Solo (երգ, Ջեննի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Solo»
«Solo» սինգլի շապիկը (Ջեննի, {{{տարեթիվ}}})
Ջեննիի սինգլը
ԹողարկվածՆոյեմբերի 12, 2018 (2018-11-12)
Ֆորմատ
Ձայնագրված2018
Ժանր
ԵրգահանԹեդի Փաք
Տևողություն2:49
Լեյբլ
Պրոդյուսեր
  • Թեդի Փաք
  • 24
 «Solo»

«Solo», հարավկորեացի երգչուհի և Blackpink գըրլ բենդի անդամ Ջեննիի դեբյուտային սոլո սինգլը, որը թողարկվել է 2018 թվականի նոյեմբերի 12-ին YG Entertainment և Interscope Records լեյբլների միջոցով։ Երգը գրել են Թեդի Փաքը և Ջեննին և պրոդյուսերավորվել է Փաքի և 24-ի կողմից։ 2020 թվականի մայիսի տվյալներով երգի երաժշտական տեսահոլովակը ՅուԹյուբ հարթակում ունի ավելի քան 459 միլիոն դիտում և 7 միլիոն հավանում։

Պատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեննիի սոլո դեբյուտի մասին հայտարարվել է YG Entertainment-ի կողմից` 2018 թվականի հոկտեմբերի 27-ին` սոցցանցերի տարբեր էջերում տեղադրված գովազդային պաստառների միջոցով[2]։ Մեկ օր հետո, 23 վայրկյան տևողությամբ թիզերը հրապարակվել է Blackpink խմբի ՅուԹյուբյան պաշտոնական ալիքում։ Երկրորդ թիզերը հրապարակվել է մեկ շաբաթ անց, որում ցուցադրվում է ֆոտոստուդիայում նրա ելույթը տարբեր հագուստներով[3][4]։ Երրորդ և վերջին թիզերը հրապարակվել է սինգլի թողարկումից չորս օր առաջ, որում նա ցուցադրվում է տարբեր վայրերում և տարբեր հագուստներով [5]: Սինգլը թողարկվել է թվային ներբեռնման ձևաչափով` 2018 թվականի նոյեմբերի 12-ին։

Առաջխաղացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեննին երկրպագուների հետ հանդիպման ժամանակ, դեկտեմբերի 16, 2018:

«Solo»-ի առաջխաղացման համար Ջեննին մի քանի անգամ ելույթ է ունեցել երգով։ Երգը առաջին անգամ կատարել է Սեուլի Olympic Gymnastics Arena-ում` Blackpink-ի համերգի ժամանակ նոյեմբերի 10-ին և 11-ին[3][6]։ Նա նոյեմբերին և դեկտեմբերին չորս անգամ կատարել է երգը Inkigayo-ի ժամանակ և երեք անգամ հաղթել է։ Նույն ամսին, խումբը «Solo» և «Ddu-Du Ddu-Du» երգերը կատարել է Gayo Daejeon-ի ժամանակ։ Երգով նաև ելույթ է ունեցել Կոաչելլա փառատոնի ժամանակ` 2019 թվականի ապրիլի 12-ին [7] Երգի ֆիզիկական տարբերակը թողարկվել է 2018 թվականի նոյեմբերի 18-ին։ Հատուկ տարբերակում ներառված են CD, 72 էջանոց ֆոտոգիրք, երկուկողմանի պաստառ, պատահական ֆոտոքարտ և երգի տեքստով բացիկ[8]։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Մեծ Բրիտանիայում` ռեժիսոր Հան Սա Մինի կողմից[1][9]։ Նոյեմբերի 15-ին, խմբի ՅուԹյուբյան ալիքում թողարկվել է «Solo»-ի խորեոգրաֆիայի հոլովակը։ 2020 թվականի մայիսի տվյալներով հոլովակը ունի 166 միլիոն դիտում և ավելի քան 2 միլիոն հավանում[10]։Այժմ 2022 թվականի մարտի տվյալներով `հոլովակն ունի 809 միլիոն դիտում։

Առևտրային հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի թվային տարբերակը դեբյուտ է կատարել Gaon չարթի առաջին հորիզոնականում, իսկ ֆիզիկական տարբերակը դեբյուտ է կատարել ալբոմների չարթի երկրորդ հորիզոնականում։ CD-ն վաճառվել է ավելի քան 48 000 օրինակով Հարավային Կորեայում[11]։

Իրավունքներ և ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակիցներ
  • Թեդի Փաք` պրոդյուսեր, հեղինակ
  • 24` պրոդյուսեր, հեղինակ
  • Ջեննի` հեղինակ, խորեոգրաֆիա
Տեսահոլովակ
  • Հան Սա Մին` տեսահոլովակի ռեժիսոր

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներբեռնում և սթրիմինգ
  • 1. «Solo»` 2:49
CD
  • 1. «Solo»` 2:49
  • 2. «Solo» գործիքավորում` 2:49

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ
Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ծան.
2019 Gaon Chart Music Awards Տարվա երգ, նոյեմբեր Հաղթանակ [12]
Mnet Asian Music Awards Լավագույն պարային ելույթ Առաջադրված [13]
2020 Golden Disc Awards Թվային բոնսանգ Հաղթանակ [14]

Հեռուստատեսային նախագծերի մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագիծ Ամսաթիվ Ծան.
Inkigayo (SBS) Նոյեմբերի 25, 2018 [15]
Դեկտեմբերի 2, 2018 [16]
Դեկտեմբերի 16, 2018 [17]

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2018-19) Բարձրագույն
դիրք
Կանադա Canadian Hot 100[18] 67
Ճապոնիա Japan Hot 100[19] 22
Malaysia (RIM)[20] 2
New Zealand Hot Singles (RMNZ)[21] 13
Շոտլանդիա Scottish Singles Top 40[22] 80
Singapore (RIAS)[23] 2
South Korea (Gaon)[24] 1
South Korea (Billboard)[25] 1
Միացյալ Թագավորություն UK Download Chart[26] 72
US World Digital Song Sales (Billboard)[27] 1

Տարեվերջյան չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2018) Դիրք
South Korea (Gaon)[28] 86
Չարթ (2019) Դիրք
South Korea (Gaon)[29] 35

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
United States 10,000[30]
Սթրիմինգ
South Korea[31] Platinum 100,000,000

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Ծան.
Տարբեր Նոյեմբերի 12, 2018 [32]
Նոյեմբերի 18, 2019 CD [8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Herman, Tamar (2018 թ․ նոյեմբերի 12). «Blackpink's Jennie Goes 'Solo' in Glam Video: Watch». Billboard. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  2. «블랙핑크 제니, 첫 솔로곡명은 'SOLO'..테디와 의기투합 [공식입장]» [Blackpink's Jenny to release Teddy produced first song 'Solo' [Official announcement]] (կորեերեն). OSEN. 2018 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  3. 3,0 3,1 Lee, Min-young (2018 թ․ նոյեմբերի 4). «Blackpink Jennie's second solo teaser out [Video]». The Korea Times. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  4. «Jennie – 'Solo' Teaser Video #2». YG Entertainment, Interscope Records. 2018 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին – via YouTube.
  5. Marie, Annie (2018 թ․ նոյեմբերի 9). «Black Pink singer Jennie teases solo music video». UPI. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  6. «Jennie – 'Solo' Performance [In your area] Seoul». YG Entertainment, Interscope Records. 2018 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին – via YouTube.
  7. Ginsberg, Gab (2019 թ․ ապրիլի 13). «Blackpink Rule Coachella With Electrifying Debut Performance». Billboard. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  8. 8,0 8,1 «BLACKPINKからソロ・デビューするジェニー、ソロ・デビュー曲 "SOLO"のCD付き1stフォトブック» (ճապոներեն). Tower Records Japan. 2018 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  9. «Jennie Reveals MV Making of 'Solo', "An Alter Ego Unseen from Blackpink"». YG Life. 2018 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  10. https://www.youtube.com/watch?v=vdDuCvCrcKg
  11. «[2019 가온차트]디지털 베스트 11월, 제니 '솔로'». News1 (կորեերեն). 2019 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  12. Gaea Katreena Cabico (2019 թ․ հոկտեմբերի 25). «LIST: Official nominees for 2019 MAMA». The Philippine Star. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  13. «[2020 골든디스크] 청하X블랙핑크 제니, 본상 수상 '솔로퀸 활약'». n.news.naver.com (կորեերեն). 2020 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  14. «'인기가요' 제니 "솔로활동 허전하지만 하루하루 행복"[결정적장면]». Newsen (կորեերեն). 2018 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  15. «'인기가요' 제니, 'SOLO'로 또 1위…송민호·워너원 등 '역대급 컴백' [종합]». OSEN (կորեերեն). 2018 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  16. «'인기가요' 제니, 'SOLO' 막방에 또 1위 4관왕..엑소·데이식스 컴백[종합]». OSEN (կորեերեն). 2018 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  17. Illegal name entered Jennie/Jennie/chart?f=793 Jennie Album & Song Chart History Canadian Hot 100 for Jennie. Ստուգվել է April 17, 2019.
  18. Illegal name entered Jennie/Jennie/chart?f=848 Jennie Album & Song Chart History Japan Hot 100 for Jennie. Ստուգվել է April 17, 2019.
  19. «Top 20 Most Streamed International & Domestic Singles In Malaysia» (PDF). Recording Industry Association of Malaysia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  20. «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2018 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  21. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է April 17, 2019.
  22. «Singapore Top 30 Digital Streaming Chart – Week 46» (PDF). Recording Industry Association (Singapore). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  23. «Digital Chart – Week 46 of 2018» (կորեերեն). Gaon Digital Chart. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  24. «Kpop Hot 100: November 12–18, 2018». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  25. Archive Chart UK Download Chart. The Official Charts Company. Ստուգվել է April 9, 2020.
  26. «World Digital Song Sales: December 1, 2018». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  27. «2018년 Digital Chart» [Digital Chart – 2018] (կորեերեն). Gaon Music Chart. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  28. «2019년 Digital Chart». Gaon Chart (կորեերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  29. Real, Evan (2018 թ․ դեկտեմբերի 7). «How K-Pop Superstars BLACKPINK Are Rewriting the Girl Group Narrative». Hollywood Reporter. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  30. «South Korea single certifications – Jennie – SOLO(Streaming)» (կորեերեն). Korea Music Content Association(KMCA). Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  31. «Jennie – Solo – Single». YG Entertainment, Interscope. 2018 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին – via Itunes Store.