Կանաչ մեղվակեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Merops persicusից)
Կանաչ մեղվակեր
Կանաչ մեղվակեր
Կանաչ մեղվակեր
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Coraciimorphae
Կարգ Coraciiformes
Ընտանիք Մեղվակեր (Meropidae)
Ցեղ Merops
Տեսակ Կանաչ մեղվակեր (M. persicus)
Միջազգային անվանում
Merops persicus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Կանաչ մեղվակեր (լատին․՝ Merops persicus), մեղվակերների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 27-31 սմ է, թևերի բացվածքը՝ 46-49 սմ, կենդանի զանգվածը՝ 47-50 գ։ Փետրածածկը հիմնականում կանաչ է, պոչի կենտրոնական փետուրները՝ երկար։ Հասունի մարմնի ընդհանուր գունավորումը կանաչ է, դիմային մասը՝ կապույտ, սև ու սպիտակ։ Կզակը դեղին է, թևատակի ծածկող փետուրները, կոկորդը՝ շիկակարմրավուն, գոտկատեղը՝ կապույտ երանգով։ Երիտասարդն ավելի խամրած է, փետուրների ծայրերը՝ բաց գույնի, պոչի դուրս ցցված հատվածը բացակայում է։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքը ճարպիկ է, աշխույժ, ձայնը՝ սրնգային, զրնգուն։ Թռչում է ուղիղ գծով՝ թևերի ոչ հաճախակի թափահարումներով, գետնից ոչ բարձր և կարճատև, հաջորդ պահին թառում է էլեկտրալարերին կամ նստում գետնին։ Բնակվում է կավոտ զառիթափերով կիսաանապատներում, խուսափում է շինություններից, անտառապատ տարածքներից։ ՀՀ-ում միակ բնադրագաղութը Արարատի մարզի Սուրենավան և Արմաշ գյուղերի ծայրամասերում է՝ Արաքս գետի ձկնաբուծական տնտեսությունների տարածքում։ Առանձին գրանցումներ են կատարված Մեղրիից դեպի հարավ՝ Իրանի սահմանում։ Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մայիսի առաջին տասնօրյակից։ Բնադրվող է, հազվագյուտ։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է թռչող միջատներով (մեղուներ, կրետներ

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսային Եգիպտոսից և Մերձավոր Արևելքից մինչև Ղազախստան և Հյուսիսարևելյան Հնդկաստան։ Հայաստանում հայտնի է Արարատյան հարթավայրի կիսաանապատային տեղանքներում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում քիչ մտահոգող կարգավիճակով և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Պահպանման հատուկ միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.