Mail.Ru

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Mail.Ru
Mail.Ru Group logo.svg
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է2005
ՀիմնադիրՅուրի Միլներ և Dmitry Grishin?
ՎայրՄոսկվա, Ռուսաստան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ԱրդյունաբերությունՆերդրումային ընկերություն
Հասույթ51 744 000 000 Ռուսական ռուբլի (2017)[1]
Աշխատողների թիվ3122 մարդ (2015)[2]
Մայր ընկերությունUSM Holdings?[3]
ՍեփականատերMegaFon?[3]
Կայքcorp.mail.ru/ru
ԲորսաԼոնդոնի ֆոնդային բորսա
Mail.Ru Group Վիքիպահեստում

Mail.Ru Group, ՍՊԸ (հիմնականում վերաբերում է Mail.Ru), ռուսական ինտերնետային ընկերություն է: Այն հիմնվել է 1998 թվականին` որպես Էլեկտրոնային փոստի ծառայություն, և շարունակել է դառնալ գլխավոր կորպորատիվ գործիչ համացանցի ռուսալեզու սեգմենտում: 2013 թվականի դրությամբ ըստ comScoreMail.ru-ին պատկանող կայքերը հավաքել են Ռուսաստանում ամենամեծ լսարանը և գրավել են առավելագույն ժամանակի պահպանումը[4]:

Ամսական կտրվածքով Mail.Ru-ի կայքերը հասնում են ռուսաստանյան համացանցի օգտագործողների մոտավոր 86%-ի, և այս ընկերությունն ընդգրկված է խոշորագույն ինտերնետ ընկերությունների առաջատար հնգյակում` հիմնվելով դիտված էջերի ընդհանուր թվի վրա: Mail.Ru-ն համապատասխանաբար վերահսկում և համագործակցում է 3 խոշորագույն և ամենաճանաչված ռուսական սոցիալական կայքերի` ՎԿոնտակտեի, Օդնոկլասնիկի և My World@Mail.Ru[5][6]:

Mail.Ru-ն զբաղեցնում է Ռուսաստանի ամենաճանաչված ՎԿոնտակտե սոցիալական ցանցի բաժնետոմսերի 100%-ը, իսկ Qiwi-ում` բաժնեմասերի փոքրամասնությունը, նախկին OE ներդրումները (15.04%): Այն նաև գործում է երկու ակնթարթային հաղորդակցման ցանցերի (Mail.Ru Agent and ICQ), էլեկտրոնային փոստ ծառայություն և Mail.ru ինտերնետային պորտալ, ինչպես նաև մի շարք առցանց խաղերի հետ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնեսն ի սկզբանե պատկանում էր Port.ru-ին, ընկերություն, որը հիմնադրվել է 1998 թվականին Եվգենի Գոլանդի, Մայքլ Զայցևի և Ալեքսեյ Կրիվենկովի կողմից, որպես DataArt-ից լրացուցիչ եկամուտ: Այն ստացել է նախնական 1 մլն ԱՄՆ դոլարի ներդրում` հայտնի ներդրող (և սուսերամարտի չեմպիոն) Ջեյմս Մելչերի կողմից:

Ռուսաստանի շուկայում առաջին դիրքում հայտնվելու համար Mail.Ru-ի բիզնեսն արագորեն ընդլայնվեց 2000 թվականին: 2000-2001 թվականներին տեխնոլոգիական պղպջակների փլուզմամբ ընկերության ընդլայնման ֆինանսավորման փորձերը խափանվեցին, և Mail.ru-ն ստիպված եղավ փնտրել միավորման գործընկերներ:

Յուրի Միլները 2001 թվականին` NetBridge-ի (մի քանի համացանցային ապրանքների սեփականատեր) ղեկավարման ժամանակ, համոզեց գործարար Իգոր Լինշիթսին միանալ Mail.ru-ի բիզնեսին` NetBridge-ի հետ: Հետագայում Իգոր Լինշիթսը ազդեցիկ դեր խաղաց Mail.ru-ի բիզնեսի զարգացման գործում: Միավորումից հետո Միլները դարձավ Mail.ru-ի գլխավոր գործադիր տնօրենը:

Ընկերությունն իր ներկայիս անունով սկսել է գործել 2001 թվականի հոկտեմբերի 16-ին: Մինչ այդ նրա ապրանքանիշը պատկանում էր Port.ru-ին: Այն գլխավորում էր Դմիտրի Գրիշինը: 2009 թվականի դրությամբ նրա գլոբալ` Alexa վարկանիշը 29 է[7]:

2003 թվականին Միլները հրաժարական տվեց Mail.Ru-ի գործադիր տնօրենի պաշտոնից և հետագայում ստեղծեց մեկ այլ համացանցային ձեռնարկություն` Digital Sky Technologies (DST)[8]: 2006 թվականին Իգոր Լինշիթսը Mail.ru-ում իր բաժնեմասը վաճառեց Թայգեր հիմնադրամին և Միլների DST-ին`ավելի քան 100 մլն դոլարով: 2010 թվականի սեպտեմբերին DST-ն իր անունը փոխեց` դարձնելով Mail.ru Group[9]: Դմիտրի Գրիշինը դարձավ Mail.ru Group-ի հիմնադիրներից մեկը[10]:

2010 թվականի հոկտեմբերին Mail.ru-ն հայտարարեց IPO պլաններ` դուստր ձեռնարկության լոնդոնյան ֆոնդային շուկայի ցանցի միջոցով, որը նույնպես կոչվում էր Mail.ru և արժեր ավելի քան 5 մլրդ դոլար[11]: IPO-ն ներկայացնելու էր դուստր ձեռնարկությունների 17% բաժնետոմսերը: Դուստր ձեռնարկությունը պետք է ներառեր Ֆեյսբուք սոցիալական ցանցի բաժնետոմսերի մեկ քառորդ մասը, ինչպես նաև բաժնետոմսեր` ռուսական երկու խոշորագույն սոցիալական ցանցերում և Mail.ru-ում: Ընկերությունը վարձել է Goldman Sachs, JP Morgan, Morgan Stanley և VTB Capital-ին` ցանցերը վարելու համար:

2012 թվականի մարտին Յուրի Միլները հրաժարվեց Mail.ru-ի նախագահի պաշտոնից և դուրս եկավ տնօրենների խորհրդից[12]: Դմիտրի Գրիշինն ընտրվեց տնօրենների խորհրդի անդամ և նշանակվեց որպես խորհրդի նախագահ` պահպանելով գլխավոր տնօրենի իր պաշտոնը: Կառավարման կամ խորհրդի հետ կապված այլ փոփոխություններ չկային[13]:

2012 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ Mail.Ru-ն չի շարունակի օգտագործել Google-ի որոնման ծառայությունները[14]: Mail.Ru-ի սեփական շարժիչի օգտագործման լիարժեք միգրացիան տեղի է ունեցել 2013 թվականի ամռանը[15]:

2012 թվականի վերջում հայտնի դարձավ Mail.ru Group-ի` My.com տիրույթի կրկնակի գնորդ: Դա մեկնաբանվում էր որպես համաշխարհային գերիշխող շուկաների և այս անունով առաջիկա ծառայությունների վերստեղծման մասին[16]: 2012 թվականի վերջում Mail.ru Group-ը գնեց ուկրաինական էլեկտրոնային փոստի ծառայությունը` mail.ua-ն, և այս տիրույթում էլեկտրոնային փոստի հասցեների գրանցման օգտագործումը` սկսած 2013 թվականի ապրիլի 23-ից[17]:

2018 թվականի սեպտեմբերին Alibaba-ն հայտարարեց Mail.Ru-ի 10% բաժնետոմսերի գնման մասին,որոնք արժեցան 484 մլն դոլար[18][19]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

• Ըստ Alexa-ի տվյալների` 2007 թվականի հունիսին Mail.ru-ն համացանցում ռուսական ամենահայտնի կայքն էր[20]:

2005 թվականին կային ավելի քան 30 մլն օգտատերեր` օրական 25 մլն էլեկտրոնային փոստերով:

2006 թվականի վերջում հայտարարվեց, որ Yandex-ի հետ ռազմավարական համաձայնություն է ձեռք բերվել` Google-ի փոխարեն Yandex որոնման համակարգի օգտագործման մասին: Այն վերականգնվել է 2010 թվականի հունվարին[21]: Այս համագործակցությունը նվազել է 2012 թվականի[14] նոյեմբերին` սեփական շարժիչի միգրացիայով, որն ավարտվել է 2013 թվականի կեսերին[15]:

2007 թվականի հունվարին Mail.ru-ի բաժնետոմսերի 30%-ը գնել է հարավաֆրիկյան Naspers ընկերությունը` 165 մլն դոլարով[22]:

Ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Mail.Ru Group-ը առաջարկում է մի շարք առցանց հաղորդակցման ապրանքներ և ժամանցային ծառայություններ` ամբողջ աշխարհում ռուսախոս օգտատերերի համար. • Էլեկտրոնային փոստ և պորտալ. էլեկտրոնային փոստ, գլխավոր էջ, բովանդակային ծրագրեր:

• Սոցիալական ցանցեր. VK, Ok.ru, My World:

• Ակնթարթային հաղորդագրություններ. Agent, ICQ:

• Առցանց խաղեր. MMO խաղեր, սոցիալական խաղեր, բջջային խաղեր:

• Որոնում և էլեկտրոնային առևտուր. որոնում, գլխաորսություն, գների համեմատում:

• My.com. ինտեգրված հաղորդակցվելու և զվարճանքի հարթակ:

• Ամպ. ամպային պահոց, որը նման է Dropbox-ին, ծրագրեր, որոնք հասանելի են համակարգիչների և սմարթֆոնների համար[23]:

• DST Global. մասնավոր կապիտալ և ռիսկային կապիտալի ներդրում[24]:

Հակասություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 15-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Mail.ru-ի և դրա կողմից լայնածավալ օգտագործվող սոցիալական ցանցերի, այդ թվում նաև` ՎԿոնտակտե և Օդնոկլասնիկի սոցիալական ցանցերն արգելելու մասին` որպես Ղրիմի անընդունելության և Ռուսաստանի` դոնբասյան պատերազմում ներգրավվելու և շարունակական պատժամիջոցներ կիրառելու միջոց[25][26]: Այս գործընթացը լայնորեն քննադատվում էր որպես գրաքննություն, իսկ «Լրագրողներ առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը դատապարտեց արգելքը` անվանելով այն «անհամաչափ միջոց, որը լրջորեն խաթարում է Ուկրաինայի ժողովրդի տեղեկատվության և խոսքի ազատության իրավունքը»[27][28]: Mail.ru-ն ինքն էլ գնահատեց (2017 թվականի օգոստոսին), որ արգելքը նրանց համար արժեցել է 2017 թվականի ընդհանուր եկամուտների մոտավորապես 1.5%-ը[29]:

2017 թվականի նոյեմբերի 5-ին «Դրախտի փաստաթղթեր»-ը` օֆշորային ներդրման հետ կապված մի շարք գաղտնի էլեկտրոնային փաստաթղթեր, բացահայտեցին, որ Ռուսաստանի պետական կառույցները Վլադիմիր Պուտինի հետ 2009-2011 թվականներին խոշոր ներդրումներ են կատարել Ֆեյսբուքի և Twitter-ի մեջ` ռուս-ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Յուրի Միլների միջոցով, ով Mail.Ru-ի և DST Global-ի հիմնադիրն է, ով ընկերակցել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի[30] հետ և եղել է Ջարեդ Կուշների` նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի բիզնես գործընկերը[31]:

Կրեմլի սեփականություն հանդիսացող ընկերությունը` ՎՏԲ բանկը, DST Global-ին հատկացրել է 191 մլն դոլար, որն էլ օգտագործել է այն 2011 թվականին` Twitter-ի մի մեծ մաս գնելու համար: Կրեմլի կողմից վերահսկվող Գազպրոմի դուստր ձեռնարկությունը ֆինանսավորեց մի ներդրումային ընկերություն, որը համագործակցեց DST Global-ի հետ` Facebook-ում բաժնետոմսեր գնելու համար` 2012 թվականին միլիոններ հավաքելով սոցիալական լրատվամիջոցների հսկայական հրապարակումից: Twitter-ը նույնպես հրապարակվել է 2013 թվականին: 2014 թվականին ԱՄՆ կառավարությունը ՎՏԲ-ին պատժել է Ղրիմում ռուսական ռազմական միջամտության համար, սակայն այդ ժամանակ DST Global-ը վաճառել էր իր բաժնետոմսերը Twitter-ին: Facebook-ի IPO-ից չորս օր անց DST Global դուստր ձեռնարկությունը մոտավորապես 1 մլրդ դոլարով վաճառեց Facebook-ի ավելի քան 27 մլն բաժնետոմսեր[32]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Рейтинг крупнейших компаний России по объему реализации продукцииExpert RA.
  2. https://corp.imgsmail.ru/media/files/mail.rugrouparfy2015.pdf
  3. 3,0 3,1 https://corp.imgsmail.ru/media/files/mail.rugrouparfy2016.pdf
  4. comScore. Which Sites Capture The Most Screen Time in Russia?
  5. comScore. Russians Spend over 6 hours a Month on Odnoklassniki
  6. Mail.ru Takes Over ‘Russia’s Facebook’ Vkontake In $1.47B Deal
  7. «Global Top Sites»։ Alexa.com։ 2009-06-30։ Արխիվացված օրիգինալից-ից 2009-03-02-ին։ Վերցված է 2011-12-21 
  8. Digital Sky Technologies ("DST") Changes Name to Mail.ru Group Archived October 20, 2010, at the Wayback Machine.
  9. Weaver Courtney (2010-10-26)։ «Testing Russian charm in the City»։ Ft.com։ Վերցված է 2011-12-21 
  10. «Mail.ru group corporate governance»։ mail.ru group։ 2012-03-18։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-28-ին։ Վերցված է 2012-03-18 
  11. Weaver Courtney (2010-10-08)։ «Investors offered a slice of Facebook»։ Ft.com։ Վերցված է 2011-12-21 
  12. «Yuri Milner Is Freed From Mail.ru Board To Take Care Of Business»։ TechCrunch։ 2012-03-14։ Վերցված է 2012-03-18 
  13. «Yuri Milner Is Freed From Mail.ru Board To Take Care Of Business»։ TechCrunch։ 2012-03-14։ Վերցված է 2012-03-18 
  14. 14,0 14,1 Mail.Ru откажется от поисковых услуг Google // Vesti.ru (ռուս.)
  15. 15,0 15,1 Jennifer Slegg: Russia's Mail.Ru Drops Google Search, Launches Own Search Engine // searchenginewatch.com, July 3, 2013
  16. Mail.ru пойдет за рубеж с новым именем // dp.ru, October 30, 2012 (ռուս.)
  17. «Mail.Ru открыла регистрацию почтовых адресов в домене @mail.ua - AIN.UA» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-10-ին։ Վերցված է 2013-05-02 
  18. «Terms of Service Violation»։ www.bloomberg.com։ Վերցված է 2018-09-12 
  19. Kurmanaev Anatoly, Woo Stu (2018-09-11)։ «Alibaba Teams Up With Russian Tech Giant»։ Wall Street Journal (en-US)։ ISSN 0099-9660։ Վերցված է 2018-09-12 
  20. «www.alexa.com»։ www.alexa.com։ 2009-06-30։ Վերցված է 2011-12-21 
  21. Tuesday, December 15th, 2009 (2009-12-15)։ «Confirmed: Google To Power Search, Ads On Mail.ru Starting January 2010»։ TechCrunch։ Վերցված է 2011-12-21 
  22. «African Naspers buys 30% stake in one of Russia’s biggest internet portals»։ C-News։ 2007-01-24։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-12-26-ին։ Վերցված է 2007-06-05 
  23. cloud.mail.ru
  24. «Company Overview of DST Global»։ Bloomberg L.P. 
  25. «УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ №133/2017: Про рішення Ради національної безпеки і оборони України від 28 квітня 2017 року "Про застосування персональних спеціальних економічних та інших обмежувальних заходів (санкцій)"» [DECREE OF THE PRESIDENT OF UKRAINE №133 / 2017: On the decision of the National Security and Defense Council of Ukraine dated April 28, 2017 "On the application of personal special economic and other restrictive measures (sanctions)"] (Ukrainian)։ President of Ukraine։ May 15, 2017։ Վերցված է March 13, 2018 
  26. «Додаток 2 до рішення Ради національної безпеки і оборони України від «28» квітня 2017 року «Про застосування персональних спеціальних економічних та інших обмежувальних заходів (санкцій)» ЮРИДИЧНІ ОСОБИ, до яких застосовуються обмежувальні заходи (санкції)» [Annex 2 to the Decision of the National Security and Defense Council of Ukraine dated April 28, 2017 "On the Application of Personal special economic and other restrictive measures (sanctions) "Legal Entities under Restrictive Measures (Sanctions)"] (Ukrainian)։ President of Ukraine։ April 28, 2017։ էջ 185-6 (#422 mail.ru Group), 186-7 (#423 ТОВ «Вконтакте» (VKontakte)), 187-8 (#424 ТОВ «В Контакті» (In Kontakte)) & 189 (#425 mail.ru Ukraine). This is a prohibition of Internet Service Providers (ISP) to provide access to the internet service «Mail.ru» (www.mail.ru) and social-oriented resources «Vkontakte» (www.vk.com) and «Odnoklassniki» (www. ok).։ Վերցված է March 13, 2018 
  27. https://rsf.org/en/news/rsf-urges-ukraine-scrap-ban-russian-social-media-sites%7C RSF | May 23, 2017
  28. Ukraine's Poroshenko to block Russian social networks, BBC News (16 May 2017)
  29. Russia's Mail.ru raises sales forecasts, shrugs off Ukraine ban – media, UNIAN (12 August 2017)
  30. "Kremlin-owned Firms Linked to Major Investments in Twitter and Facebook". International Consortium of Investigative Journalists – ICIJ. 5 November 2017.
  31. Swaine Jon, Harding Luke (5 November 2017)։ «Russia funded Facebook and Twitter investments through Kushner associate»։ The Guardian։ Վերցված է 5 November 2017 
  32. Spencer Woodman (5 November 2017)։ «Kremlin-Owned Firms Linked To Major Investments In Twitter And Facebook: The Russian government quietly held a financial interest in U.S. social media»։ ICIJ։ Վերցված է 6 November 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]