Pokémon Colosseum

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Pokémon Colosseum
Pokemon Colosseum.png
ՄշակողGenius Sonority?
ՆախագծողՍատոսի Տաձիրի
ՀրատարակիչՆինթենդո
ԴիստրիբյուտորՆինթենդո
Միջերեսի լեզուճապոներեն
ՆկարիչԿեն Սուգեմորի
ԿոմպոզիտորՑուկասա Տավադա
ՂեկավարներՍատոսի Տաձիրի
ԾրագրավորողՄասուդա Ձյունիտի
Սերիայի մասՊոկեմոն
Թողարկման թվականՃապոնիայում 2003 թվականի նոյեմբերի 23-ին, ԱՄՆ-ում 2004 թվականի մայիսի 22-ին և Եվրոպայում 2004 թվականի մայիսի 14-ին
ՊլատֆորմներGame Boy (SGB-ի օգնությամբ)
Ժանրհամակարգչային դերային խաղ
Խաղի ռեժիմբազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ
PEGIPEGI 3
ESRBբոլորի համար
CEROA (Բոլոր տարիքի)
ԿրիչNintendo optical disc?
Պաշտոնական կայքnintendo.co.jp/n02/dmg/apajapbj/index.html

Pokémon Colosseum (ճապ.՝ ポケモンコロシアム Պոկեմոն Կորոսիամու, «Պոկեմոն: Կոլիզեյ») - ճապոնական համակարգչային խաղ, որը մշակել է Genius Sonority կազմակերպչությունը, և հրատարակվել է Nintendo և The Pokémon Company հրատարակչությունների կողմից Nintendo GameCube խաղային կրիչի համար նախատեսված: Այն Ճապոնիայում հրատարակվել է 2003 թվականի նոյեմբերի 21-ին, ԱՄՆ-ում 2004 թվականի մայիսի 22-ին և Եվրոպայում 2004 թվականի մայիսի 14-ին: Ի տարբերություն օրիգինալ Pokémon խաղերի, այդ խաղում չի կարելի պոկեմոններ բռնել: Pokémon Colosseum խաղում պոկեմոնները հնարավորություն են ստանում գողանալ պոկեմոններ ուրիշ մարզիչներից: Խաղում նույնպես գոյություն ունի ազատ մենամարտերի ռեժիմ:

Խաղի ընթացքը ընթանում է հորինված տարածքում, որին անվանում են Օր: Խաղի գլխավորը կերպարը, որի անունը Վես է, Ավազակյին խմբի ներկայացուցիչներից էր: Ամբողջ խաղի ընթացքում նա պետք փրկի պոկեմոններին, որոնց Դատարկության Սինդիկատը դարձրել շատ չար բոլոր նկատմամբ և ուժեղ Ավազակյին խմբի ներկայացուցիչների օգնությամբ: Վեսի հետ միասին ճանապարհորդում է նրա օգնական Րուին, որը նրան օգնում է փրկել ստվերային պոկեմոններին:

Pokémon Colosseum խաղը առաջին անգամ հրատարակվել է E3 խաղային կրիչի համար 2003 թվականին: Հատուկ պատվիրման դեպքում գնորդին նաև տալիս են նվեր դիսկի տեսքով, որը թույլ է տալիս Pokémon Ruby, Sapphire, FireRed և LeafGreen կամ Emerald խաղերի, որոնք նախատեսված են Game Boy Advance (որից նաև Colosseum) կրիչի համար, մեջ ներբեռնել շատ ուժեղ պոկեմոն Ջիրաչիին: Խաղը ստացել է շատ լավ գնահատականներ լսարանի կողմից: Լսարանը այդ խաղը գնահատում էր իր գրաֆիկայի համար, բայց այդ նույն ժամանակ անմիաբան գնահատվել է խաղի երաժշտությունը և գեյմպլեյը: Pokémon Colosseum խաղը շատ մեծ հաջողություն է ունեցել ԱՄՆ-ում: Այնտեղ վաճառվել են խաղի 1,5 միլիոն օրինակ:

Գեյմպլեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղում օգտագործվում է էկրանի երրորդ դեմքը: Խաղացողը կառավարում է պոկեմոնների մարզիչով, որի անունը Վես է: Նա ճանապարհորդում է հորիված տարածքով: Տարածքների հեռավորությունը անցնելու համար գլխավոր հերոսը օգտագործում է մոպեդը: Տարբեր տարածքներ անցնելու համար խաղացողը պետք է կատարի տարբեր հանձնարարություններ, նաև նա պետք է մասնակցի տարբեր քայլային մենամարտերում տարբեր պոկեմոնների մարզիչների հետ միասին: Ի տարբերություն օրիգինալ Pokémon սերիայի, խաղում բացակայում են հանկարծքակի հանդիպումները գիշատիչ պոկեմոնների հետ, և ակնհայտորեն, պոկեմոններին չի կարելի բռնել: Պոկեմոններին կարելի է միայն գողանալ ուրիշ պոկեմոնների մարզիչներից, բայց խաղացողը կարող է գողանալ միայն ստվերային պոկեմոններին: Նրանք պոկեմոններ են, որոնց դարձրել են ավելի կոպիտ և ուժեղ: Երբ սկսվում է խաղը, խաղացողին տրվում է երկու պոկեմոն: Նաև հնարավորություն կա փոխանակվել պոկեմոններով Pokémon Ruby, Sapphire, FireRed, LeafGreen և Emerald խաղերի հետ:

Ամեն ստվերային պոկեմոնի մոտ, որին գողացել է խաղացողը, գոյություն ունի աստիճան: Ինչքան շատ է ստվերային պոկեմոնը կապվում Վեսի հետ, այդ աստիճանը փոքրանում է: Պոկեմոնի կապումը մարզիչի նկատմամբ սկսում է մեծանալ, երբ ստվերային պոկեմոնը հաղթում է տարբեր մենամարտերում: Երբ ստվերային պոկեմոնի աստիճանը չքանում է, խաղացողը կարող է «մաքրել» նրան, բերելով Սելեբի վանքը, որը գտնվում է Ագատ տարածքում: Ստվերային պոկեմոններին խաղացողը կարող է նաև չմաքրել, բայց ավելի լավ է մաքրել, որովհետև ստվերային պոկեմոնները հաճախ չեն լսում իրենց մարզիչներին և չեն կարողնում փորձի միավորներ ստանալ[1]:

Մարտային համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ սկսվում է մենամարտը, ինտերֆեյսը փոփխվում է: Էկրանի վրա մենամարտում է խաղացողի պոկեմոնը և հակառակորդի պոկեմոնը: Խաղացողը կարող է պոկեմոնին հրաման տալ, որպեսզի նա կատարի ինչ-որ հնարք, նաև հնարավորություն կա փոխել մենամարտող պոկեմոնին ուրիշ պոկեմոնով կամ ինչ-որ իր փոխանցել նրան: Պոկեմոնները ունեն կյանքի միավորներ, եթե պոկեմոնը այն բոլորովին կորցնում է, ապա նա չի կարողանում մենամարտել, մինչև նրան չբուժի իր մարզիչը: Եթե պոկեմոնը պարտված է, ապա մարզիչը պետք նրան փոխարինի ուրիշ պոկեմոնով, որը նա ունի: Մարզիչը հնարավորություն ունի իր հետ կրել վեց պոկեմոն, եթե մարզիչի բոլոր պոկեմոնները պարտված են (խաղացողի կամ նրա հակառակորդի), ապա մարզիչը պարտված է համարվում: Ճակատամարտերի մեծ մասը կրկնակի է, այսինքն կռվում են խաղացողի երկու պոկեմոնները և հակառակորդի պոկեմոնները: Ճակատամարտերը նաև հաճախ անցկացվում են «Կոլիզեյում» (անգլ.՝ Colosseum), որը գտնվում է տարբեր քաղաքներում[2]:

Ռեժիմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի պատմության ռեժիմից, խաղում գոյություն ունի նաև ազատ մենամարտերի ռեժիմը: «Արագ մենամարտ» ռեժիմում խաղացողը մենամարտում է համակարգչի կամ ուրիշ պոկեմոնների մարզչի դեմ, օօգտագործելով պոկեմոններին, որոնք կան խաղացողի մոտ պատմություն ռեժիմից կամ յուրաքանչյուր պոկեմոնների: Այդպիսի մենամարտերում հաղթելու համար, խաղացողը չի ստանում փորձ և փող: Միայնակ մենամարտային ռեժիմում պետք է անցնել Կոլիզեյները, որտեղ կարելի է գնալ նաև պատմության ռեժիմում, և վաստակել փող (անգլ.՝ PokéCoupons), որոնց այդտեղ անվանում են պոկեփող: Այդպիսի փողի միջոցով խաղացողը կարող է գնել տարբեր իրեր: «Մեծաքանակ մենամարտերի» ռեժիմում (անգլ.՝ Gang Battle) մինչև չորս խաղացողները կարող են մասնակցել պոկեմոնների լիգայում: Առաջին խաղացողը կարող է օգտագործել պոկեմոններ պատմության ռեժիմից կամ Game Boy Advance խաղերից մեկից: Մնացած խաղացողները օգտագործում են պոկեմոններ Game Boy Advance-ից:

Ստեղծագործության հիմնական միտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սետինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի հորինված աշխարհը ներկայացնում է երկընտրանքային առաջադիմություն, բայց կենդանիների փոխարեն այդ աշխարհում ապրում են արտաքինով նման կենդանիների, որոնք տիրապետում են գերբնական ուժով: Այդ կենդանիներին անվանում են պոկեմոններ[3]: Մարդիկ, որոնց անվանում են պոկեմոնների մարզիչներ, բռնում են նրանց և սովորեցնում տարբեր հնարքների մենամարտերում մասնակցելու նպատակով: Մենամարտերում մարզիչները չեն մասնակցում, մենամարտում են միայն պոկեմոնները, իսկ մարզիչները նրանց ասում են, թե ինչ հնարք կամ հարված կատարի: Մենամարտերը շարունակվում են, մինչև մարզիչներից մեկը չի ընկնում կամ չի հանձնվում: Մենամարտերը մինչև մահ երբեք չեն անցկացվում: Ըստ օրենքի, ուժեղ և փորձով մարզիչներն արժանանում են մեծարանքի:

Խաղը ընթացքը անցնում է Օր հորինված տարածքում: Օրը անապատային տարածք է, որտեղ բացակայում են տեղերը գիշատիչ պոկեմոններին բռնելու համար (սակայն խաղի շարունակությունում, Pokémon XD: Gale of Darkness, այդտեղ կարելի բռնել գիշատիչ պոկեմոններին)[4]: Խաղի գլխավոր կերպարի անունը Վես է, սակայն խաղացողը կարող է փոխել նրա անունը և նրան տալ յուրաքանչյուր անուն: Վեսի սկզբնական պոկեմոններն են Էսպիոնը և Ամբրեոնը[5]: Գողերի խումբը ավազակային կազմակերպչություն է, որը գողանում է պոկեմոններին իրենց մարզիչների մոտից հատուկ մեքենայի օգնությամբ: Նրանք համարվում են խաղի գլխավոր չարիքը: Խաղի ընթացքի մի քիչ անց պարզվում է, իսկկականում բոլոր չարիքների հետևում է կանգնած Սինդիկատը, ով կառավարում է Գողային կազմակերպչությունը, որպեսզի ստանա պոկեմոններ և վաճառի այդ պոկեմոններին Օրի տարբեր քաղաքներում: Վեսը այդ խմբի մասնակիցներից է եղել[6]: Գողերի կազմակերպչությունը ունի շատ մասնակիցներ, այդ խումբը կառավարում են չորս հոգի՝ Միրոր Բ., Ջակիմը, Վենուսը և գիտնական Այնը[7]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի սյուժեն սկսվում է, երբ Վեսը պայթեցնում է Գողերի խմբի շենքը, և հեռանում է այդ կազմակերպությունից[8]: Վեսը սկսում է ճանապարհորդությունը Սահմանամերձ կայանատեղիից, լքված գնացքից, որը վերանորոգվել է բարիև, որը կանգնած է Օր անապատի մեջտեղում: Վեսի առաջին հակառակորդն է դառնում Վիլի անունով մի մարզիչ[9]: Հետո Վեսը լքում է կայանատեղին և գալիս է Ֆենակ սիթի քաղաք, որը գտնվում է օազիսում: Նա նկատում է երկու տղային. որոնք կրում էին մեծ պարկեր: Հաղթելով նրանց պոկեմոնների մենամարտում, Վեսը նրանց դուրս է հանում քաղաքից և ստիպում է, որ նրանք գցեն պարկերը[10]: Նա բացում է պարկը, և այնտեղից ազատում է Րուիին[11]: Այդ աղջիկը ինչ-որ հնարքների միջոցով զգում էր ստվերային պոկեմոնների: Վեսը և Րուին հանդիպում են Ֆենակայի քաղաքապետ Էս Կադեին[12]: Քաղաքապետը անհանգստացած էր Սինդիկատով, բայց նա ոչ մի գործողություն չէր կատարում այդ հարցը լուծելու համար[13]: Լքելով Ֆենակայի: Կոլիզեյը, Վեսը և Րուին հանդիպում են Գողերի խմբի հետ, որոնք Րուիին տեղեկացնում են, որ Վեսը երբեք չի եղել այդ ավազակային կազմակերպչությունում, բայց Վեսը այդ խմբի էլիտային մասում էր գտնվում[14]: Երբ Վեսը նրանք հաղթում է, Րուին նրան խնդրում է, որ նա օգնի իրեն ստվերային պոկեմոններին փրկելու գործի մեջ:

Սինդիկիատը սկսում է հետապնդել Վեսին: Ֆենակը լքելով, հերսները ուղեվորվում են դեպի Պայրիտ սիթի, որտեղ գողացել էին Րուիին: Պայրիտում ստվերային պոկեմոններ էին տալիս, երբ ինչ-որ մեկը հաղթում էր Կոլիզեյներում: Քաղաքի ոստիկանությունը չէր կարողանում դա կանխել, և այդ պատճառով Դյուկինգը քաղաքի վրա ազդող մարդկանցից էր: Նա խնդրում է Վեսին, որ նա մասնակցի այդ մենամարտերին, և լուծի այդ խնդիրները: Հերոսը հաղթահարում է չորս մարզիչների և ուզում է վերցնել իր մրցանակը, բայց Սինդիկատի խմբի մասնակիցը ճանաչում է նրան, և սկսվում է մենամարտը: Բացի դրանից, Վեսը հանդիպում է Միրոր Բ.-ին, որին հաղթում է: Վերցնելով իր հետ պոկեմոնի, որին գողացել էր Դյուկինգը, Վեսը նրան վերադարձնում է իր տիրոջը: Դյուկինգի տնում ապրում էին մի խումբ երեխաներ, որոնք անվանում էին իրենց ինֆոմացիայի հոդված: Նրանք քաղաքացիներին պատմում էին Սինդիկատի մասին: Երեխաները իրենց օգնություն են ցուցաբերում Վեսի և Րուիին:

Ընկերները ուղեվորվում են Ագատ համայնք, որը գյուղ է ժայռերի մեջտեղում: Երբ Րուին ներկայոացնում է Վեսին իր պապաիկ Էագունուին, գյուղի բնակիչը մտնում է տուն և գոռում է, որ Սուրբ քարի վրա, որը Սելեբի պոկեմոնի ալտարն էր, հարձակվել են: Վեսը պաշտպանում է քարը Սինդիկատի մի քանի ավազակներից, և տեղի բնակիչները նրան թույլ են տալիս գնալ քարի մոտ: Հետագայում պարզվում է, որ դա միակ տեղն է, որտեղ կարելի է մաքրել ստվերային պոկեմոններին: Էագուն Վեսին խորհուրդ է տալիս, որ նա մարզվի մոտակա Մենամարտերի ժայռի վրա:

Հասնելով ժայռին, ընկերները իմանում են, որ Սինդիկատը արդեն գրավել է այդ տարածքը: Հաղթելով իննը մարզիչների, Վեսը հաղթում է Դակիմային, որը Սինդիկատի կազմակերպիչենրից մեկն էր, որի մոտ գտնվում էր ստվերային Էնտեյը: Այդ պոկեմոնը երեք լեգենդար պոկեմոն-շներից մեկն էր: Հետո վեսը գնում է Ներքնատւն, որը գետնային քաղաք էր: Այն կառավարում էր Սինդիկատը և այդ գտնվում էր Պայրիտ սիթիի ներքևի մասում: Երեխաները, որոնք աշխատում էին ինֆորմացիոն գծում, Վեսին պատմում են Վենուսի մասին, որը կառավարում էր այդ քաղաքը: Հետո պարզվում է, որը Վենուսը ունի ստվերային Սույոկւնը, որը նույնպես երեք լեգենդար պոկեմոն-շներից մեկն էր: Մենամարտից հետո, Վենուսը փախչում է: Վեսի և Րուիի հաջորդ նպատակը Ստվերային պոկեմոնները լաբարատորիան է, որտեղ սովորական պոկեմոններին դարձնում են ստվերային: Հաղթելով Կանդիտիտի մարդկանցից մի քանիսին, Վեսը հաղթում է Այնային, որը Սինդիկատի ավազակյին խմբի չորրորդ կազմակերպիչն էր: Այնան ուներ վերջին լեգենդար պոկեմոն-շնին:

Վեսը ուղեվորվում է Րեալգամի աշտարակը, որտեղ նույնպես ճակատամարտում է բոլոր չորս կազմակերպիչների դեմ, իսկ հետո անցնում է Կոլիզեյը, որը գտնվում է աշտարակի գագաթին: Այնտեղ նրան է հանդիպում Կանդիտատի մարդկանցից մեկը, որը անունը Նասկուրը է: Նա ասում է, որ Վեսը պետք է ճակատամարտի չորս մարզիչների դեմ: Երբ գլխավոր հերոսը հաղթում է բոլոր չորս մարզիչներին և նրան, Նասկուրը փորձում է փոխուստի դիմել, բայց նրան հանկարծակի կանգնեցնում է Էս Կադեն, որը հայտարարում է, որ նա Կանդիտատի ավազակային կազմակերպչության գլխվորն է: Վեսը հաղթում է նրան, և Էսը փորձում է փոխուստի դիմել ինքնաթիռի օգնությամբ, բայց նրան հանկարծակի կանգնեցնում է լեգենդար պոկեմոն Հո-ոհ-ը: Ի վերջո Նասկուրան և Էսը ձերբակալվում են:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vassar Darryl (29 марта 2004 года)։ «Pokémon Colosseum»։ GameSpy։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-15-ին։ Վերցված է 2 августа 2010 года 
  2. IGN Staff (4 февраля 2004 года)։ «Pokemon Colloseum Update»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-15-ին։ Վերցված է 20 ноября 2010 года 
  3. Harris Craig (4 марта 2003 года)։ «Pokémon Red/Green US bound»։ IGN։ Վերցված է 17 июня 2009 года 
  4. Torres Ricardo (15 марта 2004 года)։ «Pokémon Colosseum Preview»։ GameSpot։ Վերցված է 1 июля 2010 года 
  5. «Pokemon Colosseum - GC - Review»։ GameZone։ 23 марта 2004 года։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-15-ին։ Վերցված է 16 июня 2010 года 
  6. Davis Ryan (22 марта 2004 года)։ «Pokemon Colosseum Review»։ GameSpot։ Վերցված է 1 апреля 2010 года 
  7. Davis Ryan (March 22, 2004)։ «Pokemon Colosseum Review»։ GameSpot։ Վերցված է April 1, 2010 
  8. Կաղապար:Cite video game
  9. Կաղապար:Cite video game
  10. Կաղապար:Cite video game
  11. Կաղապար:Cite video game
  12. Կաղապար:Cite video game
  13. Կաղապար:Cite video game
  14. Կաղապար:Cite video game

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]