Me (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Me
Ջիսուի սինգլային ալբոմ
ԹողարկվածՄարտի 31, 2023 (2023-03-31)
Լեզուկորեերեն և անգլերեն
Լեյբլ

«Me», հարավկորեացի երգչուհի և Blackpink գըրլ բենդի անդամ Ջիսուի դեբյուտային սինգլային ալբոմը։ Թողարկվել է 2023 թվականի մարտի 31-ին՝ YG Entertainment և Interscope Records լեյբլների միջոցով[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հունվարի 25-ին՝ իր երկրպագուների հետ օնլայն հանդիպման ժամանակ Ջիսուն հաստատել է, որ 2022 թվականին դեբյուտ կունենա որպես սոլո արտիստ[2]։ 2023 թվականի հունվարի 2-ին YG Entertainment-ը հաստատել է, որ 2023 թվականին Ջիսուն սոլո դեբյուտ կկատարի և որ ալբոմի շապիկի համար նկարահանումները ավարտված են[3][4]։

Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ երաժշտական տեսահոլովակի նկարահանումները արտերկրում են տեղի ունեցել։ Նաև հայտարարվել է, որ տեսահոլովակը ամենաթանկն է խմբի գործունեության պատմության մեջ[5]։

Մարտի 6-ին՝ Ջիսուի պաշտոնական ինստագրամյան էջում հրապարակվել է ալբոմի թողարկման մասին առաջին թիզերը[6]։ Նույն օրը սկսվել է ալբոմի նախավաճառքը (CD, LP, Kit)[7]։ Մարտի 8-ին հրապարակվել է ալբոմի պաշտոնական պաստառը, ինչպես նաև հայտնի է դարձել ալբոմի անվանումը[6]։ Մարտի 10-ին Melon երաժշտական հարթակը հրապարակել է մարտ ամսվա դեբյուտների և քամբեքների ցանկը, որում ընդգրկված է նաև Ջիսուն[8]։ Մարտի 12-ին թողարկվել է ալբոմի երկրորդ թիզերը[9]։

Ջիսուն դարձել է Blackpink-ի վերջին անդամը Ջեննիից (2018), Ռոսեից (2021) և Լիսայից (2021) հետո, ով դեբյուտ է կատարում որպես սոլո արտիստ։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլային ալբոմը թողարկվել է երեք ֆիզիկական տարբերակով՝ CD, LP և Kit։ LP-ն ներկայացվել է սև և կարմիր տարբերակներով։ Ջիսուն իր ներդրումն է ունեցել ալբոմի ձևավորման մեջ[10][11]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Տևողություն
1. «Flower»   2:53
2. «All Eyes on Me»   2:44
5:37
«Me» (միայն CD-ի հավելյալ երգեր)
# Անվանում Տևողություն
3. «Flower» (գործիքավորում) 2:53
4. «All Eyes on Me» (գործիքավորում) 2:44
11:14

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ Տարբերակ Լեյբլ Ծան.
Աշխարհում Մարտի 31, 2023 Օրիգինալ [10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 이유민 (2023 թ․ մարտի 9). «블랙핑크 지수, 첫 솔로앨범은 'ME'». Sports.khan (կորեերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 9-ին.
  2. Carmen Chin (2022 թ․ հունվարի 27). «BLACKPINK's Jisoo says she'll make her solo debut this year». NME (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 15 de enero de 2023-ին.
  3. 추승현 (2023 թ․ հունվարի 2). «블랙핑크 지수, 솔로 데뷔 임박…"재킷 사진 촬영 마쳐"». YG LIFE (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.
  4. 윤상근 (2023 թ․ հունվարի 2). «블랙핑크 지수, 2023년 솔로 컴백 확정 "재킷 촬영 끝"[공식]». STARNEWS (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.
  5. 추승현 (2023 թ․ փետրվարի 21). «YG, 지수 첫 솔로 MV에 '역대급 제작비' 투입 "해외 올로케 촬영"». YG LIFE (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 9-ին.
  6. 6,0 6,1 E. Cha (2023 թ․ մարտի 5). «Update: BLACKPINK's Jisoo Unveils Breathtaking Solo Debut Teaser For "ME"». soompi.com (անգլերեն). Soompi. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.
  7. Nayeoni (2023 թ․ մարտի 6). «Today Starts BLACKPINK Jisoo's Solo Album Pre Sale». kpopping.com (անգլերեն). kpopping.com. Վերցված է 2023 թ․ մարտի 9-ին.
  8. Melon (2023 թ․ մարտի 10). «글로벌 콜라보와 월드 스타들의 솔로 데뷔까지,🔥 3월의 컴백 아티스트 라인업을 공개합니다!». Twitter (անգլերեն). Twitter. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  9. Janie-Reign (2023 թ․ մարտի 12). «BLACKPINK's Jisoo unveils gorgeous new album title poster for solo single 'ME'». allkpop.com (անգլերեն). kpopping.com. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.
  10. 10,0 10,1 Lee Da-gyeom (2023 թ․ մարտի 6). «"직접 디자인 참여"...블랙핑크 지수, 솔로 앨범 예판 시작». Maeil Business Newspaper (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  11. Ktown4u (2023 թ․ մարտի 6). «"직접 디자인 참여"...블랙핑크 지수, 솔로 앨범 예판 시작». Ktown4u (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)