտահրավեր նետել խաղի տարբեր մասերում[25]:

Ճանապարհորդելով տարբեր քաղաքներով, նա մտնում է տեղի ստադիոնները (անգլ.՝ Gyms): Կանտոյում գոյություն ունի ընդամենը 8 ստադիոն[26]: Հավաքելով բոլոր 8 մրցանակները, խաղացողը բացում է Պոկեմոնների լիգան (անգլ.՝ Pokémon League): Այդ Լիգան տեղ է, որտեղ հավաքվում են Կանտոյի ամենաուժեղ պոկեմոնների մարզիչները: Որպեսզի նրան ընդունեն Պոկեմոնների լիգան, նա պետք է հաղթահարի Էլիտային քառյակին (անգլ.՝ Elite Four): Ամբողջ խաղի ժամանակ գլխավոր հերոսի խումբը մարտում է R ավազակին խմբի հետ (անգլ.՝ Team Rocket)[27][28]:

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

FireRed և LeafGreen խաղերը հրատարակվել են 2004 թվականին որպես Pocket Monsters Red և Pocket Monsters Green առաջին խաղերի րեմեյկներ[29]: Ստեղծագործության հեղինակ , Ձյունիտի Մասուդան, հայտարարել է, որ մշակումը դժվար չի լինի, որովհետև այդ խաղերը շատ նման են անցած Pokémon Ruby և Sapphire խաղերին: FireRed և LeafGreen խաղերը շատ նման են նաև Ruby և Sapphire խաղերին, որովհետև այդ խաղերում խաղացողները կարող են միմյանց հետ մենամարտել և փոխանակվել պոկեմոններով[30]:

Սատորու Իվատան, Nintendo-ի նախագահը, հայտարարել է, որ FireRed և LeafGreen խաղերի համագործակցությունը Game Boy Advance Wireless Adapter-ի հետ կարող է «ուժեղացնել խաղացողների միջև մենամարտերը, և ինֆորմացիայի փոխանակումը տարբեր խաղացողների հետ»[31]: Ավելացվել է խաղային ինֆորմացիա, որին խաղացողը կարող է նայել յուրաքանչյուր ժամանակ: The Pokémon Company-ի նախագահ Ցունեկաձու Իսիհարան հայտարարել է. «մենք ընդհանրապես այդ խաղերը որպես րեմեյկ չենք ընդունում: Մենք այդ խաղերը ընդունում ենք նոր խաղ անլար կապով»[32]:

Երաժշտությունը վերցվել է օրիգինալ Red և Blue խաղերից և մշակվել է Գո Իտինոսեյի կողմից: Մասուդան և Իտինոսեն որոշել են, որ պետք է փոխել երաժշտությունը օրիգինալից: Նրանք ընդամենը որոշել են ավելացնել նոր երգեր[33]: GBA Pokémon FireRed & LeafGreen Super Complete երաժշտական ալբոմը, որը կազմված է երկու դիսկերից, պահում է իր տարբեր երգեր խաղերից: Առաջին դիսկում վերցված են երգեր խաղից, իսկ երկրորդ դիսկում մշակված երգեր[34]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pokemon FireRed (gba: 2004): Reviews»։ MetaCritic։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-18-ին։ Վերցված է 23 июня 2009 года 
  2. «Financial Results Briefing for Fiscal Year Ended March 2008» (PDF)։ Nintendo։ 25 апреля 2008 года։ էջ 6։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-18-ին։ Վերցված է 25 апреля 2008 года 
  3. Game Freak (30 сентября 1998 года)։ Pokémon Red and Blue, Instruction manual։ Nintendo։ էջ 8 
  4. Game Freak (30 сентября 1998 года)։ Pokémon Red and Blue, Instruction manual։ Nintendo։ էջ 10 
  5. 5,0 5,1 Game Freak (30 сентября 1998 года)։ Pokémon Red and Blue, Instruction manual։ Nintendo։ էջ 17 
  6. «nintendo.com.au – GBC – Frequently Asked Questions»։ Nintendo։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-22-ին։ Վերցված է 2008-10-07 
  7. «Game Boy Game Pak Troubleshooting – Specific Games»։ Nintendo of America Inc.։ Վերցված է 2009-06-09։ «MissingNO is a programming quirk, and not a real part of the game» 
  8. Bartholow Peter (28 января 2000 года)։ «GameSpot review»։ GameSpot։ Արխիվացված է օրիգինալից 2004-02-18-ին։ Վերցված է 26 июня 2008 года 
  9. «Pokemon Gold and Silver Strategy Guide: Trading»։ IGN։ Վերցված է 2008-06-27 
  10. Gerstmann Jeff (2000-02-29)։ «Pokemon Stadium for Nintendo 64 Review»։ GameSpot։ Վերցված է 2008-09-16 
  11. Game Freak (1998-09-30)։ Pokémon Red and Blue, Instruction manual։ Nintendo։ էջ 21 
  12. Game Freak (30 сентября 1998 года)։ Pokémon Red and Blue, Instruction manual։ Nintendo։ էջ 7 
  13. Game Freak (2004)։ Pokémon FireRed and LeafGreen Instruction Booklet։ Nintendo։ էջեր 58–59 
  14. Harris Craig (3 сентября 2004 года)։ «Pokemon FireRed Version Review»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-18-ին։ Վերցված է 24 декабря 2008 года 
  15. Game Freak (2004)։ Pokémon FireRed and LeafGreen Instruction Booklet։ Nintendo։ էջեր 62–63 
  16. IGN Staff (11 мая 2004 года)։ «Pokemon FireRed Version Preview»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-18-ին։ Վերցված է 24 декабря 2008 года 
  17. Harris Craig (4 марта 2003 года)։ «Pokémon Red/Green US bound»։ IGN։ Վերցված է 17 июня 2009 года 
  18. Game Freak (2004)։ Pokémon FireRed and LeafGreen Instruction Booklet։ Nintendo։ էջ 41 
  19. IGN Staff (11 марта 2004 года)։ «E3 2004: Pokémon Fire Red»։ IGN։ Վերցված է 17 июня 2009 года 
  20. Game Freak (30 сентября 1998 года)։ Pokémon Red and Blue, Instruction manual։ Nintendo։ էջ 2 
  21. IGN Staff։ «Guides: Pokemon: Blue and Red»։ IGN։ էջ 99։ Վերցված է 2009-02-04 
  22. IGN Staff։ «Guides: Pokemon: Blue and Red»։ IGN։ էջ 165։ Վերցված է 2009-02-04 
  23. Game Freak (30 сентября 1998 года)։ Pokémon Red and Blue, Instruction manual։ Nintendo։ էջ 3 
  24. Masuda, Junichi (30 августа 2004 года)։ «Hidden Power of Masuda»։ Game Freak։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-23-ին։ Վերցված է 22 июня 2009 года 
  25. IGN Staff։ «Guides: Pokemon: Blue and Red»։ IGN։ էջ 113։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին։ Վերցված է 24 октября 2008 года 
  26. IGN Staff (16 января 2004 года)։ «Nintendo holds back on Pokémon»։ IGN։ Վերցված է 17 июня 2009 года 
  27. IGN Staff։ «Guides: Pokemon: Blue and Red»։ IGN։ էջ 99։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին։ Վերցված է 4 февраля 2009 года 
  28. IGN Staff։ «Guides: Pokemon: Blue and Red»։ IGN։ էջ 165։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին։ Վերցված է 4 февраля 2009 года 
  29. GameSpot Staff (15 сентября 2003 года)։ «Pokémon remakes on the way»։ GameSpot։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-05-ին։ Վերցված է 17 июня 2009 года 
  30. Harris Craig (12 сентября 2003 года)։ «More Pokemon for GBA»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-18-ին։ Վերցված է 15 сентября 2009 года 
  31. Calvert Justin (26 сентября 2003 года)։ «TGS 2003: Wireless GBA multiplayer for 2004»։ GameSpot։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-05-ին։ Վերցված է 17 июня 2009 года 
  32. Harris Craig (13 мая 2004 года)։ «E3 2004: The Pokémon Creators Speak»։ IGN։ Վերցված է 17 июня 2009 года 
  33. Masuda, Junichi (28 февраля 2008 года)։ «Hidden Power of Masuda»։ Game Freak։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-23-ին։ Վերցված է 22 июня 2009 года 
  34. Rubinshteyn, Dennis։ Ichinose «GBA Pokémon Firered & Leafgreen Music Super Complete»։ RPGFan։ Վերցված է 22 июня 2009 года