Կանաչ մեղվակեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաչ մեղվակեր
Կանաչ մեղվակեր
Merops persicus
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Մեղվակերներ
Լատիներեն անվանում
Merops persicus
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կանաչ մեղվակներ (լատ.՝ Merops persicus), մեղվակերների ընտանիքի թռչուն։ Բնադրվող է, հազվագյուտ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 27-31 սմ է, թևերի բացվածքը՝ 46-49 սմ, կենդանի զանգվածը՝ 47-50 գ։ Փետրածածկը հիմնականում կանաչ է, պոչի կենտրոնական փետուրները՝ երկար։ Հասունի մարմնի ընդհանուր գունավորումը կանաչ է, դիմային մասը՝ կապույտ, սև ու սպիտակ։ Կզակը դեղին է, թևատակի ծածկող փետուրները, կոկորդը՝ շիկակարմրավուն, գոտկատեղը՝ կապույտ երանգով։ Երիտասարդն ավելի խամրած է, փետուրների ծայրերը՝ բաց գույնի, պոչի դուրս ցցված հատվածը բացակայում է։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռիչքը ճարպիկ է, աշխույժ, ձայնը՝ սրնգային, զրնգուն։ Թռչում է ուղիղ գծով՝ թևերի ոչ հաճախակի թափահարումներով, գետնից ոչ բարձր և կարճատև, հաջորդ պահին թառում է էլեկտրալարերին կամ նստում գետնին։ Բնակվում է կավոտ զառիթափերով կիսաանապատներում, խուսափում է շինություններից, անտառապատ տարածքներից։ ՀՀ-ում միակ բնադրագաղութը Արարատի մարզի Սուրենավան և Արմաշ գյուղերի ծայրամասերում է՝ Արաքս գետի ձկնաբուծական տնտեսությունների տարածքում։ Առանձին գրանցումներ են կատարված Մեղրիից դեպի հարավ՝ Իրանի սահմանում։ Գարնանային ամենավաղ վերադարձը՝ մայիսի 1-ին տասնօրյակից։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է թռչող միջատներով (մեղուներ, կրետներ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png