MTV Brand New

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
MTV Brand New
MTV Brand New-ի լոգո
ՏեսակՀեռուստատեսային կենտրոն
Երկիր Իտալիա,  Գերմանիա և  Նիդերլանդներ
Ղեկավարության կենտրոնԲեռլին, Գերմանիա
ԲացվեցՍեպտեմբերի 14, 2003 (Իտալիա)
Օգոստոսի 1, 2006 (Նիդերլանդներ)
Փետրվարի 1, 2011 (Գերմանիա)
ՓոխարինվեցMTV Rocks (Իտալիա)
ՓակվեցՀունվարի 10, 2011 (Իտալիա)
ՍեփականատերViacomCBS Networks EMEAA

MTV Brand New, 24-ժամյա մասնագիտացված երաժշտական ալիք, որը ցույց է տալիս նոր երաժշտական տեսահոլովակներ, ալտերնատիվ և ինդի երաժշտություն, որը հասանելի է Նիդերլանդներում, Գերմանիայում։ 2011 թվականին Իտալիայում այն փոխարինվել է MTV Rocks-ի վրա։ Հեռուստաալիքի իտալական տարբերակը թողարկվել է 2003 թվականի սեպտեմբերի 14-ին, այնուհետև այն մեկնարկել է Նիդերլանդներում 2006 թվականի օգոստոսի 1-ին[1]։ Հեռուստաալիքի գերմանալեզու տարբերակը թողարկվել է Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում 2011 թվականի փետրվարի 1-ին։

2011-2018 թվականներին ցուցադրվող MTV Brand New-ն Electric Ballroom-ի ցուցափեղկն է[2][3][4][5][6][7]։

Գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

MTV Brand New-ն առաջացել է MTV-ի «brand:new» հիթ համաեվրոպական երաժշտական շոուից, որը թողարկվել է 1999 թվականին MTV-ի տարածաշրջանային ալիքներում։ Շոուն հայտնի է եղել որպես «mtv:new» MTV Europe-ում, «brand:neu»՝ MTV Germany-ում և «brand:new»՝ Եվրոպայում MTV-ի բոլոր այլ ալիքներում։ Շոուն հիմնականում կենտրոնանում էր նոր երաժշտական թողարկումների, րժամանակակից երաժշտական տեսահոլովակների, նոր արտիստների և խմբերի հետ ծանոթության, հարցազրույցների և կենդանի ելույթների վրա։ 2003 թվականին ծրագիրն Իտալիայում վերափոխվել է ինքնուրույն երաժշտական ալիքի[8]։ Այդ ժամանակից ի վեր MTV Networks Europe-ը սկսել է տեղայնացված՝ Brand New ալիքներ թողարկել 2006 թվականից։

Brand: Նոր Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

MTV brand: new-ն գերմանական վճարովի հեռուստաալիք է։ Դրա մասին հայտարարվել է MTV Networks Germany-ի կողմից 2010 թվականի վերջին։ Հեռուստաալիքը մեկնարկել է 2011 թվականի փետրվարի 1-ին։ Այն ծավալում է գործունեությունը Բեռլինում և ցույց է տալիս նորաստեղծ գերմանական և միջազգային երաժիշտների լավագույն երաժշտական տեսահոլովակները։ Հեռուստաալիքը՝ բացի նոր երաժշտական տեսահոլովակներ հեռարձակելուց, ցույց է տալսի նաև չարթային շոուներ, ինչպիսին է օրինակ MTV Superchart-ը[9]։

Ամենամյա հարցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր հունվար MTV Brand New-ը հարցում է թողարկում՝ թվարկելով խմբերը և երգիչներին, որոնք, իրենց հանդիսատեսի կարծիքով, ամենահաջողն են լինելու գալիք տարում։ Սկզբնապես «Spanking New• անվանված հարցումը ներկայացվել է 2008 թվականին, որտեղ հաղթող է դարձել բրիտանական In Case of Fire խումբը[10]։ Հետագա հարցումները գլխավորվել են այնպիսի արտիստների կողմից, ինչպիսիք են Little Boots-ը, Ջասթին Բիբերը և Քոնոր Մեյնարդը:

Ջասթին Բիբերը գլխավորել է MTV Brand New-ի հարցումը 2010 թվականին։
Տարեթիվ Արտիստ Լավագույն հնգյակ Ծան.
2008 In Case of Fire
  • 2-րդ՝ Alphabeat
  • 3-րդ՝ Ադել
  • 4-րդ՝ Joe Lean & The Jing Jang Jong
  • 5-րդ՝ Black Kids
[10]
2009 Little Boots
  • 2-րդ՝ Դենիել Մերիվեթեր
  • 3-րդ՝ Ջուլիան Փերեթա
  • 4-րդ՝ Լեդի Գագա
  • 5-րդ՝ The Virgins
[11]
2010 Բիբեր, ՋասթինՋասթին Բիբեր
[12]
2011 Mona
[13]
2012 Մեյնարդ, ՔոնորՔոնոր Մեյնարդ
  • 2-րդ՝ Քինգ Չարլզ
  • 3-րդ՝ Լանա Դել Ռեյ
  • 4-րդ՝ Clement Marfo & The Frontline
  • 5-րդ՝ Angel
[14]
2013 Ebony Day
[15]
2014 The Vamps
Չի հայտարարվել
[16]
2015 Քրեփթ և Քոնան
  • 2-րդ՝ Սենթ Ռեյմոնդ
  • 3-րդ՝ Մելիսա Սթիլ
[17]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «MTV komt met MTV Brand New». de Volkskrant. 2006 թ․ հուլիսի 25.
  2. https://www.standard.co.uk/go/london/music/mtv-brand-new-2013-hits-town-for-live-showcases-8456247.html
  3. http://www.mtv.co.uk/brand-new-for-2017/news/sigala-brand-new-for-2017-showcase-gig
  4. http://www.mtv.co.uk/brand-new-for-2011
  5. http://www.mtv.co.uk/brand-new-for-2018
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 27-ին.
  7. http://www.contactmusic.com/sigala/news/sigala-will-perform-at-the-mtv-brand-new-2017-awards_5541058
  8. «MTV Global Fact Sheet» (PDF). Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  9. «MTV Brand New: Musik pur ab 1. Februar - Start bei Entertain». DigitalFernsehen.de. 2011 թ․ հունվարի 16.
  10. 10,0 10,1 «Unsigned Act Win MTV Award». UK: MTV. 2008 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  11. «Spanking New 2009 Winner». UK: MTV. 2009 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  12. «Justin Bieber Wins MTV's 10 For 10». UK: MTV. 2010 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  13. «Mona Win MTV's Brand New For 2011 Vote!». UK: MTV. 2012 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  14. «Conor Maynard Voted Brand New For 2012 Winner!». UK: MTV. 2012 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  15. «Ebony Day Wins MTV's Brand New For 2013!». UK: MTV. 2013 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  16. «The Vamps Win MTV Brand New For 2014!». MTV. MTV. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
  17. «Krept & Konan crowned MTV's Brand New winners For 2015». UK: MTV. 2015 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.