My World@Mail.Ru

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
My World@Mail.Ru
my.mail.ru
Տեսակսոցիալական ցանց, կայք և առցանց համայնք
Երկիր Ռուսաստան
Գրանցումպահանջվում է
ՍեփականատերVK
Բացված2007
Ընթացիկ կարգավիճակգործող

My World@Mail.Ru (ռուսերեն Мой мир@Mail.Ru), Mail.ru պորտալի մաս կազմող սոցիալական ցանց։

My Worldռուսական ամենաճանաչված սոցիալական ցանցերի շարքում երրորդն է`ՎԿ-ից և Օդնոկլասնիկիից հետո[1][2]։ Բոլոր երեք ցանցերը պատկանում են Mail.ru Group-ին[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

My World-ի Բետտա թեստավորումը սկսել է 2007 թվականի մայիսին։ Ի սկզբանե կայքը նախատեսված է եղել Mail.ru պորտալի այլ ծառայությունների մեկ ինտերֆեյս ստեղծելու համար (սկզբնական`Blogi@Mail.ru, Video@Mail.ru, Photo@Mail.Ru և Otveti@Mail.ru )[4][5]: Ծառայության Բետտայի թողարկումը հայտարարվել է Mail.ru-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Գրիշինի կողմից`սոցիալական ցանցի օգտագործողների անձնական հաղորդագրությունների միջոցով։ Թողարկումից հետո My World-ը ներկայացրեց դասընկերների, կուսընկերների, կոլեգաների և հոգու ընկերների որոնում` լրացնելով օգտատերերի պրոֆիլի համապատասխան դաշտերը[6]։

2007 թվականին սոցիալական ցանցը ներկայացրեց բջջային տարբերակը[7], 2008 թվականին` ակնթարթային հաղորդագրությունը և երաժշտական նվագարկումը[8]։

2010 թվականին My World-ը թողարկեց միկրոբլոգներ, իսկ 2011 թվականին՝ սոցիալական ցանցը ավելացրեց like-ի և այլ օգտատերի նորությունների մեկնաբանությունների կոճակը[7]։

My World-ի դիզայնն արմատապես վերանայվել է 2012 թվականին[8]։

2015 թվականին My World-ը փոխեց իր դիրքորոշումը` ընկերների որոնման պորտալի փոխարեն, սոցիալական ցանցը ձեռք բերեց նոր կերպար` որպես ծառայություն, որն ապահովում է միանման հետաքրքրություններ ունեցող մարդկանց հաղորդակցություն։ Սոցիալական ցանցը վերանայեց երեք հիմնական բովանդակային սյուներ` երաժշտություն, տեսանյութ և խաղեր։ 2015 թվականին կայքը վերսկսեց իր երաժշտական ծառայությունը[9]։

Ֆունկցիոնալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

My World-ը միավորում է բլոգերների ծառայությունը և տեսանյութի/լուսանկարի պահեստավորման ֆունկցիոնալությունը։ Ակնթարթային հաղորդագրությունների ծառայությունը տրամադրվում է Mail.Ru Agent վեբ տարբերակով[10]։

Mail.Ru-ի այլ ծառայությունների ինտեգրում[խմբագրել | խմբագրել կոդը]

My World-ի տվյալներն օգտագործվում են Mail.ru-ի այլ ծառայություններով։ 2008 թվականին սոցիալական ցանցի օգտատերերն ստացան նոր գործառույթ` Rabota@Mail.Ru կայքում ստեղծել աշխատանքային ռեզյումեներ` օգտագործելով My World-ի լրացված պրոֆիլը[11]։ Go@Mail.Ru-ը պահանջում է My World-ի օգտատերերի հաշիվները` որոնման արդյունքների ապահովման ժամանակ։ 2010 թվականից սկսած որոնման շարժիչի արդյունքներն ընդգրկեցին միայն Mail.ru սոցիալական ցանցի պրոֆիլները։

Հետագայում ծրագիրն անջատված էր, և 2013 թվականին որոնման արդյունքներին ավելացվել են այլ հայտնի ծառայությունների պրոֆիլներ[12]։ 2011 թվականից սոցիալական ցանցի օգտատերերիի ակտիվությունը ազդում է իր անհատականացված որոնման արդյունքների վրա[13]։

Mail.Ru Group-ի կողմից Օդնոկլասնիկի սոցիալական ցանցի ձեռքբերումից հետո, երկու ծառայությունների պրոֆիլները կարող են միանալ[14]։

Տեսանյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

My World-ի օրինական տեսանյութի բովանդակության առաջին գործողությունը եղել է «տեսասիրահարը», որը մեկնարկել է 2010 թվականին, և գործել է Video.ru պորտալի օրինական տեսանյութի գրադարանում[15]։ Շուտով` պորտալից հետո, ivi.ru-ն ներկայացրեց իր սեփական` My World-ի հավելվածը, որը հնարավորություն է ընձեռում առցանց կինոնկարի հավաքածուն հասանելի դարձնել, իսկ STS ալիքը գործարկել է իր սեփական սոցիալական ցանցային հավելվածը` սերիալների հավաքածուով[16][17]։

2014 թվականին Mail.ruMy World-ի հիման վրա կազմակերպեց առցանց կինոթատրոն` ֆիլմերով, որոնք հասանելի են որոշ ժամանակով։ Այս ծրագիրն իրականացնելու համար ընկերությունը հեղինակային իրավունքով ինքն է ստացել սեփականատերերի հաշվարկները[18]։ Ավելին, սոցիալական ցանցն ստեղծել է թեմատիկ ալիքներ, որոնք միավորում են արխիվացված սերիալները կամ երաժշտական տեսանյութերը[19]

Գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին երրորդ կողմի զարգացողների API-ի թողարկումից հետո, My World-ը կենտրոնացավ սոցիալական ցանցի կիրառման աճի վրա (հատկապես խաղերի)։ Այդ նույն տարվա վիճակագրությունը ցույց տվեց, որ սոցիալական ցանցի օգտատերերի շուրջ 40%-ը խաղում է տեսախաղեր։ 2012 թվականին օգտատերերի էջերի խաղերի տեղադրման թիվը հասել է 280 միլիոնի[20]։ Խաղերը շարունակում են մնալ My World-ի եկամուտի հիմնական աղբյուրները[21]։

Եթե սոցիալական ցանցի թիմերը խաղը համարում են խոստումնալից, ապա մշակողները կարող են հաշվել գովազդային աջակցությունը[22]։ Բացի դա, Mail.ru-ն հանձնաժողով չի պահանջում գնումներ կատարելիս[23]։ Money@Mail.Ru-ն օգտագործվում է որպես սոցիալական ցանցի վճարման միջոց[24]։

My World ծրագրերը չեն ներառում միայն խաղեր։ Օրինակ` հակավիրուսային ծրագրավորող Agnitum-ը սոցիալական ցանցի գործողությունն օգտագործել է իր SaaS- ծառայության համար` բաժանորդագրությունների կառավարման նպատակով[25]։

Բջջային տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Mail.ru Group-ի տվյալների համաձայնէ 2013 թվականի դեկտեմբերին, օգտատերերի 22%-ը օգտագործել է բջջային սարքեր` որպես My World-ի օգտագործման միջոց[26]։ Սոցիալական ցանցը հասանելի է բջջային տարբերակում iOS և Android հավելվածների միջոցով[27][28]։

My World-ի ծրագիրը նախապես տեղադրվել է ռուսական շուկայի համար նախատեսված LG Android սմարթֆոնների մեծ մասի վրա (ներառյալ LG GT540 Optimus-ը և LG Optimus One-ը)[29][30][31]։

Լսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

TNS-ի տվյալներով` սոցիալական ցանցի ամսական լսարանը 2014 թվականի նոյեմբերին հասել է 25,2 միլիոնի[3]։ Լևադա կենտրոնի հրապարակած հարցումների համաձայն` 2013 թվականին My World-ը օգտագործվել է Մոսկվայի բնակիչների 21%-ի և մարզերի բնակիչների 12%-ի կողմից։ My World-ը հայտարարվել է միակ սոցիալական ցանցը, որտեղ կին օգտատերերի թիվը գերազանցում է տղամարդ օգտատերերի թվին[32]։

2011 թվականին SuperJob.ru-ի հավաքագրման պորտալի հետազոտությունը ցույց է տվել, որ My World-ի ամենաակատիվ օգտատերերը բուժքույրերը, պետական պաշտոնյաները և հաշվապահներն են, չնայած այն հանգամանքին, որ հիմնական լսարանը բաղկացած է ավելի քան 40 օգտատերերից[33]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сумщина в социальных сетях». Topgorod.com. 2012 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. «Дильшод Музаффаров: Вся правда об Интернет рекламе». Anons.uz. 2012 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. 3,0 3,1 Сергей Васин (2015 թ․ մայիսի 1). «MAIL.RU Group. Успей сохраниться». Elitetrader.ru. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  4. Маша Форманюк (2007 թ․ մայիսի 18). «Mail.ru объединит обростковые сервисы в "Мой Мир"». Webplanet.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. Михаил Кедровский (2007 թ․ հոկտեմբերի 28). «Бренд: Mail.ru». Echo of Moscow. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  6. Александр Рыбаков (2007 թ․ օգոստոսի 8). «Mail.ru вытащил My(space) из беты». Webplanet.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. 7,0 7,1 «Мой Мир@Mail.Ru — история создания». Smmis.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  8. 8,0 8,1 Максим Спиридонов (2014 թ․ հուլիսի 9). «Аналитическая программа "Рунетология", выпуск 229: Денис Алаев, руководитель социальной сети "Мой мир"». Runetologia. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. Андрей Фролов (2015 թ․ սեպտեմբերի 25). «Mail.Ru Group перезапустила стриминговый сервис "Музыка Mail.ru" и добавила синхронизацию с "ВКонтакте"». VC.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  10. «Поисковые Интернет-системы совершенствуют сервисы». Tatcenter.ru. 2010 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  11. Ольга Федина (2008 թ․ մայիսի 13). «Все кадры в гости к нам». Время новостей. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  12. «Вести.net: рынок смартфонов ждут изменения, а Mail.Ru может искать людей в соцсетях». Vesti.ru. 2013 թ․ հունվարի 18. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  13. Василий Ткачев (2012 թ․ հոկտեմբերի 10). «Социальные сигналы и социальное SEO». Seo News. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  14. «Еженедельная программа Вести.net от 26 ноября 2011 года». Vesti.ru. 2011 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  15. Александр Малахов (2010 թ․ մարտի 15). «В сетях нашелся "Видеолюбитель"». Коммерсантъ. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  16. «Еженедельная программа Вести.net, 24 июля 2010 года». Vesti.ru. 2010 թ․ հուլիսի 24. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  17. «"Мой Мир" покажет хиты СТС». Adindex.ru. 2010 թ․ հուլիսի 24. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  18. Антон Благовещенский (2014 թ․ ապրիլի 29). «Mail.ru запустит бесплатный онлайн-кинотеатр». Российская газета. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  19. «"Мой Мир" пошел по пути YouTube». Lenta.ru. 2014 թ․ մայիսի 20. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  20. Роман Рожков (2012 թ․ հունիսի 6). «Онлайн-играм поставили рекламный блок». Коммерсантъ. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  21. Тимофей Белосельцев (2009 թ․ դեկտեմբերի 29). «Накопление сил перед броском. Итоги развития веб-рынка в 2009 году». Mskit.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  22. Денис Шишулин (2011 թ․ ապրիլի 11). «Роль коммерции на игровом рынке. Обсудили на конференции». Spbit.su. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  23. Иван Шадрин (2010 թ․ հունիսի 2). «В социальных сетях появятся бизнес-приложения». Infox.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  24. «Новый порядковый номер». Наука и технологии РФ. 2010 թ․ ապրիլի 8. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  25. Юрий Мальцев (2010 թ․ սեպտեմբերի 3). «Антивирус Outpost появился в социальной сети МойМир@Mail.Ru». Mskit.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  26. Иван Ткачев; Роман Дорохов; Дарья Луганская (2014 թ․ հուլիսի 24). «Facebook становится ключевым игроком на рынке мобильной рекламы». RBC Information Systems. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  27. «Новый мобильный "Мой Мир" в плоском дизайне». Appleinsider.ru. 2013 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  28. Пётр Давыдов (2014 թ․ օգոստոսի 11). «Мой Мир обновил мобильное приложение для Android». Droidnews.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  29. Андрей Маркеев (2010 թ․ հոկտեմբերի 19). «Петербургский исследовательский центр LG MC Russia R&D Lab». Сотовик.ру. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  30. «Тариф "оптимальный"». Итоги. 2010 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  31. Андрей Селиванов (2011 թ․ մարտի 22). «Тест-драйв смартфона LG Optimus One». Argumenty i Fakty. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  32. «Телевидение остается самым популярным источником информации в России». Infox.ru. 2013 թ․ հուլիսի 15. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  33. Марина Эфендиева (2011 թ․ հուլիսի 11). «Работающее население России ушло в соцсети». BFM.ru. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]